Ելք դեպի լույս 378
Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 37-րդ այա
قَالَ لاَ یَأْتِیکُمَا طَعَامٌ تُرْزَقَانِهِ إِلاَّ نَبَّأْتُکُمَا بِتَأْوِیلِهِ قَبْلَ أَن یَأْتِیکُمَا ذَلِکُمَا مِمَّا عَلَّمَنِی رَبِّی إِنِّی تَرَکْتُ مِلَّةَ قَوْمٍ لاَّ یُؤْمِنُونَ بِاللّهِ وَهُم بِالآخِرَةِ هُمْ کَافِرُونَ
" (Հովսեփն) ասաց մինչ կստանաք ձեր ճաշի չափաբաժինը, ես կմեկնաբանեմ ձեր երազները, ինչն ինձ սովորեցրել է իմ արարիչը(ներշնչելով դա ինձ):Քանզի ես հրաժարվել եմ այն խմբից, որը չի հետեւում Աստծուն եւ չի հավատում հանդերձյալին":
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ Հովսեփին բանտարկեցին, բանտում երկու այլ կալանավորներ երազ տեսան ու իրենց երազները պատմեցին նրան: Այս այան ասում է, որ Հովսեփը նախ խոստանում է մեկնաբանել երազները: Նա սկզբում անդրադառնում է անհավատության խնդրին, ասելով. "Եթե Աստված ինձ շնորհ է տվել, որ կարողանամ մեկնաբանել երազները, դա այն պատճառով է, որ հրաժարվել եմ անհավատությունից ու կռապաշտությունից ու հավատում եմ միակ Աստծուն: Եթե ես կարողանում եմ մեկնաբանել երազները, դա Աստծո շնորհն է: Այն Աստծո, որին իմ ժողովուրդը չի հավատում: Այդ մարդիկ հավատում են, որ այս աշխարհն իրենց վերջին կայանն է ու չեն հավատում հանդերձյալ կյանքի գոյությանը": Հետաքրքիր է, որ Հովսեփը գիտեր, որ երկու բանտարկյալները հավատացյալ չէին: Սակայն նա նրանց հետ խոսում էր միայն իր ժողովրդի անհավատության մասին:
Այս այայից սովորում ենք
1. Նա, ով հրաժարվի կռապաշտության ու անաստվածության խավարից, Աստծո կողմից կպարգևատրվի իմաստության ու գիտության լույսով: Իսկ այդ լույսը նրան կօգնի ճանաչել բազմաթիվ ճշմարտություններ:
2. Հնարավորություններից պետք է օգտվել լավագույն կերպով: Հովսեփը բանտում նույնպես լավագույնս օգտագործեց քարոզելու իր ունակությունը:
38-րդ այա
وَاتَّبَعْتُ مِلَّةَ آبَآئِی إِبْرَاهِیمَ وَإِسْحَاقَ وَیَعْقُوبَ مَا کَانَ لَنَا أَن نُّشْرِکَ بِاللّهِ مِن شَیْءٍ ذَلِکَ مِن فَضْلِ اللّهِ عَلَیْنَا وَعَلَى النَّاسِ وَلَکِنَّ أَکْثَرَ النَّاسِ لاَ یَشْکُرُونَ
"Ես դավանում եմ իմ հայրերի կրոնը` Աբրահամի, Իսահակի, Հակոբի: Մեզ արգելված է պաշտել կուռքերին:Սա Աստծո շնորհն է, որ իր բարիքներով ողողում է մարդկանց: Սակայն մարդիկ շնորհակալ չեն լինում նրան:"
Հովսեփն այնուհետև ասում է. "Ես հրաժարվելով իմ ժողովրդի ճանապարհից, չեմ գնացել իմ ցանկությունների հետևից: Ես ընտրել եմ Աստծո մարգարեների ճանապարհը: Մենք Աբրահամի սերունդն ենք ու չպետք է հրաժարվենք նրա ճանապարհից ու գնանք կռապաշտների ճանապարհով: Մարգարեների գոյությունն Աստծո շնորհն է, որ տրվել է մեզ: Սակայն ցավոք սրտի, շատերը չեն հետևում մարգարեներին ու շարունակում են իրականացնել իրենց ցանկությունները:"
Այս այայից սովորում ենք
1. Պետք է հպարտանանք մեր հայրերով ու նրանց հետևորդներով, եթե իհարկե նրանց ճանապարհը արդար է եղել:
2. Մարգարեների գոյությունն Աստծո շնորհն է, իսկ հետևելով նրանց, մարդն իր երախտագիտությունն է հայտնում Աստծուն: Իսկ անհնազանդությունը նշանակում է ապերախտություն:
Հովսեփ սուրայի 39 և 40-րդ այաներ
یَا صَاحِبَیِ السِّجْنِ أَأَرْبَابٌ مُّتَفَرِّقُونَ خَیْرٌ أَمِ اللّهُ الْوَاحِدُ الْقَهَّارُ
ما تَعْبُدُونَ مِن دُونِهِ إِلاَّ أَسْمَاء سَمَّیْتُمُوهَا أَنتُمْ وَآبَآؤُکُم مَّا أَنزَلَ اللّهُ بِهَا مِن سُلْطَانٍ إِنِ الْحُکْمُ إِلاَّ لِلّهِ أَمَرَ أَلاَّ تَعْبُدُواْ إِلاَّ إِیَّاهُ ذَلِکَ الدِّینُ الْقَیِّمُ وَلَکِنَّ أَکْثَرَ النَّاسِ لاَ یَعْلَمُونَ
"Ով իմ դժբախտության ընկերներ: Որն է ավելի նախընտրելի` կռապաշտությունը, թե՞ միակ Աստվածը, ում զորությունը տարածվում է տիեզերքի վրա:"
"Ձեր պաշտած կուռքերն անուններ են լոկ, որ հնարել եք դուք կամ ստացել ձեր հայրերից: Նրանք ոչ մի զորություն չունեն: Միայն Աստված է, որ կարող է դատել: Նա հրամայել է, որ միայն իրեն պաշտենք: Ճշմարիտ կրոնը սա է, սակայն մարդկանցից շատերը դա չգիտեն:"
Այնուհետև, խոսելով միաստվածությանը հետևելու անհրաժեշտության մասին, Հովսեփն ասում է. "Համեմատեք կռապաշտությունն ու միաստվածությունը: Կռապաշտները ամեն երևույթի համար ունեն Աստված ու անընդհատ փորձում են ձեռք բերել նրանց գոհունակությունը: Եվ նրանք մշտապես վախենում են այդ Աստվածների բարկությունից: Իսկ հավատացյալները հավատում են միակ Արարչին, որին պատկանում է ամեն ինչ: Հավատացյալ մարդիկ ցանկանում են ձեռք բերել միայն նրա գոհութնակությունը: Ձեր կարծիքով որն է ավելի լավ: Ըստ կռապաշտների մի աստված պատասխանատու է անձրևի համար, մյուսը` քամու: Այս ամենն իհարկե երևակայության արդյունք է և դրանք բոլորը պարզապես անուն են և ոչ թե բանականություն կամ աստվածային ներշնչանք: Եվ նման Աստվածների գոյությունը չեն կարող ապացուցել ոչ տրամաբանությունը, ոչ աստվածային ներշնչանքը: Իսկ Աստված հստակորեն ասել է, որ միայն իրեն պաշտենք ու չխոնարհվենք ուրիշի դիմաց:
Այս այայից սովորում ենք
1. Համեմատական գիտությունը հավատքի հարցում շատ կարևոր միջոց է քարոզչության ու մարդկանց դեպի հավատք հրավիրելու համար:
2. Մարդկանց գաղափարները պետք է հիմնված լինեն տրամաբանության ու բանականության վրա և ոչ թե նախորդների ավանդույթներին հետևելու:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: