Մայիս 30, 2019 02:29 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հովսեփ սուրայի 53-րդ այա

 

وَمَا أُبَرِّئُ نَفْسِي إِنَّ النَّفْسَ لَأَمَّارَةٌ بِالسُّوءِ إِلَّا مَا رَحِمَ رَبِّي إِنَّ رَبِّي غَفُورٌ رَحِيمٌ

"Ես ինքս զերծ չմնացի փորձություններից: Մարդը հակամետ է չարիքին: Միայն նրանք կկարողանան խուսափել չարիքից, եթե ընդունեն Արարչիս շնորհները: Անշուշտ Աստված գթառատ և ողորմած է":

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հովսեփը բանտից ազատվելու համար նախապայման առաջարկեց. որ ապացուցվեր իր անմեղությունը: Այդ ժամանակ Ազիզի կինը խոստովանել էր իր մեղքը, ինչը նպաստեց, որ Հովսեփն ավելի արագ դուրս գա բանտից: Այս այայում խոսվում է ևս մեկ շատ կարևոր հարցի մասին: Դա մարդկային բնազդներն ու ցանկություններն են, որոնք կարող են մարդուն դեպի մոլորություն տանել և ստիպել դրսևորել անտրամաբանական ու անընդունելի վարքագիծ: Նման վարքագիծը միայն արդյունք է անհատական այնպիսի ցանկությունների, որոնք անտեսում են դրա հետևանքները: Այստեղ Աստծո շնորհն է, որ թույլ չի տալիս բնազդը հաղթի տրամաբանությանը: Դրա շնորհիվ էլ մարդը պաշտպանվում է  մոլորություններից: Բնականաբար այն մարդն է արժանանում շնորհների, ով հավատում և ապավինում է  Աստծուն: Ղուրանում այս մասին ասվում է, որ առաջին փուլն այն ցանկություններն են, որ կենդանական բնույթ են կրում: Դրանք մարդուն ստիպում են բավարարել իր անասնական բնազդը: Սա կոչվում է  Ամմարե բնազդ: Հաջորդում արդեն մարդն ինքն իրեն նախատում է և հնարավորություն  ստեղծվում, որ նա ապաշխարի: Մարգարեներն ու սրբերը նրանք են, ովքեր հասել են մեկ այլ փուլի: Նրանք ամենադժվար պայմաններում ապավինել են Աստծուն և հաղթող դուրս եկել աստվածային փորձություններից: Այս դեպքում նույնպես, երբ պարզվում է Հովսեփի անմեղությունը, նա ասում է. "Ես հասարակ մարդ եմ և իմ բնազդն ինձ ստիպում էր անել այն, ինչ ցանկանում էր Զոլեյխան: Եվ միայն Աստվածային շնորհն  ինձ փրկեց և թույլ չտվեց, որ գերի դառնամ կենդանական ցանկություններին:"

Այս այայից սովորում ենք

1. Մարդը երբեք չպետք է համարի, որ ինքը զերծ է մոլորությոններից և երբեք չի սխալվում:

2. Մարդու համար գյություն ունեն բազմաթիվ դժվարություններ, սակայն մարդը երբեք չպետք է հուսահատվի աստվածային շնորհներից, քանի որ Աստված գթառատ է:

Հովսփ սուրայի 54-րդ այա

وَقَالَ الْمَلِكُ ائْتُونِي بِهِ أَسْتَخْلِصْهُ لِنَفْسِي فَلَمَّا كَلَّمَهُ قَالَ إِنَّكَ الْيَوْمَ لَدَيْنَا مَكِينٌ أَمِينٌ

Թագավորն ասաց. "Հովսեփին բերեք ինձ մոտ, նա պիտի ծառայի ինձ: Իսկ Հովսեփի հետ խոսելուց հետո ասաց. "Այս օրվանից մնա իմ կողքին և վայելիր իմ վստահությունն ու իշխանությունը:"

Երբ Եգիպտոսի թագավորը լսեց Զոլեյխայի ու Հովսեփի պատմությունը և պարզվեց Հովսեփի ազնիվ լինելը, Հովսեփին իր մոտ կանչեց ու նրա հետ քննակեց երկրի հարցերը: Թագավորը հասկացավ, որ Հովսեփը ուշիմ է և նրան իր մոտ որպես խորհրդատու նշանակեց ու հրամայեց, որ երկրի բոլոր պաշտոնյաները հետևեն նրան: Թագավորի ու Հովսեփի խոսակցությունն ապացուցեց մի բան: Նախ, որ Հովսեփը մեծահոգի է և վստահելի: Բնավորության գծեր, որ մշտապես անհրաժեշտ են երկրի կառավարման գործում: Այնտեղ, որտեղ ուժն ու վստահությունը համախմբվում են, ստեղծվում է զարգացման հնարավորություն: Իսկ երբ դրանցից որևէ մեկը պակասում է, ստեղծվում են բազմաթիվ դժվարություններ:

Այս այայից սովորում ենք

1. Մարդկանց որևէ պաշտոն շնորհելիս պետք է ուշադրություն դարձնել նրանց անցյալի ու կարողությունների վրա: Այստեղ միայն ազնվությունը բավական չէ: Մարդը պետք է լինի նախաձեռնող:

2.Բարի և ազնիվ մարդը հարգված է բոլորի կողմից: Լինի դա թագավոր, կամ սովորական մարդ,  անհավատ կամ  հավատացյալ:

 

Հովսեփ սուրայի 55-րդ այա

قَالَ اجْعَلْنِي عَلَى خَزَائِنِ الْأَرْضِ إِنِّي حَفِيظٌ عَلِيمٌ 

”Հովսեփն ասաց. Տեր Արքա, կայսրության ցորենի շտեմարանները հանձնիր ինձ և ես դրաքն լավ կպահպանեմ”:

Երբ Եգիպտոսի թագավորը Հովսեփին իր մոտ կանչեց և նրան նշանակեց իրեն խորհրդատու, վերջինիս բնութագրեց որպես վստահելի ու կարող մարդ: Հովսեփն առաջարկեց, որ երկրի գանձապահության պատասխանատվությունը վստահվի իրեն: Թագավորի երազից Հովսեփը հասկացել էր, որ առաջին յոթը տարիներին պետք է ցորեն պաշարի, իսկ երկրորդ յոթ տարիների ընթացքում ամբարված ցորենը բաժանի մարդկանց: Պետք է ասել, որ Հովսեփն ընդունում էր շատ պատասխանատու ու վտանգավոր պաշտոն: Սակայն նրա նպատակը ոչ թե պաշտոն ստանալն էր, այլ մարդկանց սովից փրկելը: Ինչպես նշվում է  մի շարք գրավոր աղբյուրներում, Հովսեփն իր պաշտոնավարման երկրորդ յոթը տարիների ժամանակ, դիմելով թագավորին, ասաց. "Այն, ինչ ունեմ , բոլորը հանձնում եմ: Իշխանությունն ինձ համար մարդկանց փրկելու միջոց էր: Քեզանից էլ խնդրում եմ, որ մարդկանց հետ արդար լինես:"

Այս այայից սովորում ենք

1. Անհրաժեշտության դեպքում մարդը պետք է ցույց տա իր կարողությունները և կամավոր կերպով ստանձնի անհրաժեշտ պաշտոնը:

2. Պաշտոնավարությունը և պատասխանատվությունը չեն ճանաչում լեզու և ազգ: Մարդն առաջին հերթին պետք է ցույց տա իր արժանավորությունը: Հովսեփը Եգիպտոսից չէր ու որպես ստրուկ էր մտել այդ երկիր: Սակայն Եգիպտոսի թագավորն ամենապատասխանատու պաշտոնը վստահեց նրան:

 

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: