Մայիս 30, 2019 02:30 Asia/Yerevan

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Հովսեփ սուրայի 61-րդ այա

قَالُوا سَنُرَاوِدُ عَنْهُ أَبَاهُ وَإِنَّا لَفَاعِلُونَ

(Հովսեփի եղբայրները )պատասխանեցին. Մենք նրա հոր հետ կխոսենք դիմելով շատ նուրբ միջոցների և անպայման դա կանենք:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հովսեփի եղբայրները ցորեն ստանալու համար գնացին նրա մոտ: Եղբայրները չճանաչեցին Հովսեփին: Նրանք ասացին. Մենք մի ծեր հայր ունենք և փոքր եղբայր, որոնք չեն կարողացել գալ և եթե հնարավոր է, տվեք մեզ նաև նրանց բաժինը: Հովսեփը համաձայնեց, սակայն ասաց, որ հաջորդ անգամ նրանք բերեն նաև իրենց կրտսեր եղբորը. հակառակ դեպքում չեն ստանա ցորեն: Այս այան ասում է, որ եղբայրները համաձայնեցին: Նրանք ասացին. Թեև մեր հայրը թույլ չի տալիս, որ մեր եղբարը մեզ հետ գա, բայց մենք նրան կհամոզենք: Եղբայրները լավ գիտեին, որ Հովսեփի դեպքից հետո հայրը թույլ չի տա, որ Բենիամինն իրենից առանձնանա:

 

Հովսեփ սուրայի 62-րդ այա

وَقَالَ لِفِتْيَانِهِ اجْعَلُوا بِضَاعَتَهُمْ فِي رِحَالِهِمْ لَعَلَّهُمْ يَعْرِفُونَهَا إِذَا انْقَلَبُوا إِلَى أَهْلِهِمْ لَعَلَّهُمْ يَرْجِعُونَ

(Հովսփեը) ծառաներին հրամայեց, որ եղբայրների տոպրակների մեջ դնեն գնած ցորենի գումարը, որպեսզի հասնեն տուն և վերադառնան (գումարը վճարելու համար):

Հովսեփը փորձեց իր եղբայրներին նորից դեպի Եգիպտոս վերադարձնել: Նա հույս ուներ, որ ճամփորդության դժվարությունների պատճառով նրանք չեն հրաժարվի վերադառնալ: Դրա համար նա եղբայրների վճարած գումարը դրեց նրանց բեռների մեջ, որպեսզի նրանք վերադառնան: Իհարկե Հովսեփն այդ ժամանակ գանձապահ էր և այդ  գումարը գանձարանից չէր նվիրել: Դա նրա գումարն էր:

Այս այայից սովորում ենք

1. Հարազատությունն այն է, երբ մարդն իր մերձավորների սխալների դիմաց բարի գործ է անում, վրեժ լուծելու կամ քեն պահելու փոխարեն:

2. Մեծահոգությունը պետք է սովորել Հովսեփից, քանի որ նա ոչ միայն իր եղբայրներին նրանց արածների դմաց չզրկեց ցորենից, այլ վերադարձրեց նրանց գումարը:

 

Հովսեփ սուրայի 63 և 64-րդ այաներ

فَلَمَّا رَجَعُوا إِلَى أَبِيهِمْ قَالُوا يَا أَبَانَا مُنِعَ مِنَّا الْكَيْلُ فَأَرْسِلْ مَعَنَا أَخَانَا نَكْتَلْ وَإِنَّا لَهُ لَحَافِظُونَ 

قَالَ هَلْ آمَنُكُمْ عَلَيْهِ إِلَّا كَمَا أَمِنْتُكُمْ عَلَى أَخِيهِ مِنْ قَبْلُ فَاللَّهُ خَيْرٌ حَافِظًا وَهُوَ أَرْحَمُ الرَّاحِمِينَ

(Երբ եղբայրները) տուն վերադարձան, ասացին իրենց հորը: Եգիպտոսում մեզ այլևս թույլ չեն տալիս ցորեն գնել: Մեր Բենիամին եղբորը ուղարկիր մեզ հետ, եթե ուզում ես, որ նորից ցորեն գնենք: Նրա պաշտպանությունը մեզ հանձնիր:

(Հակոբն) ասաց. Սրան էլ պիտի ձեզ վստահե±մ  ինչպես իր եղբորը: Բայց Աստված պահապաններից լավագույնն է և իր գթությունն անսահման է:

Հովսեփի եղբայրները վերադարձան իրենց հոր մոտ, խոստանալով, որ հաջորդ անգամ իրենց հետ կբերեն նաև Բենիամինին: Սակայն Հակոբը չէր մոռացել Հովսեփի նկատմամբ եղբայրների վերաբերմունքը: Սակայն մյուս կողմից նա չէր ցանկանում Բենիամինին զրկել ցորենից իր բաժնից: Ոստի ապավինեց Աստծուն, իր որդուն հանձնեց Աստծուն և աղոթեց, որ պահպանի նրան:

Այս այայից սովորում ենք

1. Դժվար ժամանակ պետք է ապավինել Աստծուն և օգնություն խնդրել նրանից:

2. Դառը փորձի պատճառով չի կարելի, որ մարդն իրեն զրկի շատ բաներից: Երբեմն պետք է նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի դմացինն իրեն մեկ անգամ ևս ցույց տա, հիշեցնելով նաև անցյալը:

Հովսեփ սուրայի 65-րդ այա

وَلَمَّا فَتَحُوا مَتَاعَهُمْ وَجَدُوا بِضَاعَتَهُمْ رُدَّتْ إِلَيْهِمْ قَالُوا يَا أَبَانَا مَا نَبْغِي هَذِهِ بِضَاعَتُنَا رُدَّتْ إِلَيْنَا وَنَمِيرُ أَهْلَنَا وَنَحْفَظُ أَخَانَا وَنَزْدَادُ كَيْلَ بَعِيرٍ ذَلِكَ كَيْلٌ يَسِيرٌ 

Երբ բացեցին տոպրակներն ու տեսան իրենց գնած ցորենի արժեքը, գոչեցին.  Ով հայր, մեր գնած ցորենի արժեքը վերադարձրել են մեզ: Նորից պիտի գնանք ցորեն գնելու: Մեր եղբորը պիտի լավ պահենք ու այս անգամ մի ուղտի բեռ ցորեն ավել գնենք: Մեզ համար պիտի հեշտ լինի ստանալ այս պարգևը:

Այն գումարը, որ Հովսեփը ստացել էր եղբայրներից ցորենի դիմաց, վերադարձրեց նրանց: Իհարկե, եթե սկզբում նա չպահանջեր գումարը, եղբայրները գուցե զարմանային, և հարց ծագեր, թե ինչու է նա նման բարություն անում: Գուցե նրանք նաև իրենց նվաստացած զգային: Սակայն Հովսեփի մեծահոգությունն այնտեղ է երևում, երբ նա գումարը վերադարձնում է թաքուն կերպով: Եվ դա բարություն անելու լավագույն ձևն է: Իհակե, երբ եղբայրները վերադարձան տուն, չմտածեցին որ գումարը վերադարձրել է ոչ թե Հովսեփը, այլ դա եղել է իրենց համար բարեբախտություն:

 

Այս այայից սովորում ենք

1. Մարդը պատասխանատու է իր ընտանիքի ու հատկապես ծնողների նկատմամբ:

2. Դժվար պայմաններում պետք է մթերքը և սնունդը հավասար և արդար կերպով բաժանել: Այսպես են արել նաև աստվածային մարգարեները, այդ թվում` Հովսեփը:

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: