Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրանի տարածաշրջանային դերակատարության կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրաժարականին, ԵԱՏՄ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետի ելույթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին և Իլհամ Ալիևի կառավարության հակաիսլամական քայլերին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Նուր-Սուլթանում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:
Ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում:
Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև Եվրասիական տնտեսական միության միջազգային գործընկերների շրջանակը: «Հիմա արդեն ուժի մեջ է մտնելու Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը, արդեն ստորագրվել են տեղեկատվության փոխանակման պայմանագրեր Չինաստանի, Վիետնամի, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի հետ: Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները կհանգեցնեն կոնկրետ արդյունքների՝ նոր հնարավորություններ բացելով մեր երկրների բիզնեսի և տնտեսության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
----------------------
ՀՀ ԱԳ նախարարն կարևորել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ ԻԻՀ-ի որոշիչ դերակատարությունը:
Բիշքեկում մայիսի 22-ին տեղի ունեցած Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության նստաշրջանի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում նշել է, որ Իրանի շուրջ կայունությունը կարևոր է Հայաստանի համալիր անվտանգության ապահովման համար:
ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցավորության և մարտահրավերներին արձագանքելու հարցում միասնական ջանքերի գործադրումը:
Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերներին ներկայացրել է ԼՂ խաղաղ գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին սպառազինությունների վաճառքում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացասաբար է ազդում ինչպես կազմակերպության հեղինակության, այնպես էլ՝ այն համագործակցության միջավայրի վրա: «Հուսով ենք, որ մեր մտահոգությունը լսելի է, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր ՀԱՊԿ անդամ-պետութան դեմ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պատրանքի բացառման ուղղությամբ»:
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը վկայում է տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ ԻԻՀ դերակատարության մասին: Դա ի տես այն բանի, որ Իրանի անկախ քաղաքականություններին ընդդիմացող որոշ պետություններ Իրանի տարածաշրջանային դերակատարությունը չեզոքացնելու նպատակով խափանիչ քայլեր են ձեռնարկում: ԱՄՆ-ն, Իսրայելի ռասիստ ռեժիմն ու նաև եվրոպական որոշ պետություններ, որոնք չեն կարողանում հանդուրժել իսլամական Իրանի անկախությունն ու ծաղկումը տարբեր անսկզբունքային քայլերի դիմելով փորձում են խաթարել Իրանի դերակատարությունը: Որպես օրինակ չնայած տարածաշրջանում Իրանի դերակատարության նշանակության ու այդ մասին տարածաշրջանային պետայրերի կատարած խոստովանությանը տարբեր միջոցներով փորձում են Իրանի դերակատարությանն ընդդիմանալու հարցում համոզել տարածաշրջանի երկրներին:
------------------
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունների գործողություններն ու հռետորաբանությունը Իրանի նկատմամբ գնալով ավելի մեծ տագնապ է առաջացնում, իսկ պասիվությունը և անգործությունը կարող է հետագայում Հայաստանի համար թանկ արժենալ:
-----------------
Հայաստանի գործադիր իշխանության և դատական համակարգի միջև լարվածության սրումից հետո, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:
Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած իր դիմումի մեջ, Հարությունյանը գրել է. «Նկատի առնելով դատական իշխանության և դատարանների առնչությամբ ընթացող զարգացումները այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում»:
Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրաժարականով թվում է, թե պայմաններ են ստեղծվել Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության մենաշնորհի համար: Ավելի վաղ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելով, ՀՀ վարչապետը հաջողեց ձեռք բերել Հայաստանի օրենսդիր մարմնի մեծամասնությունը: Իրականում վերջին մեկ տարվա ընթացքում Փաշինյանի և իշխող համակարգի միջև առաջացած անհամաձայնությունների հետևանքով ուժը ավելի է կենտրոնացել Փաշինյանի ձեռքում:
Նիկոլ Փաշինյանի հաջողության հիմնական պատճառը Հայաստանի ժողովրդի աջակցությունն է երկրի ինքնիշխանության ուժեղ քաղաքական գործիչներից յուրաքանչյուրի հետ տարաձայնությունների ժամանակ: Հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը և որոշ քաղաքական գործիչների ու զինվորականների ձերբակալությունը, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի և գույքերի հափշտակության մեջ, Փաշինյանի կառավարության ժողովրդականության հիմնական պատճառն է:
Այնուամենայնիվ, ՀՀ վարչապետը, բացի կոռուպցիայի դեմ պայքարից, այլ խոստումներ է տվել Հայաստանի ժողովրդին և իր կողմնակիցներին, որոնք մինչ օրս չեն իրականացել:
Անցյալ շաբաթ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումն արժանացել էր վարչապետի բացասական արձագանքին:
Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի դատական համակարգում եկել է վիրաբուժական միջամտության ժամանակը:
Փաշինյանի խոսքերով, Հայաստանում անկախ և անկողմնակալ դատական համակարգի գոյությունը կենսական նշանակություն ունի երկրի համար և նման համակարգի բացակայությունը, երկրի թիվ մեկ մարտահրավերն է:
ՀՀ վարչապետի կոշտ դիրքորոշումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որն ասել է, թե պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, կառավարության հակառակորդների համար մտածելու տեղիք է տալիս:
Ոմանց կարծիքով, կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով, Փաշինյանի կառավարությունը փորձում է Հայաստանում ներքին քաղաքականության դաշտում վերացնել իր բոլոր մրցակից քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին:
Նիկոլ Փաշինյանի որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը այնքան ժամանակ կվայելի ժողովրդի աջակցությունը, քանի դեռ այն չի քաղաքականացվել:
--------------------------------
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ):
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակն ու բանակցությունների հեռանկարները:
Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եղել են ԼՂ-ում և հանդիեպել ԼՂ-ի նախագահ Բակո Սահակյանի հետ: Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին ԼՂ-ի մասնակցության անհրաժեշտությունը:
----------------------------
Ադրբեջանական հաքերները մայիսի 28-ի առիթով հարձակում են իրականացրել և հրապարակել «Ֆեյսբուք»-ի 2 հազարից ավելի հայ օգտատերերի լոգին եւ գաղտնաբառեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք »-ի իր էջում:
Մարտիրոսյանը խորհուրդ է տվել փոխել նույնիսկ այն գաղտնաբառերը, որոնք օգտագործվել են այլ տեղ: Հիմնականում կոտրել են mail.ru-ից օգտվողների էջերը, որը տարածված է Հայաստանում:
----------------------------
Ադրբեջանի Սումգայիթի պետական համալսարանն ուսանողներին արգելել է մորուք պահելը:
Սումգայիթի պետական համալսարանի մամուլի ծառայության պատասխանատու Նազխանումը հայտարարել է, որ տղա ուսանողների համար մորուք ունենալու արգելքն այս համալսարանի ներքին կանոնակարգի կետերից է: Այդ որոշման ընդդիմանալով հիշյալ համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել:
Իլհամ Ալիևի կառավարությունը շարունակում է օրակարգում պահել Ադրբեջանում իսլամ կրոնի բոլոր սիմվոլների դեմ պայքարը: Դա ի տես այն բանի, որ հավատացյալների դեմ բռնության գործադրման ու նրանց կտտանքների ենթարկելու ու կալանավորելու Բաքվի իշխանությունների քաղաքականությունը միանշանակ հակառակ արդյունք է ունեցել: Այլ խոսքով չնայած բոլոր սահմանափակություններին իսլամի կրոնի հանդեպ Ադրբեջանի քաղաքացիների հակումն ուշագրավ աճ է արձանագրել, ինչը վկայում է իսլամ կրոնի սիմվոլներին ընդդիմանալու Իլհամ Ալիևի իշխանության վարած քաղաքականության ձախողման մասին: