Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնցից գլխավորներն էին Հայաստանում նախկին նախագահի կալանքից ազատվելու հետևանքով ծագած լարվածությունը, Բիշքեկում ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների նստաշրջանը, Հարավային Կովկասում նոր ճգնաժամի հասունացումը և ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներում Ադրբեջանի քաղաքացիների Իրան կատարած այցերի 75 տոկոս հավելումը:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատվելուց հետո լարվածություն է առաջացել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Երևանի կառավարության պաշտոնատարների միջև:
Ռոբերտ Քոչարյանի դեմ որպես խափանման միջոց ընդունված կալանքը վերացնելու մասին որոշումը հրապարակվելուց հետո երկուշաբթի առավոտյան Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հավաքվելով գլխավոր դատախազության շենքիեւ դատարաններիառջև բողոքի ցույց են անցկացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատվելու որոշման դեմ:
Կիրակի մայիսի 19-ին Փաշինյանը կոչ էր արել հավաքվել դատարանի շենքի առջև: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոռուպցիայի և 2008 թ.-ին ընդդիմության ճնշելու մեղադրանքով վերջին մի քանի ամիսների ընթացքում կալանավորվել էր: Նա շաբաթ օրը խափանման միջոցը փոխելու որոշումով ազատ է արձակվել կալանքից: Նա այն պայմաններում է կալանքից ազատվել, երբ վերջերս ՀՀ վարչապետը մերժել էր, Շուշիի գրավման տարեդարձին մասնակցելու առիթով Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարների պահանջը:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ թույլ չի տա կոռումպացված անձինք և օտարները միջամտեն Հայաստանի ներքին գործերին: Նա նշել էր, որ երբեք նման կոռումպացված անձանց հետ կոալիցիա չի կազմելու:
Փաշինյանի աննախադեպ և կտրուկ հակազդեցությունը Քոչարյանի ազատման առաջարկին շատ կարևոր է Հայաստանի ժողովրդի և կառավարության համար:
1991 թ.-ին Հայաստանի անկախացումից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հետ այսպիսի վերաբերմունքն աննախադեպ է:
Քոչարյանին կալանքից ազատելու կապակցությամբ Փաշինյանի հակազդեցությունը վկայում է այն մասին, որ նա որոշ հարցերում Ղարաբաղի ժողովրդին համարում է գլխացավանք:
Փաշինյանը համոզված է որ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սագսյանը, իրենց պաշտոնավարության վերջին երկու տասնամյակների ընթացքում քաղաքական մաքուր անցյալ չունեին եւ ավերեցին երկիրը:
Այս կապակցությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը լրագրողների հետ զրուցում ասել է, որ 2004 մինչև 2013 թվականներին ավելի քան 10 միլիարդ դոլար Հայաստանի ունեցվածքը փոխադրվել է արտասահման:
Կարելի է ասել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առաջացած տարաձայնությունները կարող է ազդել բանակցության գործընթացի վրա ի նպաստ Ադրբեջանի: Այս տարաձայնությունը հաղթանակի խաղաքարտ է, որ հայերը տվել են Բաքվին:
-------------------
Միջազգային կառույցների արձագանքը Փաշինյանի` դատարանների մուտքերը փակելու կոչին հավասարակշռված էր։ Այս մասին ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
--------------------------
Բիշքեկում մայիսի 22-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականության համադրմանը, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսքը սկսել է՝ շնորհավորելով բոլորին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակի և Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Նախարարը նշել է, որ պատմական հիշողության պահպանումը հանդիսանում է ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևոր գործիքներից մեկը, և Հայաստանի համար անընդունելի են պատմության վերաշարադրման փորձերը, մեր հերոսական անցյալի, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զարգացումների ու արդյունքների կամայական մեկնաբանությունները:
Անդրադառնալով Սիրիայում հումանիտար իրավիճակին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ այն շատ զգայուն հարց է հայկական կողմի համար, և Հայաստանը չէր կարող չարձագանքել այն զրկանքներին ու տառապանքներին, որոնց միջով անցնում է Սիրիայի ժողովուրդը, այդ թվում՝ մեծաքանակ հայ համայնքը: «Մենք ուշադիր հետևում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև այնտեղ առկա գործընթացներում Թուրքիայի ներգրավվածությանը»,- շեշտել է նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը և ԼՂ հիմնախնդրում որդեգրած միակողմանի դիրքորոշումը սպառնալիք է պարունակում Հայաստանի և, ըստ այդմ, ողջ Կազմակերպության համար:
