Մայիս 30, 2019 02:29 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ: Հովսեփ սուրայի 50-րդ այա

Հովսեփ սուրայի 50-րդ այա

وَقَالَ الْمَلِكُ ائْتُونِي بِهِ فَلَمَّا جَاءَهُ الرَّسُولُ قَالَ ارْجِعْ إِلَى رَبِّكَ فَاسْأَلْهُ مَا بَالُ النِّسْوَةِ اللَّاتِي قَطَّعْنَ أَيْدِيَهُنَّ إِنَّ رَبِّي بِكَيْدِهِنَّ عَلِيمٌ 

"Թագավորն ասաց. "Իմ մոտ բերեք Հովսեփին": Երբ ծառան եկավ Հովսեփի մոտ, Հովսեփն ասաց նրան. Գնա տիրոջդ մոտ ու հարցրու նրան, թե այն կանայք, որ կտրում էին իրենց մատները, ինչ էին ուզում անել: Որովհետև անշուշտ իմ Արարիչը տեղյակ է  նրանց նենգ արարքի մասին:"

Ինչպես ասացինք նախորդ հաղորդման ժամանակ, Հովսեփն առանց նախապայմանի մեկնաբանեց թագավորի երազը: Սակայն երբ թագավորը կանչեց նրան, Հովսեփը պահանջեց, որպեսզի իրեն ասեն իր բանտարկության պատճառը: Նա պատմեց այն հանդիպման մասին, որը տեղի ունեցավ Զոլեյխայի տանը, կանանց ներկայությամբ և այն սադրանքների, որ Զոլեյխան նյութել էր իր դեմ: Հոսեփի այս վերաբերմունքի պատճառն այն է, որ չնայած անցել էին տարիներ ու թագավորն ու պալատականները մոռացել էին այդ մասին, նրանք կարծում էին, որ Հովսեփն իրոք մեղավոր է, որ բանտ է նետվել: Դրանից բացի, Հովսեփը չէր ուզում պարզապես թագավորի ներմանն արժանանալ: Նա ցանկանում էր թագավորին հասկացնել, թե որքան անմեղ մարդիկ են նետվում բանտ, ու որքան անարդարություն կա երկրում: Ինչպես ասել է իսլամի մարգարեն. "Զարմացած եմ Հովսեփի համբերությունից: Երբ պետք էր մեկնաբանել երազը, նա չասաց, որ քանի դեռ իրեն ազատ չեն արձակել, չի մեկնաբանելու այն: Իսկ երբ նրան ազատ էին արձակում, ասաց, որ նախ պետք է ապացուցվի իր անմեղությունը, որից հետո նա դուրս կգա բանտից:"

Այս այայից սովորում ենք

1. Իշխանությունները պետք է սովորեն օգտվել մտավորականների մտքից, եթե նույնիսկ նրանք բանտում են: Նրանց ազատության համար պետք է ստեղծել հարմար պայմաներ: Ազատությունն ամեն գնով արժեք չունի: Ազատությունից ավելի կարևոր մարդու ինքնասիրությունն է ու արժանապատվությունը:

Հովսեփ սուրայի 51-րդ այա

قَالَ مَا خَطْبُكُنَّ إِذْ رَاوَدْتُنَّ يُوسُفَ عَنْ نَفْسِهِ قُلْنَ حَاشَ لِلَّهِ مَا عَلِمْنَا عَلَيْهِ مِنْ سُوءٍ قَالَتِ امْرَأَتُ الْعَزِيزِ الْآنَ حَصْحَصَ الْحَقُّ أَنَا رَاوَدْتُهُ عَنْ نَفْسِهِ وَإِنَّهُ لَمِنَ الصَّادِقِينَ

Թագավորը հարցրեց կանանց. "Հովսեփին հետապնդելով ինչ նպատակ ունեիք: Այդ ժամանակ կանայք պատասխանեցին. Արարիչը հեռու է նրանից(որ իր բարի արարածին մենակ թողնի, որպեսզի արատավորվի նա):Նա մեղք չի գործել: Իսկ Ազիզի կինն ասաց. "Այժմ կպարզվի ճշմարտությունը:Ես պետք է խոստովանեմ, որ ցանկացա հրապուրել Հովսեփին, (սակայն նա դիմադրեց): Նա ճշմարիտ է":

 

Ղուրանի աստվածային վարդապետություններից մեկն այն է, որ առաքինի մարդու համար միշտ էլ բացվում են դռները: Եգիպտոսի Ազիզի կինը, ով Հովսեփին մեղադրեց դավաճանության մեջ ու նրան բանտարկել տվեց, հետո խոստովանեց որ Հովսեփն անմեղ է եղել: Եվ այս խոստովանությունն օգնեց, որ Հովսեփը դուրս գա բանտից: Եվ սա Աստծո կամքն էր.  իսկական հանցավորը խոստովանեց իր մեղքը  և Հովսեփի անմեղությունն ապացուցվեց: Սակայն որոշ ճշմարտությունների համար անհրաժեշտ է համբերություն և ժամանակ:

Այս այայից սովորում ենք

1. Արդարությունը թաքցնել հնարավոր չէ, ինչպես նաև անարդարությունը:

2. Մաքրությունն ու առաքինությունը շատ կարևոր են, և նույնիսկ ոչ առաքնի մարդիկ են դա խոստովանում:

Հովսեփ սուրայի 52-րդ այա

ذَلِكَ لِيَعْلَمَ أَنِّي لَمْ أَخُنْهُ بِالْغَيْبِ وَأَنَّ اللَّهَ لَا يَهْدِي كَيْدَ الْخَائِنِينَ

"Սա նրա համար է, որ (Հովսեփն)իմանա, որ երբեք չեմ խաբել իրեն իր բացակա եղած ժամանակ: Աստված չարերի դավադրությունները երբեք չի իրականացնում:"

Մեկնաբաններն այս այայի մասին տարակարծիք են: Ոմանք ասում են, որ սա Եգիպտոսի Աիզի կնոջ` Զոլեյխայի խոսքն է, որն ասում է. "Չնայած ես ուզում էի մեղք գործել, սակայն Հովսեփը չհանձնվեց ու մեղք չգործեց: Իսկ մյուսները  կարծում են, թե դա Հովսեփի խոսքն է, որն ասում է. "Եթե ես ցանկացա ազատ արձակվել այն պայմանով, որ ճշմարտությունը պարզվի, նրա համար էր, որ Ազիզի կինը և Եգիպտոսի թագավորն իմանան, որ ես անմեղ եմ : Ես չեմ պատրաստվել վրեժխնդիր լինել, այլ միայն ցանկացել եմ պաշտպանել իմ արժանապատվությունն  ու պատիվը, որպեսզի իմ մասին սխալ կարծիքները փարատվեն": Հետաքրքիր է, որ Հովսեփը սա վերագրում է  Աստծուն: Դիմելով թագավորին, նա ասում է. "Աստծո կամքը վճռեց ամեն ինչ:"

Այս այայից սովորում ենք

1. Ուրիշներին դավաճանելն անթույլատրելի է, եթե նույնիսկ մարդը լինի անհավատ:

2. Իրական հավատացյալը հրաժարվում է  դավաճանությունից: Լինի դա թաքուն կամ բացահայտ:

3. Եթե մենք մաքուր լինենք, Աստված թույլ չի տա, որպեսզի անբարոյական մարդիկ մեզ խայտառակեն: Ընդհակառակը, նրանք խայտառակվեն ու մեր մաքրությունը կապացուցվի:

 

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: