Մայիս 18, 2019 12:06 Asia/Yerevan
  • Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարը,որի ընթացքում ինչպես միշտ կներկայացնենք այդ երկու տարածաշրջանների կարևորագույն իրադարձությունները:Ընկերակցեք մեզ:

Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, որի  ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

ՉԺՀ նախագահը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: ՉԺՀ նախագահը խոսել է հայ-չինական մշակութային և պատմական ամուր փոխհարաբերությունների մասին և հավելել, որ այն նաև «Մետաքսի ճանապարհ»-ի արդյունքն է:

Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

ՀՀ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին հրավիրելու և այս հանդիպման հնարավորության համար, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները: 

Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին է ներկայացրել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները և ընդգծել, որ այսօր մեր երկիրը դինամիկ զարգացող պետություն է` քաղաքական կայունությամբ և կանխատեսելիությամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը և նշել, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով:

--------------------------

Մինչև Չինաստան մեկնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-13-ին աշխատանքային այցով եղավ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում և Բրյուսելում: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին նշել է, որ Հայաստանը ԵՄ–ի հետ քաղաքական օրակարգ չունի  և վերջին մեկ տարում ՀՀ-ԵՄ հարաբերությունները մնացել են նույն մակարդակում:

--------------------

Այն պայմաններում երբ Երևանի ու Բաքվի իշխանությունները շարունակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն ու հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի ստորին այլ կառույցներ շարունակ դիմացի կողմին մեղադրանքներ ուղղելով թեժ են պահում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն Ադրբեջանին մեղադրել է Թուրքիայի տարածքից այդ երկրի դեմ լրտեսություն իրականացնելու մեջ:

Հայաստանն այն դեպքում է մեղադրում Ադրբեջանին, երբ Բաքվի ու Երևանի ղեկավարները խոստովանել են,որ  վերջերս Վիեննայում կայացած վերջին նիստում և Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում հաջողություններ են արձանագրվել: Այնուամենայնիվ կասկած չկա, որ  ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Բաքվի ու Երևանի ղեկավարների հիմնական խնդիրը  փոխվստահության բացակայությունն է: Այս կապակցությամբ, ռուս հայտնի լրագրող, քաղաքագետ Գեորգի Ֆեդորովն ասել է.«Բաքվի ու Երևանի միջև փոխվստահության բացակայությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկարատև գործընթաց է, այդ իսկ պատճառով, այն պահանջում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների ու կառավարությունների համատեղ ջանքերը»:

Ի դեպ, մի շարք արտաքին գործոններ նպաստում են կողմերի միջև անվստահության գործընթացին: Իսրայելի ռասայական ռեժիմի լրատվամիջոցները տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր հոդվածներով ամրապնդում են թշնամի կողմերի միջև թշնամանքը:

Թել Ավիվի կողմից նման քայլերի առկայությամբ և կողմերի միջև ռազմական բախումների ավերիչ լինելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատարների խոստովանությամբ հանդերձ, Երևանն ու Բաքուն պետք է առավել քան երբևե, կենտրոնանան խաղաղ ու լարվածություններից հեռու լուծման ելքերի վրա:

Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական կառույցների միմյանց հասցեին հնչեցրած քննադատությունների ու մեղադրանքների շարունակումը կարող է բացասաբար ազդել Ղարաբաղյան խաղաղության բանակցությունների գործընթացի վրա:

---------------------

Անմիջական հարևանների ՝ Վրաստանի և Իրանի հետ համագործակցությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում ։Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ։

Նրա խոսքով, Իրանի և Վրաստանի հետ համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի ռազմավարական անվտանգության տեսանկյունից։ «Կառավարության ծրագրում ամրագրված է հետևյալ մոտեցումը ՝ փորձել զերծ պահել այդ հարաբերությունները աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների ազդեցությունից։  Հենց այս մոտեցումն է ընկած այդ երկրների հետ մեր հարաբերությունների հիմքում», - ասել է Մնացականյանը ՝ մատնանշելով թե Վրաստանի, թե Իրանի հետ հարաբերություններում լուրջ դինամիկան և առաջընթացը։ Նրա խոսքով, բավական բարդ գործընթաց է ՝ զարգացնել Հայաստանի ազգային անմիջական շահերից բխող հարաբերությունները ՝ փորձելով զերծ մնալ աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունից եւ դրա հետ կապված տարբեր ճնշումներից:

Ընդ որում, նա համոզված է, որ վերջին տարիներին Հայաստանին հաջողվել է ապահովել այդ հարաբերությունների բնականոն զարգացումը։

«Բնականաբար, դա առաջին հերթին վերաբերում է ենթակառուցվածքին եւ լոգիստիկային, որը թույլ է տալիս դուրս գալ այլ շուկաներ։ Բնականաբար կան բազմաթիվ խնդիրներ և հարցեր, բայց աշխատելու և լուծումներ գտնելու ունակությունը շատ կարևոր է, և ինձ թվում է, որ մենք վատ չենք աշխատում այդ ուղղությամբ», - ասել է նա ։

------------------------------

Թեհրանում Ադրբեջանի դեսպանն անդրադառնալով օդանավակայանում վիզայի հրապարակման համար դյուրությունների ստեղծմանն ասել է, որ Իրանի քաղաքացիները կարող են առանց մուտքի վիզայի Նախիջևանի ինքնավար հանրապետություն այցելել:

Բունիաթ Հուսեյնովն ընդգծելով տուրիզմի ոլորտում ԻԻՀ-ի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող լավ հարաբերություններին ասել է, որ վերջին երեք տարիների ընթացքում այդ ոլորտում երկու երկրի հարաբերություններում վերելք է արձանագրվել:

Ադրբեջանն այն պայմաններում է Իրանի քաղաքացիների համար վերացնում Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտք վիզան, երբ ԻԻՀ-ն 2011 թվականից Ադրբեջանի քաղաքացիների համար վերացրել է Իրանի մուտքի վիզայի պահանջը: Դա ի տես այն բանի, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է փոխադարձ քայլից:

Օտար ուժերին կապված ադրբեջանական մամուլը 1991 թվականին այդ հանրապետության անկախացումից հետո շարունակ քարոզում էր, որ Իրանի իշխանությունները մտահոգ են նրանից որ  վիզայի ռեժիմի վերացմամբ հնարավոր է Արաքսի հյուսիսային ու հարավային ափերին բնակվող ազերիների միավորումը: Սակայն Իրանի կողմից վիզայի ռեժիմի միակողմանի վերացումն ապացուցեց, որ այդ մտահոգությունը պատկանում է Բաքվի իշխանություններին:

-----------------------

Ադրբեջանցի իրավապաշտպանը հայտարարել է, որ Բաքվի իշխանություններն այդ երկրի կալանավայրերում կտտանքների դեպքերը թաքցնելու նպատակով փորձում են սպառանալ նման դեպքերի ականատեսներին:

Ադրբեջանցի իրավապաշտպան Օկտայ Գոլալիևը բացահայտելով Ադրբեջանի կալանավայրերում ու բանտերում կտտանքների դեպքերն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր բացահայտումների պատճառով Ադրբեջանի ՆԳ նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու գլխավոր դատախազության կողմից հարցաքննման է ենթարկվել:

Գոլալիևն ասել  է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալն իրեն զգուշացրել է, որ կալանավայրերում հավատացյալների ու հասարակական ակտիվիստների դեմ կտտանքների մասին բացահայտումները շարունակելու դեպքում նրա դեմ դատական գործ է հարուցվելու:

 

**** 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցը:

 

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն Ադրբեջանին մեղադրել է Թուրքիայի տարածքից այդ երկրի դեմ լրտեսություն իրականացնելու մեջ:

Վրաստանի և Իրանի հետ համագործակցությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Իրանի քաղաքացիները կարող են առանց մուտքի վիզայի Նախիջևանի ինքնավար հանրապետություն այցելել:Ասել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանը: