Մայիս 11, 2019 14:14 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների կարևոր իրադարձություններին, այդ թվում Երևանում իրանական արտադրանքների ցուցահանդեսին, Ադրբեջանին զենք վաճառելու համար Սիոնիստական ռեժիմին ուղղված Հայաստանի դժգոհանքին, Երևանի իշխանություններին ուղղված ՀՅԴ-ի քննադատությանը, ԼՂ-ի կապակցութությամբ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությանը և Վրաստանում լոգիստիկական հմտությունների ընդլայնման նպատակով ՆԱՏՕ-ի զորավարժությանը:

Երևանում բացված «Եվրասիական բրենդներ» խորագրով ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 65 ընկերություններ՝ Իրանից և ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներից:

Իրանական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացրել են տարբեր ոլորտների արտադրանք, այդ թվում՝ սնունդ, գորգեր, շինանյութ, կենցաղային տեխնիկա, մեքենաներ, չարազ:

Երևանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ով ներկա էր ցուցահանդեսի բացման արարողությանը, կարևորելով տարբեր բնագավառներում Իրան-Հայաստան հարաբերությունները, նշել է. «Հայաստանը կարող է իր ներքին շուկայի և ԵԱՏՄ շուկայի կարիքները բավարարել Իրանի միջոցով»:

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ ցուցհանդեսի անցկացումը լավ առիթ է՝ իրանական արտադրանքն ու ապրանքները Հայաստանի և ԵԱՏՄ շուկաներում ներկայացնելու համար: Նա հավելել է. «2019թ. Իրանի և ԵԱՏՄ-ի գործարարների միջև առևտրային գործարքներն ավելի են դյուրացվելու և ավելի է հեշտանալու բեռնափոխադրումների իրականացումը»:

-------------

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Իսրայելին կոչ է արել զենք չվաճառել Ադրբեջանին:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, քննադատելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստը հայտարարել է, որ Իսրայելի զենքի վաճառքը այդ երկրի ժողովրդի համար մահացու միջոց է:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի այս խոսքերից հետո, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը Հայաստանի ագրեսիվ քաղաքականության արդյունքն է: Նա պնդել է, որ Հայաստանն այն երկիրն է, որը օկուպացրել է Ադրբեջանի մեկ հինգերորդ տարածքը:

Բաքվի և Երևանի պաշտոնյաների մեկնաբանությունները և դիրքորոշումները ցույց են տալիս, որ խաղաղության բանակցությունների փոխարեն շարունակվում է լարվածությունը երկու երկրի միջև: Չնայած վերջերս Վիեննայում և Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին  Ադրբեջանի ու Հայաստանի միջև , սակայն  երկու երկրի միջև շարունակում է փոխադարձ անվստահությունը:

Ռուսաստանի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլեցը Ադրբեջանական Վիրտուալ Ազ ինտերնետային կայքին ասել է, որ հնարավոր է Լեռնային Ղարաբաղում վերսկսի պատերազմը: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում է, դժվար կլինի ռազմական և խաղաղ բնակչության զոհերից խուսափել:

Թվում է, թե ղարաբաղյան հակամարտության կողմերն այնքան էլ շահագրգռված չեն վերջ տալ այս երկարատև պատերազմին: Պետք է ասել, որ սա առաջին անգամը չէ, որ Հայաստանի իշխանությունները Սիոնիստական օկուպացիոն ռեժիմից պահանջում են զենք չվաճառել Ադրբեջանին: 2018 թ. փետրվարին ևս  Հայաստանը բողոքել էր Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քայլի դեմ: Հայաստանի ԱԳՆ-ն զգուշացրել էր Սիոնիստական ռեժիմին տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք հրահրելու կապակցությամբ: 

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը  շատ վտանգավոր է: Նա նաև ընդգծել է, որ Երևանի կառավարությունը համարժեք քայլեր կձեռնարկի միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Իսրայելի կողմից վտանգավոր զենքեր տարածաշրջան փոխանցելու կապակցությամբ: 

Իսրայելի ռասիստական ռեժիմը փորձում է պատերազմ հրահրել հակառակորդ կողմերի միջև: Թվում է թե, Իսրայելը զենք վաճառելուց բացի Ադրբեջանին հրահրում է վերսկսել պատերազմը: 

Այդուամենայնիվ պետք է ասել, որ չնայած ընթացող խաղաղության  բանակցություններին, հակառակորդ կողմերի փոխադարձ սպառնալիքները, ցույց են տալիս, որ կողմերը պատրաստ չեն ստորագրել խաղաղության համաձայնագիրը: 

---------------------

Հայաստանը եղել և մնում է ԼՂ-ի անվտանգության միակ երաշխիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Լեռնային Ղարաբաղի 150 հազար մեր հայրենակիցների անվտանգությունը ողջ հայության համար եղել և մնում է ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր խնդիրը: Մենք՝ Հայաստանը շարունակում է լինել անվտանգության երաշխավորը, և մենք բազմաթիվ ձևեր ու գործիքներ ունենք՝ ապահովելու երաշխավորման այդ գործառույթը»,- ասաց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ ընտրությունների արդյունքում ժողովրդի կողմից տրված քվեներով ստացած մանդատը թույլ է տալիս կառավարությանը բանակցելու ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և փնտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը: «Մեր հասարակության մեջ, մեր երկրի մեջ կառավարությունն ընտրությունների միջոցով արտահայտում է ժողովրդի կամքը: Եվ այդ կամքի՝ ընտրությունների արդյունքում տրված մանդատի հիման վրա է կառավարությունն իր վրա վերցրել պատասխանատվությունը»,- հավելեց նա:

Մնացականյանը կարևորեց Եռատոնը՝ նշելով, որ Հաղթանակի զբոսայգում հավաքված օտարերկրյա դիվանագետները նկատել են, որ Մայիսի 9-ին տեղի ունեցող միջոցառումները պարզապես սովորական միջոցառումներ չեն, այլ իրական հաղթանակի ոգու արտահայտում:

-----------------------

ՀՅԴ-ն քննադատելով Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը նրան մեղադրել է երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման ուղղությամբ հստակ ռազմավարություն չունենալու մեջ:

Երևանում այդ կուսակցության ընդհանուր ժողովի ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. «Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունն արտաքին քաղաքականության հարցում անկանխատեսելի կողմնորոշում ունեն»:

ՀՅԴ հայտարարության մեջ նաև ընդգծված է, որ Հայաստանում դատական անկախություն գոյություն չունի և ոտնահարվում են ազգային, հոգևոր ու մշակութային ավանդույթները:

ՀՅԴ-ն համարվում է Հայաստանի հին ու ակտիվ կուսակցություններից մեկը: Այն դեպքում երբ ընդամենն ամիսներ են անցնում Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից թվում է, որ Հայաստանի ներքին քաղաքական դաշտում տարաձայնությունները սրվում են: Դա ի տես այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը չի հաջողվել ժողովրդի տնտեսական ու կենցաղային պայմաններում դրական ուշագրավ փոփոխություն առաջացնել, ինչը ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի իշխանության դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի գլխավոր քննադատությունը:

---------------------

«Իշխանության ներսում երկու` քաղաքական և քաղաքացիական (սորոսական) թևերի հակամարտությունը տեղափոխվել է նաև արտաքին քաղաքական ասպեկտ»,հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

--------------------

Ադրբեջանի մի խումբ քաղաքական ու կուսակցական գործիչներ ազդարարել են այդ երկրում ազգայնական հակումների տարածման կապակցությամբ:

Այս կապակցությամբ Բաքվում տպագրվող «Ենի Մուսավաթ» թերթը գրել է, որ Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հօգուտ հայերի կատարած հայտարարությունն արժանացել է Ադրբեջանի քաղաքական ու կուսակցական մի շարք գործիչների քննադատության: Ադրբեջանի ղեկավարող կուսակցության՝ «Նոր Ադրբեջանի» փոխնախագահ Ալի Ահմեդովն ասել է, որ Ալի Ինսանովը պաշտպանել է հայ անջատականների այն հավակնությունը, թե Ադրբեջանում ոտնահարվել են նրանց կրոնական ու մշակութային ազատությունները ինչն ազգային դավաճանություն է համարվում:

-----------------------

Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանիի ռազմաբազայում մեկնարկել է լոգեստիկական հմտությունների ընդլայնման նպատակով LOGDEV 2019 անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունը:

Հրամանատարական ու շտաբային այս զորավարժությանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր 12 երկրներ:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այս կապակցությամբ հայտարարել է. «Վրաստանն առաջին անգամ հյուրընկալում է ՆԱՏՕ-ի լոգեստիկական զորավարժությունը, որի նպատակն է ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ Վրաստանի լոգեստիկական հնարավորությունների համապատասխանեցումը: Զորավարժությունը կշարունակվի մինչև մայիսի 17-ը: