Հուլիս 01, 2019 20:42 Asia/Yerevan
  • Շրջայց Իրանում(1)

«Շրջայց Իրանում» ռադիո փաստագրական հաղորդում է ,որը նպատակ ունի Ձեզ սիրելի ունկնդիրներին ներկայացնել Իրանի տեսարժան վայրերն ու քաղաքները:Հաղորդաշարի յուրաքանչյուր բաժնում այցելելու ենք Իրանի տեսարժան քաղաքներից մեկը եւ ռադիոհաղորդման միջոցով Ձեզ ծանոթացնելու ենք Իրանի գեղատեսիլ տեսարժան վայրերին: Ընկերակցեք մեզ:

Սիրելի բարեկամներ «Շրջայց Իրանում» հաղորդաշարը սկսում ենք Քերմանշահ  նահանգից ու քաղաքից: Վստահաբար լսել եք ,որ 2017-ի նոյեմբերին մեծ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Քերմանշահ նահանգը եւ վնասներ պատճառեց այդ նահանգի որոշ քաղաքներին,սակայն պետք է նշել ,որ այդ նահանգը Իրանի ամենագեղատեսիլ տարածքներից է եւ Քերմանշահ քաղաքը Իրանի ամենագեղեցիկ ու պատմական քաղաքներից մեկն է:Քերմանշահն  այնքան  պատմական ու բնական գրավչություններ  ունի,որ յուրաքանչյուր մարդ  մեծ ցանկություն ունի  Իրանի արեւմտյան տարածք այցելել: Տեսնենք թե Քերմանշահ անունը ի՞նչ  կարող է  հիշեցնել Ձեզ: Բրնձի ալյուրով հաց,Թաղե Բոստան թե Բիսոտո՞ւն:Առաջին հայացքով Քերմանշահ ասելիս շատերը հիշում են Բիսոտունի փորագրությունը:Փորագրություն, որը հայտնի է «Ֆարհադ Թարաշ»անվամբ եւ համարվում է աշխարհի ամենամեծ քարե փորագրությունը եւ երբ դրա դիմաց եք կանգնում դրա մեծությունը շլացուցիչ է:

Բիսոտուն

 

 Բիսոտունի տարածքը,որը Քերմանշահում  միակն է ,որ գրանցվել է համաշխարհային ժառանգության ցանկում ունի բազմաթիվ ուռուցիկ փորագրութիւններ  եւ պատկերներ: Աստվածների վայր նշանակող Բիսոտուն լեռան վրա ,Աքեմենյան Դարեհ թագավորի հրահանգով աքադերեն,իլամերեն եւ հին պահլավերեն երեք սեպագրերով  մի գրություն կա,որը տարածաշրջանի ժամանակի ժողովրդին է ներկայացնում Դարեհ թագավորի հզորությունը:

 

Հիշյալ տարածքի հրաշքներից է Հերկուլեսի արձանը ,որը չի կարելի անտեսել:Գեղաքանդակ արձան ,որը ամենայն վստահությամբ ու խաղաղությամբ թիկնել է ձեռքին մի գավաթ:

 
Հերկուլեսի արձանը

 

Բիսոտունի լեռը մեզ հիշեցնում է քարտաշ Ֆարհադի անխռով սերը հանդեպ հայ իշխանուհի Շիրինին: Բիսոտուն մտնելուց առաջ ,Բիսոտուն լեռան բարձունքները նման են ննջած կնոջ որը յուրահատուկ շքեղություն է հաղորդում լեռան ,եւ տեղաբնակների մեջ այն ճանաչված է ննջած Շիրին անվամբ:Այդ համալիրի գեղեցկություններից է Շահ Աբբասի պանդոկը ,որը նայում է Բիսոտուն լեռան: Պանդոկ որը կառուցվել է չորս պատշգամբների ոճով: Նշելի է ,որ մի քանի տարի առաջ վերանորոգվել է պանդոկը, վերածվելով արդի հյուրանոցի ,որը կոչվում է Բիսոտունի կակաչ:

Քերմանշահից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բիսոտունից անցնելով հասնում ենք Քերմանշահ եւ մուտք գործելուն պես հանդիպած առաջին վայրը համարվում է Թաղե Բոստան զբոսաշրջության պատմական համալիրը: Թաղե Բոստանը  քարե  արձանագրությունների ու քարե փորագրությունների համալիր է: Քարե փորագրությունները պատկերում են որսի պահեր, քնարի նվագելը եւ Սասանյան դինաստիայի թագավորների թագադրությունը:Թաղե Բոստանը բաղկացած է երկու կիսալուսնաձեւ կամարներից ,որոնցից մեկը մյուսից ավելի փոքր է դիտվում: Լեռան դիմացից բխող աղբյուրը ,երկու կամարների դիմաց փոքր լճակ է ստեղծել եւ խիտ ծառերը ,այդ տարածքը վերածել են հաճելի զբոսավայրի ,որը ժամանակին եղել է Խոսրով Փարվիզ թագավորի որսատեղին:

Թաղե Բոստան

 

Պատկերացրեք ,որ քայլելիս զգաք քյաբաբի հոտը:Քերմանշահի հայտնի քյաբաբները միշտ պատրաստ են հյուրընկալելու զբոսաշրջիկներին: Թաղե Բոստանի հյուսիսային հատվածում գտնվող լեռնային զբոսայգին եւս ,որը լեռան սուր ստորոտին է գտնվում,հիշյալ տարածքի այլ զբոսայգիներից է:

Քերմանշահն  ունի տեսարժան այլ կոթողներ ,որոնք կառուցվել են ավելի ուշ Ղաջարների եւ Փահլավի դինաստիաների օրոք:Իրանի ամենագեղատեսիլ  եւ տեսարժան մզկիթներից է ՝Շաֆեիների մզկիթը:

 

 

Շաֆեիների մզկիթը ,որը Թուրքիայի մզկիթների ոճով է կառուցվել ,իր բարձր մինարեներով գեղեցկացրել է քաղաքը: Սունիների աղոթավայրը հանդիսացող այդ գեղեցիկ մզկիթը միանում է Քերմանշահի շուկային:

 

 

Քերմանշահի շուկան ավելի քան 150 տարվա վաղեմիություն ունի: Զանազան պանդոկները, փոքր շուկաները,սենյակները,ավանդական մարզանքների մարզատները եւ բաղանիքները  վկայում են դրա վաղեմիության եւ կենսունակ կարգավիճակի մասին եւ բացահայտում են Քերմանշահ քաղաքի ժողովրդի պատմությունը, հուշերը եւ մշակույթը:Քերմանշահի շուկան ,որը ժամանակին եղել է Մերձավոր արեւելքի ամենամեծ ծածկված շուկան  ամբողջությունն է  արդյունաբերական, հասարակական,եւ մշակութային աշխատանքների եւ ունի բազմաթիվ շուկաներ: Հիշյալ շուկաներից են՝ արծաթագործների շուկան,Թարիքե շուկան,Իսլամական շուկան եւ թուփխանեի շուկան:

Քերմանշահի շուկան

 

Այդ ծածկված շուկայում ավանդական եւ արդի ճարտարապետության զուգակցությունը ,առաջին իսկ հայացքից գրավում է յուրաքանչյուր զբոսաշրջիկի:Դեռեւս այդ շուկայում կարելի է տեսնել ավանդական որոշ աշխատանքներ ,ինչպես թաղիքագործություն:Այդտեղից կարելի է գնել Քերմանշահի ձեռարվեստի նմուշներ,կտորներ ու հագուստներ:Այդ շուկան քաղաքի սուվիներների գնման ինչպես բրնձէ հացի, արմավի հացի և տեղական քաղցրավենիքների կենտրոնն է ,նաեւ կարելի է այդ շուկայում տեսնել զանազան  կարպետներ, ջեջիմներ,տեղական կոշիկներ եւ քրդական հագուստներ:

 

 

Տեսարժան այլ  վայրերից է Մոավեն ալ Մոլքի թեքիեն(որը մուհամեդականների սգո արարողությունների տոնն է) եւ դրա հիմնական առավելությունը պատկերավոր սալիկապատումներն են եւ համարվում է Ղաջարների շրջանից մնացած ամենագեղեցիկ կառույցներից մեկը: «Թեքիե»-ն, որը կառուցվել է իրանական 1282 թվականին ,սկզբնական տարիներին օգտագործվում էր կրոնական արարողությունների եւ ազգամիջյան ու աշիրաթների միջեւ տարաձայնությունները վերացնելու որպես կենտրոն,որը հետագայում ծառայեց որպես   Իրանի Սահմանադրական շարժման հետեւորդների հավաքատեղի:Հիշյալ կառույցի մեջ օգտագործված ուռուցիկ եւ կիսաուռուցիկ սալիկները ,որոնք հարյուր տոկոսանոց բնական գույներով են ներկված, անզուգական  են համարվում: Սալիկների վրա պատկերված նկարները ներկայացնում են մարգարեի սրբազան պատերազմները, էմամ Ալիի պայքարները, Քարբալայի դեպքերը, Իրանի պատմական սուլթանների պատկերները,ինչպես Աքեմենյան թագավորներինը եւ Թախթե Ջամշիդից պատկերներ: Հիշյալ կառույցում է գտնվում հագուստների եւ անտրոպոլոգիայի(մարդաբանության) հարուստ  թանգարանային հավաքածու:

Մոավեն ալ Մոլքի թեքիեն

 

 

Քերմանշահի այլ ուշագրավ թեքիեներից է Բիգլար Բեյգի կոչվող եւ Ղաջարների շրջանում կառուցված թեքիեն: Մի այնպիսի թեքիե,որի հայելագործությունները ներկայացնում են ամենագեղեցիկ պատկերները: Ունի մի բակ ,որի  միջին մասում գտնվում է  գրավիչ ավազան եւ արեւմտյան կողմում  մեծ հայելագործ դահլիճ,որը հանրահայտ հոսեյնիե է: Հիշյալ   զարդարված դահլիճը ունի  բազմաթիվ հարդարանքներ եւ փորագրություններ եւ պատկանում է Մոզաֆարեդդին թագավորի գահակալության շրջանին: Հիշյալ թեքիեի գիր ու գրականության թանգարանը համարվում է ամենատեսարժան վայրերից մեկը:

 

Չի կարելի Քերմանշահ գնալ եւ չայցելել Նունուֆարների գեղեցիկ լճակը: Նունուֆարների լճակը Քերմանշահի գեղատեսիլ լճակներից է որը լեցուն է կապույտ նունուֆարներով եւ ամռանը դրանց կոկոնները եւ տերեւները ջրի երես դուրս գալով ծածկում են ջուրը: Տեղաբնիկների խոսքով լճակի որոշ բաժինների խորքը հասնում է 32 մետրի:Նունուֆարների գեղեցիկ լճակն ունի մի քանի հոսող աղբյուրներ ,որոնք ապահովում են լճակի ջուրը:Նունուֆարների ջուրը այնքան ջինջ ու զուլալ է ,որի մէջ կարելի է տեսնել նունուֆարների կոթերը,եւ այդ ծաղիկները քամու շշունջով  եւ ջրի շարժումով  պար են բռնում եւ խաղաղություն պարգեւում մարդկային հոգուն: Իրանական մշակույթի մեջ նունուֆարը սուրբ համարվելով ,յուրահատուկ տեղ է գրավում այլ ծաղիկների մեջ: Նունուֆարը խորհրդանիշն է խաղաղության եւ թագավորական ընծա էր համարվում նրան ներկայանալու ժամանակ,եւ այդ ամբողջ գեղեցկությունները   կարելի է տեսնել Քերմանշահի նունուֆարների լճակում:

 

 

 

 

Քերմանշահ պիտի այցելել ,ոչ միայն իր գեղեցիկ լճակների,թաղե Բոստանի,Բիսոտունի,կամ թեքիեների ու ավանդական շուկաների եւ գունագեղ հագուստների կամ քաղցրավենիքների պատճառով,այլեւ Քերմանշահ պիտի այցելել իր բարի ,հյուրասեր ու համբերատար ժողովրդի պատճառով :  Տոկուն ու դիմացկուն ,որոնք երկրի արժանապատվության ճանապարհին իրենց անձնազոհությամբ դիմադրեցին բաասական թշնամու 8-ամյա ներխուժմանը եւ իրենց անձի ու հոգու վրա դեռ կրում են հետեւանքները,սակայն ապագայի նկատմամբ հույսով առլեցուն շարունակում են իրենց երթը հանուն երկրի շենացման :

 

 

 

 

 

 

 

Պիտակ