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Իրանի շուրջ կայունությունը կարևոր է Հայաստանի համալիր անվտանգության ապահովման համար:
Նախարար Մնացականյանը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցավորության և մարտահրավերներին արձագանքելու հարցում միասնական ջանքերի գործադրումը:
Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերներին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետութունների ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում ինչպես կազմակերպության հեղինակության, այնպես էլ՝ այն համագործակցության միջավայրի վրա: «Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր ՀԱՊԿ անդամ-պետութան դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ»:
--------------------------------
Այն պայմաններում երբ ԼՂ-ի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակվում է ԶԼՄ-ները տեղեկացրել են Ադրբեջանի ու Վրաստանի միջև տարածքային վեճերի սրման մասին:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ հակադարձել են Բաքվի ու Թբիլիսիի միջև ծագած տարաձայնությանը՝ երկու երկրի սահմանային շրջանում գտնվող քրիստոնեական վանական համալիրի պատկանելիության հարցով:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, Վահդաթ կուսակցության նախագահ՝ ԹահերՔյարիմալին ասել է.«Ադրբեջանի ժողովուրդն այս տարածքների մշտական բնակիչներն են և վրացիներն իրենք խոստովանում են, որ Եգիպտոսից այս տարածաշրջան գաղթել»:
Ադրբեջանն ու Վրաստանը նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունների նման տարաձայնություններ ունեն սահմանային որոշ շրջանների պատկանելիության հարցով: Փորձագետները բազմիցս տեսակետ են արտահայտել այդ կապակցությամբ: Բաքվում լույս տեսնող «Յենի Մուսավաթ» օրաթերթին տված հարցազրույցում, «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ՝ Դավիթ Բաքրաձեն ասել է.«ԽՍՀՄ-ի բռնապետ՝ Ժոզեֆ Ստալինը Վրաստանի ու Ադրբջանիմիջև սահմանային խնդիրների ակունքն է հանդիսանում: Ստալինը խորհրդային միության հանրապետություններում սահմանային բարդ բաժանումներ կատարելով, ականապատել է այդ տարածքը»:
Թբիլիսիի ու Բաքվի միջև տարաձայնության թեմա է հանդիսանում Դավիթ Գարեջիի վանական համալիրը, որն ադրբեջանցիները անվանում են «Կեշիկչիդաղ»:
Վրացիների և այդ երկրի ուղղափառ եկեղեցու համար այդ համալլիրը սրբազան վայր է համարվում: Համալիրն անվանվել է 6-րդ դարին այդ տարածք այցելած 13 սիրիացի հոգևորականներից մեկի հիշատակին:
Այս տարաձայնություններն այն պայմաններում են, երբ Ադրբեջանը ոչ միայն ճնշման լծակ չունի Վրաստանի դեմ, այլև պարտավոր է ենթարկվել այդ երկրի բոլոր պահանջներին:
Բաքվի ղեկավարները այդ թուլության մասին տեղյակ լինելով, վրացական կողմի հետ լարվածությունը սահմանափակել են բանավոր մակարդակում ու լրատվական շրջանակներում:
-------------------------
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն հայտարարել է, որ 2019 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների Իրան կատարած այցերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 79,9 տոկոս հավելում է կրել: Նույն հաղորդման համաձայն այս ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիոն 636 հազար ադրբեջանցի քաղաքացիներ արտասահմանյան ուղևորության է մեկնել, որոնց 39,2 տոկոսն իրականացվել է Իրանի ուղղությամբ:
Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին Իրանը միայն Ադրբեջանի քաղաքացիներին չի հյուրընկալել: Նույն ժամանակահատվածում տարածաշրջանի այլ երկրների այդ թվում Իրաքի քաղաքացիների համար արտասահմանյան ուղևորությունների գերակայությունը եղել է ԻԻՀ-ն:
Ադրբեջանի քաղաքացիների Իրան կատարած այցերի քանակի հավելման համար բազմաթիվ պատճառներ են ներկայացվել, որոնց շարքին է դասվում Արաքսի հյուսիսային ափի բնակիչների համար սպառողական ու առաջին կարգի անհրաժեշտության ապրանքների բարձր գները: Այդուհանդերձ հիշյալ այցերի համար գոյություն ունի հստակ մի պատճառ և դա ազգակցական կապերն են: Բնական կերպով երկու երկրի քաղաքացիները տարվա ընթացքում մի քանի անգամ տարբեր ուղևորություններ կատարելով այցի են գնում իրենց ազգականներին:
Այս կապակցությամբ նաև դերակատար են Իրանում բժշկագիտության ոլորտում արձանագրված նվաճումները, որոնք պատճառ են դարձել աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև Եվրոպայի ու ԱՄՆ-ի քաղաքացիներ բուժման նպատակով Իրան այցելեն: Դրան նպաստում են նաև Իրանում բժշկական ծառայությունների ցածր գները: