Հունիս 08, 2019 15:39 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում ՀՀ վարչապետի Սանկտ Պետերբուրգ կատարած այցին, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ուղղված ցույցին և Հայաստանի ու ԼՂ-ի ղեկավարության տարաձայնություններին:

 

-----------------------

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում կայացավ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ի հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չեն քննարկել, հավելել է. «Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել: Երեկ տեղի է ունեցել շատ հանգամանալից խոսակցություն երկկողմ հարաբերությունների, առևտրատնտեսական համագործակցության տարբեր ասպեկտների շուրջ»:

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիհետ:Կողմերն անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեությանը: Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շարունակական շփումները և երկկողմ հարաբերությունների առաջընթացն ապահովող հարցերի քննարկման պատրաստակամությունը: Նշվել է աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկումների շարունակման անհրաժեշտությունը:

Ի դեպ Նիկոլ Փաշինյանի ընդգծմամբՌԴ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսվել է այդ երկրից նոր սպառազինություն գնելու մասին:

Սպուտնիկին տված հարցազրույցում ՀՀ վարչապետն ասել է.«Պաշտպանական արդյունաբերության ոլորտում Հայաստանն ու ՌԴ-ն համապատասխան համագործակցություն ունեն միմյանց հետ և իհարկե մենք համաձայնություններ ենք ունեցել և կարծում եմ այս ոլորտում մեր հարաբերությունները համակարգված կերպով զարգանում են»:

Պատասխանելով այն հարցին, որ արդյո՞ք Հայաստանը ձգտում է ձեռք բերել նոր սերնդի Իսկանդեր հրթիռային համակարգեր, Փաշինյանը պատասխանել է.«Հայաստանն ունի բավարար չափով: Մեր Իսկանդեր համակարգերի քանակը բավարար է մեզ և հուսով ենք ավելի մեծ հնարավորություններով զենք ձեռք կբերենք»:

-----------------------------

Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանն ասել է, որ լարվածություն կա Հայաստանի հետ:

Բալասանյանն ասել է, Ղարաբաղի և Երևանի կառավարությունների միջև անհամաձայնությունը ուժեղացել է, երկու երկրների միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով գրավյալ տարածքների մի մասը Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո, Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում ասել էր, որ Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի տարածաշրջանի ժողովուրդը և հակամարտությունը կարգավորելու նպատակով գրավյալ տարածքների մի մասը պետք է  փոխանցել Ադրբեջանին:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչների միջևլարվածությունն առաջացել  է այնպիսի պայմաններում, երբ ադրբեջանական և հայկական ուժերի միջև շփման գծում տագնապալի իրավիճակ է տիրում:

Ներկա պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հնարավորություն չունեն բանակցել և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Սա այն դեպքում երբ անցած շաբաթ Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվա-Վիեննա բանակցությունների ընթացքում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերած պայմանավորվածությունները շուտով կիրականացվեն: Այդ պայմանավորվածությունների հիման վրա նախատեսվում է, որ Հայաստանի ռազմական ուժերը հինգ շրջանները կփոխանցեն Ադրբեջանին:

Հայաստանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև առաջացած անհամաձայնությունը կարող է խնդիրներ առաջացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում: Սա այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները հավատարիմ են Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին և նրանց ժամանակվա  կառավարություններին:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը, անհավանական է, որ Բաքվի և Երևանի ղեկավարները կարողանան քայլեր ձեռնարկել խաղաղության փաստաթղթերի ստորագրման համար:

------------------------

Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, բողոքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության ու ներքին քաղաքականության դեմ, ակցիաներ են անցկացրել:

Վերջին օրերի ընթացքում Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Ադեկվադ» խմբի կողմից բողոքի ցույցեր են անցկացվել: Ակցիայի  մասնակիցներն իրենց ձեռքում կրել են պլակարդներ, որոնց վրա գրված է եղել «Սուտ Նիկոլ»: Նրանք Փաշինյանին մեղադրել են  ժողովրդին խաբելու  և իր նախընտրական խոստումները չիրականացնելու մեջ:

Բողոքի ակցիան ավարտվել է 29 անձանց ձերբակալությամբ:

Փաշինյանն այն դեպքում է հայտնվել բողոքների թիրախում, երբ  թվում  էր թե վարչապետի պաշտոնը կվարի առանց գլխացավանքի: Բայց ՀՀ նախկին կառավարության տապալումից հետո, երկրի խնդիրները ոչ միայն չեն կարգավորվել այլև թվում է, որ վարչապետ Փաշինյանը հայտնվել է ավելի լուրջ խնդիրների առջև:

Բողոքարարները Փաշինյանին մեղադրում են իր խոստումները չկատարելու և ստախոսության մեջ:

Հայաստանի քաղաքական հարցերի փորձագետ Ալեքսանդր Մակարովն ասում է.«Բողոքարարների տեսանկյունից, ներկա կառավարությունը չի իրագործել իր տված խոստումները: Նրանց համոզմամբ ներկա պայմաններում գործող կառավարությանը միայն հաջողվել է թույլ կերպով շարունակել նախկին կառավարության քաղաքականությունները»:

Կարելի է ասել, որ Փաշինյանը կանգնել է այն ճշմարտության առջև, որ Հայաստանի իրողությունը տարբերվում է նրանից, ինչ ինքն էր կարծում: Ղարաբաղյան հարցը հայտնվել է փակուղում, կողմերը համոզիչ լուծում չունեն հակամարտության համար: Մյուս կողմից, Հայաստանի տնտեսական պայմանների պատճառով, դյուրին է դարձել մենաշնորհյալդերակատարներիձևավորումն այդ շուկայում: Թվում է, որ ներկայումս Փաշինյանը հասել է այն եզրակացության,որիրողություններն ավելի հուսահատական են եղել քան նրա ենթադրությունները:

----------------------

Վերջին տարիներին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ավելի ինտենսիվ բնույթ են կրում։

Անդրադառնալով առաջիկա օրերին Նախիջևանի տարածքում նախանշված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

-------------------

ԵՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ արտոնյալ առեւտրի մասին համաձայնագիրը կարող է արդեն այս ամռանն ուժի մեջ մտնել:

Հունիսի 6-ին Եվրասիականեւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այդ մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը մասնավորապես նշեց, որ իրենք իրանցի գործընկերների կողմից սպասում են արդեն այս ամռանը տվյալ համաձայնագրի վավերացմանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ համաձայնագրի շրջանակում  ԵՏՄ-ն եւ Իրանը երկրներում արտադրվող ապրանքների 3/4-ի համար  մաքսատուրքերը կնվազեցնեն:

Նշենք, որ համաձայնագիրը 3 տարի կգործի, որից հետո կողմերը կորոշեն՝ կարող են արդյոք լիարժեք ազատ առեւտրի անցնել:

------------------------------

Ի հետևումն ամերիկյան  Boeing 737 նոր տեսակի (MAX-8 ) համար պատահած իրարահաջորդ վթարներին Ադրբեջանը չեղարկեց այդ տեսակի ինքնաթիռների գնման պայմանագիրը:

Ադրբեջանի «Ազալ»ավիաընկերությունը հայտարարել է, որ « Boeing» ընկերությանը տեղյակ է պահել  Boeing 737 նոր տեսակի (MAX-8 ) 10 ինք աթիռների գնման պայմանագրի չեղարկման մասին և այս պահին ուղևոր փոխադրող ինքնաթիռներ արտադրող այլ խոշոր ընկերությունների հետ բանակցություններ է վարում:

Մեկ միլիարդ դոլար արժող Boeing տեսակի 10 ինքնաթիռների գնման մասին պայմանագիրը 2017 թվականի ապրիլ ամսին կնքվել էր Ադրբեջանի silkway Airlines ավիաընկերության և « Boeing» ընկերության միջև և համաձայն պայմանագրի հիշյալ ինքնաթիռներն ադրբեջանական կողմին պիտի հանձնվեին երեք տարվա ժամանակաընթացքում:

Սա առաջին անգամ է, որ Ադրբեջանը պայմանագիր կնքելուց հետո չեղարկում է ամերիկյան մեկ արտադրանքի գնումը: ԻլհամԱլևի կառավարությունը Boeing 737 նոր տեսակի գնումը չեղարկել է այն պայմաններում երբ հիշյալ ինքնաթիռների օգտագործումն արգելվել է նաև ԱՄՆ-ում:

--------------------------