Մայիս 09, 2019 07:04 Asia/Yerevan

 Շարունակում ենք Ելք դեպի լույս հաղորդաշարը և այս հաղոդման ժամանակ մատչելի կերպով ներկայացնելու ենք Ղուրանի մեկնաբանությունը:

 

Հովսեփ սուրայի 23 -րդ այա

وَرَاوَدَتْهُ الَّتِي هُوَ فِي بَيْتِهَا عَنْ نَفْسِهِ وَغَلَّقَتِ الْأَبْوَابَ وَقَالَتْ هَيْتَ لَكَ قَالَ مَعَاذَ اللَّهِ إِنَّهُ رَبِّي أَحْسَنَ مَثْوَايَ إِنَّهُ لَا يُفْلِحُ الظَّالِمُونَ 

"Եգիպտացու կինը աչք էր դրել Հովսեփի վրա: Նա փակեց տան դռներն ու իր կրքի մասին հայտնեց Հովսեփին/ նրան ասաց. արի մոտս/: Բայց Հակոբի որդին պատասխանեց. Աստված ինձ այս տան մեջ ողողեց իր շնորհներով, ապերախտները չեն հաջողի"

Նախորդ հաղորդման մեջ ասացինք, որ Եգիպտոսի թագավորի օգնականը Հովսեփին գնեց և տարավ տուն: Նա իր կնոջն ասաց որ հարգի ու սիրի Հովսեփին ու առանձնացնի այլ ծառայողներից: Հովսեփը, ով իր եղբայրների կողմից ամենադաժան վերաբերմունքի արժանացավ ու ջրհորն ընկավ, այս տանը դժվար փորձության ենթարկվեց: Կինը սիրահարվեց Հովսեփին ու նրան առաջարկեց մեձենալ իր հետ: Դա ընդունելի չէր Հովսեփի համար: Իհարկե, նման փորձության կարող են ենթարկվել բոլոր նրանք, ովքեր Հովսեփի տարիքին էին և հենց այդ տարիքն էլ պահանջում է, որպեսզի կարողանան իրենց կառավարել: Ամեն դեպքում այդ կինը փորձում էր գրավել Հովսեփի ուշադրությունը: Սակայն երբ Հովսեփից որևէ պատասխան չստացավ, մի օր փակեց սենյակի դռները և Հովսեփին առաջարկեց իր հետ կենակցել: Հովսեփը պատասխանեց. "Չնայած ես քո ստրուկն եմ, սակայն առաջին հերթին ես Աստծո արարածն եմ ու ապավինում եմ նրան, որպեսզի մեղք չգործեմ: Ինչպե՞ս կարող եմ ես իրականացնել քո պահանջը , երբ նա ինձ փրկեց ջրհորից: Ոչ, ես երբեք չեմ կարող նման բան անել, քանի որ կդավաճանեմ և' ինձ և' իմ տիրոջը, ով վստահել է ինձ և թույլ տվել, որ ես ապրեմ իր տանը":

Այս այայից սովորում ենք

1. Պետք է զսպել ցանկասիրության բնազդը, քանի որ եթե այն չի կառավարվում, արդյունքն այն է լինում, որ նույնիսկ թագավորի կինը դառնում է  ստրուկի գերին:

2. Պետք է կանխել դեպքը, նախքան այն պատահի, որպեսզի անբարոյականությունը չխորանա:

3. Մարդ արարածը պետք է նախ մտածի իր արարչին ծառայելու և ենթարկվելու և ոչ թե մեկ այլ արարածի ցանկությունը բավարարելու մասին:  Ինչ դիրքում էլ որ մարդը լինի` հայր,  մայր, իշխան կամ ղեկավար, պարտավոր է հնազանդվել Աստծուն: Սա մարդու առաջին պարտականությունն է:

4. Որտեղ փակվում են բոլոր դռները, բաց են աստվածային բարության դռները: Պետք է մեղքից խուսափելու համար ապավինել Աստծուն, որպեսզի նա բացի փրկության դուռը:

 

Հովսեփ սուրայի 24-րդ այա

وَلَقَدْ هَمَّتْ بِهِ وَهَمَّ بِهَا لَوْلَا أَنْ رَأَى بُرْهَانَ رَبِّهِ كَذَلِكَ لِنَصْرِفَ عَنْهُ السُّوءَ وَالْفَحْشَاءَ إِنَّهُ مِنْ عِبَادِنَا الْمُخْلَصِينَ

"Բայց կինը(Եգիպտոսի Ազիզի կինը) շարունակեց աղաչել Հովսեփին: Հովսեփն արդեն տեղի էր տալիս, երբ նրան մի տեսիլք հատնվեց: Ահա այս կերպ նրան հեռացրինք մեղքից, որովհետև նա մեր հավատարիմ ծառան է":

Նախորդ այայում ասացինք, որ Հովսեփը դժվար պահերին ապավինեց Աստծուն: Այս այան ասում է, որ եթե Հովսեփը մոռանար Աստծուն և այն աստվածային օգնությունը, որ ստացել էր, կտրվեր իր բնազդներին ու մեղք կգործեր: Սակայն նրա սրտում այնքան վառ էր հավատքի լույսը, որ այն Հավսեփին թույլ չտվեց սխալ քայլ կատարել: Իհարկե նա կարող էր արդարանալ, ասելով որ կատարել է իր տիրուհու հրամանը, բայց առանց իր ցանկության: Այստեղ պարզվում է, որ հավատքի ուժը շատ ավելին է բանականության ուժից: Հնարավոր է, որ բնազդի դեմ պայքարում բանականությունը պարտվի: Սակայն Աստծո նկատմամբ հավատքն այնպիսի հզոր ուժ է, որ կարող է դիմադրել ու հաղթել ցանկացած բնազդի:

Այս այայից սովորում ենք

1. Եթե իսկապես ապավինենք Աստծուն, կստանանք նրա օգնությունը: Իսկ եթե այդ օգնությունը չլինի, մարդը կսայթաքի:

2. Աստծուն ծառայելու հարցում պետք է լինել ազնիվ, որպեսզի հենց այս աշխարհում, հատկապես կյանքի դժվար պահերին, ստանանք աստվածային օգնությունը:

3. Մարգարեները, ինչպես սովորական մարդիկ, ունցել են բնազդներ: Եվ բնականաբար նրանց նոյնպես սպառնում էր մեղքը: Սակայն նրանց խորը հավատքը թույլ չէր տալիս մեղք գործել:

Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում:Աստված Ձեզ պահապան: