Ելք դեպի լույս 383
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 56 և 57-րդ այաներ
وَكَذَلِكَ مَكَّنَّا لِيُوسُفَ فِي الْأَرْضِ يَتَبَوَّأُ مِنْهَا حَيْثُ يَشَاءُ نُصِيبُ بِرَحْمَتِنَا مَنْ نَشَاءُ وَلَا نُضِيعُ أَجْرَ الْمُحْسِنِينَ
وَلَأَجْرُ الْآخِرَةِ خَيْرٌ لِلَّذِينَ آمَنُوا وَكَانُوا يَتَّقُونَ
Ահա այսպես Հովսեփին հաստատեցինք շնորհների ու ուժի երկրում: Նա իր բնակությունը հաստատեց մեր կամքով: Շնորհներով ողողում ենք մեզ հետևողներին և երբեք չենք անտեսում առաքինիների վարձատրությունը:
Հանդերձյալ կյանքի վարձատրությունը, որ շատ ավելի լավ է(քան աշխարհիկ կյանքինը), պիտի վայելեն նրանք, ովքեր հավատացյալ են և առաքինի:
Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ Եգիպտոսի թագավորը Հովսեփին իր մոտ կանչեց ու առաջարկեց դառնալ իր խորհրդատուն, և նրան նշանակեց երկրի գանձապետի պաշտոնում: Այս այաները նշում են, որ ոչ թե Եգիպտոսի թագավորն այլ Աստված նման հնարավորություն ստեղծեց: Այդպիսով Աստված ցանկանում էր վարձատրել Հովսեփի բարությանը: Եվ այնպես արեց, որ Հովսեփն իրեն ազատ զգա իշխանության մեջ: Այնուհետև այան ասում է, որ սա վարդապետություն է, երբ մարդկանց բարության պատասխանը տրվում է հենց այս աշխարհում և այդ մարդիկ վայելում են Աստծո շնորհները: Անշուշտ, դրան գումարած նաև հանդերձյալ կյանքի վարձատրությունը, ինչն ավելի վեհ ու մեծ է աշխարհիկ կյանքի վարձատրությունից: Իհարկե, եթե մարդը բարության հետ միասին օժտված լինի հավատքով ու առաքինությամբ: Հակառակ դեպքում, բարությունն առանց հավատքի կարող է վարձատրվել միայն աշխարհիկ կյանքում:
Այս այաներից սովորում ենք
1. Աստված սիրում է ազնիվ մարդկանց, ինչքան էլ որ դա չարագործնրը չցանկանան դա:
2. Ոչ մի գործ անպատասխան չի մնում: Ուրեմն առաքինի մարդիկ չպետք է մտահոգվեն, որովհետև հնարավոր է, որ հենց աշխարհիկ կյանքում վարձատրվեն:
3. Հանդերձյալ կյանքի վարձատրություններն ավելի մեծ են , քան աշխարհիկ կյանքինը: Որովհետև դրանք չեն սահմանափակվում ժամանակի ու տարածքի մեջ և ոչ էլ թերի են:
Հովսեփ սուրայի 58-րդ այա
وَجَاءَ إِخْوَةُ يُوسُفَ فَدَخَلُوا عَلَيْهِ فَعَرَفَهُمْ وَهُمْ لَهُ مُنْكِرُونَ
Հովսեփի եղբայրները եկան Եգիպտոս ու հանդիպեցին նրան: Հովսեփը նրանց անմիջապես ճանաչեց, սակայն նրանք իրեն չճանաչեցին:
Հովսեփի կանխատեսումների համաձայն, յոթը տարի շարունակ անձրև մաղեց ու մարդիկ հարուստ բերք ստացան: Սակայն հետո երաշտ եղավ, որը տարածվեց Եգիպտոսից դեպի Պաղեստին ու Քյանան: Հակոբն իր որդիներին կանչեց, որպեսզի ցորեն առնելու համար գնան Եգիպտոս: Եղբայրները նախ գնացին Եգիպտոսի գանձապետի մոտ, որը Հովսեփն էր: Բայց եղբայրները չճանաչեցին նրան, քանի որ երկար տարիներ չէին տեսել, ու չէին պատկերացնում, որ նա կենդանի է և Եգիպտոսի գանձապահն է: Սակայն ժամանակն արեց այնպես, որպեսզի գոռոզամիտ եղբայրները խոնարհվեն Հովսեփի առջև ու խնդրեն, որ իրենց սնունդ տա: Այդ ժամանակ Հովսեփը չասաց թե ով է ինքը և եղբայրների հետ խոսեց որպես անծանոթի:
Այս այայից սովորում ենք
1. Հավատացյալ մարդը պարտավոր է ուշադրություն դարձնել զրկվածներին ու օգնել նրանց, եթե նույնիսկ նրանք այլ երկրից են:
2. Ճգնաժամային պայմաններում է պետք է արդար լինել բոլորի նկատմամբ: Պետք է սնունդը և այլ ծառայությունները բաժանել հավասար կերպով:
Հովսեփ սուրայի 59 և 60-րդ այաներ
وَلَمَّا جَهَّزَهُمْ بِجَهَازِهِمْ قَالَ ائْتُونِي بِأَخٍ لَكُمْ مِنْ أَبِيكُمْ أَلَا تَرَوْنَ أَنِّي أُوفِي الْكَيْلَ وَأَنَا خَيْرُ الْمُنْزِلِينَ
فَإِنْ لَمْ تَأْتُونِي بِهِ فَلَا كَيْلَ لَكُمْ عِنْدِي وَلَا تَقْرَبُونِ
Նրանց տվեց այն ամենն ինչի կարիքն ունեին : Հետո ասաց. բերեք ձեր եղբորը, ով մնաց ձեր հոր մոտ: Չե՞ք տեսնում, որ լավ եմ կշռում և հյուրերիս լավ եմ ընդունում:
Եվ եթե նրան ինձ մոտ չբերեք, թույլ չեմ տա, որ ցորեն ու ընդեղեն գնեք ու հանդիպեք ինձ:
Որոշ պատմական աղբյուրներում ասվում է, որ Հովսեփի եղբայրներն իրենց բաժինն ստանալու ժամանակ ասում են, որ իրենք հորական կողմից ունեն մեկ ուրիշ եղբայր: Հովսեփն ասում է, որ նա պիտի ներկայանա, որպեսզի կարողանա ցորեն ստանալ: Եղբայրները պատասխանում են, որ իրենց հայրը ծեր է և եղբայրն օգնում է նրան: Հովսեփն ասում է. "Այս անգամ նրա և ձեր հոր բաժինը տալիս եմ: Սակայն հաջորդ անգամ, եթե ցանկանաք ցորեն ստանալ, պետք է բերեք նաև ձեր եղբորը": Այս այաները ցույց են տալիս, թե ինչպես է Հովսփը հսկում սնունդի ճիշտ բաշխման վրա և ցույց է տալիս նրա պատասխանատվությունը մարդկանց իրավունքների նկատմամբ: Այսօր այդ հարցին քիչ է ուշադրություն դարձվում և շատ պաշտոնյաներ միայն հրաման են արձակում և դրա գործադրման ընթացքին չեն հետևում:
Այս այաներից սովորում ենք
1. Մարդը չպետք է չարաշահի իր դիրքը: Հովսեփն իր դավաճան եղբայրներին ցորեն տվեց ու վրեժխնդիր չեղավ նրանց նկատմամբ: Նա բարի ու հյուրասեր եղավ, ինչը առաքինիների առանձնահատկություններից է:
2. Օրենքը պետք է տարածվի առանց խտրության և բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև:
3. Օրենքը պետք է գործադրվի մանրամասնորեն ու կտրականապես և որևէ բարեկամական կապ չպետք է խանգարի դրան:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: