Հունիս 26, 2019 12:06 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան Հայաստան հարաբերություններին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրկին կալանավորվելուն, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշին, հայ-ադրբեջանական հակամարտությանն ու Վրաստանում ընթացող զարգացումներին:

 

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը hունիսի 25-ին հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ ՌեզաԱրդաքանիանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությանը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին, Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը և երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի:

ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստի նախապատրաստման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված կազմակերպական աշխատանքների մասին:

ՌեզաԱրդաքանիանն իր հերթին հայտնեց, որ իրանական կողմը համակողմանի նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում առաջիկայում կայանալիք միջկառավարական համատեղ նիստի կազմակերպման համար:

-----------------------------------

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ կատարելու դատարանի՝ կալանքի որոշումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու պահանջում են նրա ազատ արձակումը:

Քոչարյանը ողջունեց իր աջակիցներին, իսկ լրագրողների հարցին, թե ինչ կարծիքի է Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, նա պատասխանեց.

«Կարծում եմ դուք տեսել եք, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

-----------------------------------

Այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ աճել է 7,3 տոկոսով: Համեմատության համար նշենք, որ ապրիլին այդ ցուցանիշը 9,5 տոկոս էր կազմում:

Վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն արդյունաբերությունն աճել է 10.2 տոկոսով (ապրիլին՝ 13.2 տոկոս), շինարարությունը՝ 2 տոկոսով (ապրիլին՝ 1,8), ներքին առևտրի շրջանառությունն աճել է 4.9 տոկոսով (ապրիլին՝ 9 տոկոս), ծառայությունների ծավալն աճել է 14.8 տոկոսով (ապրիլին՝ 16.2 տոկոս):

Հատկանշական է հատկապես արտահանման եւ ներմուծման ցուցանիշները: Այս տարվա մայիսի արտահանումն աճել է 11.7 տոկոսով, փոխարենը ներմուծումը նվազել է 10.5 տոկոսով:

Հիշեցնենք, որ մինչեւ այս տարվա ապրիլ թե ներմուծումը, թե արտահանումը նվազում էին: Ապրիլին գրանցվեց արտահանման աճ 10,2 տոկոսով, իսկ ներմուծումն աճել էր 3,7 տոկոսով:

-----------------------------

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական վերլուծաբա նԵրվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարության մասին։

Հիշեցնենք` հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս է Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները:

-----------------------------

Վերջերս սրվել են Հայաստանի ու ԼՂ-ի պետայրերիմիջև տարաձայնությունները:

ԼՂ-ի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ԻլհամԱլիևի կառավարությանն է պատասխանատու ճանաչում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատարների հանդիպումների չարդյունավորվելու համար:

Դավիթ Բաբայանն ասել է.«Բաքվի ու Երևանիպաշտոնատարների ուղղակի հանդիպումներն ազդեցիկ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն մինչև այնքան ժամանակ, որ Բաքուն չփոխի իր մոտեցումը, այդ հանդիպումներն ապարդյուն են լինելու»:

Բաբայանը նշել է, որ Բաքուն միշտ լարվածության է ձգտել և հարցականի տակ է դնում փոխվստահությունը:

Մի շարք վերլուծաբաններ այն համոզման են, որ նման հայտարարություններով ԼՂ-ը փորձում է մաս կազմել խաղաղության բանակցություններին: Հայերը պնդում են, որ Հայաստանից բացի, Ղարաբաղը նույնպես պետք է ներկա լինի Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին: Այդ հարցն առաջ է քաշվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ կողմերի միջևբանակցության առաջին տարվանից: Սակայն Բաքվի պաշտոնատարները Ղարաբաղն ադրբեջանական տարածք են համարում և դեմ են հայկական կողմի այդ պահանջին:

Այս հարցը, ինչպես նաև կողմերի միմյանց չվստահելը և ազերիպաշտոնատարների ընկալումը, թե Մինսկի խմբի համանախագհները չեն հարգում անկողմնակալ պահվածքը, արգելք են հանդիսացել երկարատև այս հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ կապակցությամբ, Ադրբեջանի ռազմական փորձագետ ՕզեիրՋաֆարովն ասել է.«Մինսկի խմբի համանախագահների կողմնակալ մոտեցումներով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հույսեր չկան»:

Նշելով, որ արևմտյան պետություններն իրենց կողմնակալ մոտեցումներով ապահովում են Հայաստանի և ԼՂ-ի հայության շահերը, ռազմական ու անվտանգության հարցերի ազերիփորձագետն ասել է.«Ավելի քան երկու տասնամյակ անց, Ադրբեջանի ժողովուրդն ու Բաքվի պաշտոնատարներն այլևս չեն վստահում Մինսկի խմբի միջնորդներին»:

Դավիթ Բաբայանն այն պայմաններում է Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատարների հանդիպումների մասին արտահայտվել, երբ վերջին ամիսների ընթացքում երկու երկրի ղեկավարներն ու արտգործնախարարները Վիեննայում, Մոսկվայում ու Վաշինգտոնում մի քանի հանդիպումներ են ունեցել, որոնք կողմերը «կառուցողական» ու «հաջող» են բնութագրել:

Ամեն դեպքում, վերջին շաբաթների ընթացքում, Հայաստանի ու ԼՂ-ի պետայրերիմիջև ծագած տարաձայնությունները խնդիր են դարձել խաղաղության բանակցությունների շարունակման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հովանավորելու պատճառով, ԼՂ-ի ղեկավար այրերին ժողովրդին կառավարելու իրավասությունից զուրկ դիվանագետներ է անվանել:

Թվում է, թե այն դեպքում կարելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ակնկալել, երբ կկարգավորվեն Հայաստանի ու ԼՂ-ի միջև տարաձայնությունները և կքննարկեն Ադրբեջանի կառավարության դիրքորոշումները:

-----------------------------------

Վրացի ընդդիմության պահանջներին Թբիլիսիի պետայրերի դրական պատասխանը մեծացրել է նրանց պահանջները:

Վրաստանի խորհրդարանի նախագահ ԻրակլիԿոբախիձեի հրաժարականից հետո, վրացի ընդդիմադիրները Վրաստանի նախագահի և ՆԳ նախարարի հրաժարականն են պահանջել:

Քննադատելով Վրաստանի Ազգային ժողովում ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը, Թբիլիսիի կառավարության ընդդիմադիրները նրան մեղադրել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատական տարածքները հովանավորելու մեջ:

Ռուս դիվանագետը գլխավորելով խորհրդարանական մի պատվիրակություն Թբիլիսիի էր այցելել  Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով, սակայն բողոքի ցույցերի պատճառով հեռացավ Վրաստանից: Ցուցարարները կրում էին Եվրամիության դրոշները և պաստառներ, որոնց վրա Ռուսաստանը «զավթիչ» էր կոչվել:

Մի քանի բողոքարարներ հունիսի 20-ի երեկոյան տեղի ունեցած ցույցերի ժամանակ վիրավորվածներին իրենց աջակցությունը հայտնելու համար, վիրակապերով էին փողոց դուրս եկել:

Նշելով, որ խորհրդարանի նախագահի հրաժարականը բավարար չէ, վրացի բողոքարարների ներկայացուցիչ ԳիգաԲուքերիան ասել է.«Պետք է փոխել երկրի ընտրական համակարգը և այնպիսի հավասարություն ստեղծել, որ բացարձակ իշխանություն չլինի»:

Ավելի քան 15 հազար հոգու մասնակցությամբ Թբիլիսիի կառավարության դեմ բողոքի ակցիան շարունակությունն է անցած նոյեմբերին Վրաստանում նախագահական վաղաժամ ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո «Վրացական երազանք» իշխող կուսակցության դեմ տեղի ունեցած ցույցերի:

Ռուսաստանի հետ թշնամությունը, Եվրամիության հետ զուգամերձությունը և ՆԱՏՕ-ին միանալու ձգտումը Վրաստանում ակտիվ կուսակցությունների մեծամասնության կարգախոսներն են: