Հունիս 27, 2019 05:33 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հովսեփ սորայի 83 և 84-րդ այաներ

قَالَ بَلْ سَوَّلَتْ لَكُمْ أَنْفُسُكُمْ أَمْرًا فَصَبْرٌ جَمِيلٌ عَسَى اللَّهُ أَنْ يَأْتِيَنِي بِهِمْ جَمِيعًا إِنَّهُ هُوَ الْعَلِيمُ الْحَكِيمُ 

وَتَوَلَّى عَنْهُمْ وَقَالَ يَا أَسَفَى عَلَى يُوسُفَ وَابْيَضَّتْ عَيْنَاهُ مِنَ الْحُزْنِ فَهُوَ كَظِيمٌ 

(Երբ նրանք տուն վերադարձան, Հակոբն) ասաց. "Դուք այս սուտը հնարել եք: Այս դժբախտության միակ ելքը համբերությունն է: Գուցե Ասված իմ երկու զավակներին ինձ վերադարձնի: Նա գիտուն և իմաստուն է:

(Հակոբն) իր որդիներից հեռացավ ու գոչեց. Ախ Հովսեփ, իմ վշտերի առարկա, և նրա աչքերը վշտից սպիտակ դառավ և (կուրացավ) ու սիրտը դառնությամբ լցրեց:

Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ Հովսեփի եղբայրները վերադարձան իրենց հոր մոտ և նրան ասացին, որ Բենիամինին  Եգիպտոսում ձերբակալել են գողության պատճառով: Այս այայում Հակոբն ասում է. "Թվում է, որ այս անգամ ձեր էությունը զարդարել եք սխալ գործով, որի պատճառով էլ Բենիամինը մնացել է Եգիպտոսում:  Ու ես պետք է ոչ միայն տառապեմ Հովսեփի , այլ նաև Բենիամինի պատճառով: Սակայն ես հույս ունեմ որ Աստված նրանց ինձ կվերադարձնի ու մենք նորից կլինենք միասին": Հակոբն իհարկե մեծ ցավ էր զգում ու նրա աչքերն արցունքից սպիտակել էին: Նա իր ցավի մասին երբեք բարձրաձայն չէր խոսում և այն կրում էր իր ներսում: Թեև այս անգամ Հովսեփի եղբայրները ոչ մի սխալ չէին արել ու Բենիամինի դեմ սադրանք չէին նյութել, սակայն այս դեպքը պատճառ դարձավ, որ Հակոբը ևս մեկ անգամ հիշի Հովսեփի դեպքը:  Հակոբը քննադատեց որդիներին ու որոշեց սպասել:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատացյալը դժվարությունների ժամանակ համբերատար է, քանի որ գիտի, որ այդ ամենն առանց պատճառի չի լինում և Աստված հետևում է այդ ամենին:

2. Բնականաբար, երբ մարդ կորցնում է  իր սիրելիներին, արտասվում է: Եվ Աստծո առաքյաները նույնպես հեռու չէին այդ սովորությունից:

3. Հովսեփն այնքան սիրելի էր հոր կողմից, որ Հակոբը նրա բացակայության ժամանակ կուրացավ: Եվ նույնիսկ երբ ստացավ Բենիամինի ձերբակալության լուրը, նա Հովսեփի անունը բարձրաձայնեց, ցավ արտահայտելով, որ այլևս չի տեսնելու նրան:

Հովսեփ սուրայի 85-րդ այա

قَالُوا تَاللَّهِ تَفْتَأُ تَذْكُرُ يُوسُفَ حَتَّى تَكُونَ حَرَضًا أَوْ تَكُونَ مِنَ الْهَالِكِينَ

(Այդ ժամանակ որդիներն) ասացին. " Միթե չես դադարելու խոսել Հովսեփի մասն, քանի դեռ կենդանի ես:"

Երբ Հակոբը լսեց Բենիամինի ձերբակալության լուրը, հիշեց իր ցավն ու տվեց Հովսեփի  անունը: Սակայն եղբայրները չէին ցանկանում, որ հայրը տար Հովսեփի անունը: Նրանք ասացին, որ եթե Հակոբն այդպես շարունակի, կոչնչանա: Նրանք Հակոբին առաջարկեցին մոռանալ Հովսեփի ցավը, որովհետև նա այլևս չի վերադառնալու: Իհարկե նա էր տառապում Հովսեփի համար, ով գիտեր նրա էությունը և ոչ թե նախանձ եղբայրները, ովքեր չէին ցանկանում, որ հայրն այդքան սիրեր Հովսեփին:

Այս այայից սովորում ենք.

1. Հակոբը սիրում էր Հովսեփին ու ճանաչում նրան: Դրա համար էլ մշտապես կրկնում էր նրա անունը: Իսկ որպեսզի իմանանք, թե որքան ենք սիրում Աստծուն, նախ պետք է տեսնենք, թե որքան ենք նրա անունը հիշում:

2. Եթե մարդը տխրում է իր սրելիների բացակայությունից, պետք է սուտ սերերի փոխարեն ճշմարտությունը և մարդու վեհ առանձնահատկությունները սիրի:

Հովսեփ սորայի 86-րդ այա

قَالَ إِنَّمَا أَشْكُو بَثِّي وَحُزْنِي إِلَى اللَّهِ وَأَعْلَمُ مِنَ اللَّهِ مَا لَا تَعْلَمُونَ 

Ավաղ ես գանգատվում եմ իմ  անակարողությունից. ասաց ծերունին: Ես իմ սերն ու վիշտը պիտի հասցնեմ Աստծուն: Նա ինձ հայտնել է բաներ, որ դուք չգիտեք:

Աստծո առաքյալներն իրենց ցավերի մասին խոսում էին Աստծո հետ ու նրանից օգնություն խնդրում: Ադպես էլ Մովսեն իր աղքատության համար գանգատվեց Աստծուն, իսկ Այուբը` իր դժվարությունների: Այս այայում էլ Հակոբն Աստծո հետ խոսեց իր ցավի մասին, ու այն մասին, թե ինչպես կորցրեց իր զավակներին: Մարգարեները համոզված էին. Աստված մշտապես կարող է շնորհ անել ու ինչ որ բան նվիրաբերել: Իսկ եթե մարդ ինչ որ բան կրոցնում է, դա տեղի է ունենում Աստծո իմաստության պատճառով: Առաքյալներն ու մարգարեները երկու դեպքում էլ փորձում են ձեռք բերել Աստծո գոհունակությունը: Ամեն դեպքում պետք է ենթարկվել Աստծո կամքին և դժվար պահին ապավինել նրան: Իսկ այստեղ Հակոբը ոչ միայն համոզված էր, որ Հովսեփը կենդանի էր, քանի որ այդ մասին երազ էր տեսել: Իսկ եթե նա իմանար, որ Հովսեփը սպանվել է, այլևս նրա մասին չէր մտածի:

Այս այայից սովորում ենք.

1. Չի կարելի անընդհատ մարդկանց բողոքել սեփական դժվարություններից: Պետք է դիմել Աստծուն և այդ ժամանակ արդյունք  կլինի:

2. Միշտ պետք է հավատալ, որ Աստված շնորհելու է իր բարությունը: Մարդը պետք է միշտ հավատա, որ ապագան լուսավոր է լինելու: Իսկ այս առանձնահատկությամբ օժտված են եղել Աստծո մարգարեները:

 

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: