Հոկտեմբեր 30, 2019 10:29 Asia/Yerevan
  • Շրջայց Իրանում (12)

«Շրջայց Իրանում» հաղորդաշարի այս համարում միասին կայցելենք Քոհգիլույե և Բույերահմադ նահանգի Յասուջ քաղաք:

«Բարի գալուստ ջրվեժների քաղաք Յասուջ»: Սա այն նախադասությունն է, որ գրված  է Յասուջ քաղաքի մուտքի մոտ տեղադրված  ցուցատախտակի վրա: Մի նախադասություն, որ հեքիաթային քաղաք այցելելու սկիզբն է: Մի քաղաք, որ իր բնական յուրհատուկ գրավչությունների բերումով օտարերկրացի զբոսաշրջիկների զբոսաշրջության նպատակակետն է: Յասուջն Իրանի հարավ-արևմտյան շրջանի քաղաքներից մեկն է և Քոհգիլույե և Բույերահմադ նահանգի կենտրոնը: Յասուջի բնակիչների մեծամասնությունը լոռեր են: Լոռերը իրանական բարձրավանդակի հին էթնիկ խմբերից են, որ հնուց իվեր ապրում են այս տարածքում: Նախքան այս քաղաքի ձևավորումը գոյություն է ունեցել «Թել Խոսրո» անունով մի հին քաղաք, որ ժամանակին վերին Բույերահմադի խաների ազդեցության կենտրոնն է եղել և ավելի քան երկու հազար տարի պատմական անցյալ ունի, սակայն ներկա դրությամբ ցրված բլուրներից ու մի գյուղից բացի ուրիշ բան չի մնացել այդ հին քաղաքից: Յասուջը գտնվում է Բաշար գետի կողքին, որն անցնելով մի քանի նահանգներից թափվում է Պարսից Ծոցում: Յասուջը գտնվում է կլիմայական սառը գոտում;Ունի  համեմատաբար ցուրտ ձմեռներով  բարեխառն կլիմա, և տեղումների բերումով Յասուջում կան ջրի բավարար պաշարներ: Յասուջ կամ Յասիջ նշանակում է Յասաման կամ հասմիկ ծաղիկներ բուսնելու վայր: Յասուջ քաղաքի բնական գրավչություններն են մեծ ու փոքր գետերն ու ջրվեժները և գեղեցիկ կիրճերը:

Յասուջի տեսարժան վայրերը

Յասուջի զբոսաշրջային հիմնական գրավչությունը այս քաղաքի ջրվեժն է: Այս ջրվեժը կամ ջրվեժի անտառային զբոսայգին գտնվում է քաղաքի կենտրոնից դեպի հյուսիս քիչ հեռավորության վրա: Իրականում Զագրոսյան լեռնաշղթայից բխող աղբյուրները այս քաղաքի հյուսիսում ստեղծել են մի ջրվեժ: Ջրվեժի գեղեցիկ տեսարանը, ոլորապտույտ հունով ընթացող առվակները, մրգատու այգիները, կանաչապատ ու երփներանգ ծաղիկներով լցված հարթավայրերը հիացնում են ճամբորդներին: Յասուջի ջրվեժի շրջակայքում կառուցվել է գեղեցիկ ժամանցային վայր, որ գտնվելով կաղնիներով, ընկուզենիեներով, խնձորենիներով ու չինարի ծառերով ծածկված անտառով կրկնապատակել է տարածաշրջանի գեղեցկությունը: Այս ժամանցային վայրի շրջապատում ուղևորների ու զբոսաշրջիկների հանգստի ու նրանց հյուրասիրելու համար կառուցվել են պատվանդաններ, որոնց վրա դրված են հովարաններ: Այս կառույցների ամեն մի անկյունում ցուցադրվում են տարածաշրջանի տեղական արվեստի ու մշակույթի մի մասը:

Յասուջի ջրվեժը

Յասուջի մայրուղու 26կմ. հեռավորության վրա «Դաշթրում» կոչվող կանաչապատ գյուղից հետո անցնելով ոլորապտույտ ճանապարհով հասնում ենք գեղեցիկ ջրվեժներով ու արևադարձային կլիմայով մի վայր: Այն կոչվում է Թամորադի կիրճ: Թամորադի կիրճի ջրվեժներն Իրանի ամենագեղեցիկ ջրվեժներից են համարվում: Իրականում այս կիրճի հիմնական գրավչություններն են չորս ջրվեժները, որոնք 8-15 մետր բարձրություն ունեն: Իհարկե այս շրջանում ավելի բարձր ու 50 մետրի հասնող ջրվեժ էլ գոյություն ունի, սակայն այն գտվում է դժվար հասանելի վայրում, որ սովորաբար զբոսաշրջիկները միայն բավարարվում են մայրուղուց այդ ջրվեժը տեսնելով: Հիշյալ ջրվեժներից բացի այս տարածաշրջանի գրավչություններն են քարանձավները, որոնց կողքին տեսնում ենք ծիծեռնակներին, որոնք երթևեկում են այս քարանձավներում գտնվող իրենց բնակարաններում: Այս քարանձավների կողքին կան բնական ավազաններ, որոնք ավելի գրավիչ են դարձնում տարածքի բնական գեղեցկությունը:

Թամորադի կիրճը

Այս գեղեցիկ կիրճը շրջապատվել են Զարավար ու Սավրոզ լեռներով: Դրանք արջի ու սկյուռի պես կենդանիների բնակության վայրեր են: Այս կիրճի մուտքի վրա նաև կարելի է տեսնել Աքեմենյանների ժամանակաշրջանից մնացած պատմական կոթողներ: Այս կիրճի մուտքի մոտ կա մի դամբարան, որ ամենայն գեղեցկությամբ շերտ-շերտ քանդակվել է ժայռերի մեջ: Այն պատկանում է Աքեմենյանների ազնվականներից մեկին: Գեղեցիկ բնության կողքին այս պատմական գրավչությունները տեսնելը հետաքրքիր է: Որոշ զրույցներում ասված է, որ Աքեմենյանների քաջ սպարապետ Արիոբարզանը իր զորքով եկել է Թամորադի կիրճը և դիմադրել է Ալեքսանդր Մակեդոնացու հարձակմանը:

Ջրվեժներից բացի Յասուջում գոյություն ունեն մի քանի անտառային ու ափամերձ գեղեցիկ զբոսայգիներ: Որպես օրինակ կարող ենք հիշել Յասուջի անտառային զբոսայգին ու Բաշար գետի ափամերձ զբոսայգին: Յասուջի անտառային զբոսայգին կամ լեռնային մեծ զբոսայգին շուրջ տասը հեկտար մակերես ունի: Այն համարվում է երկրի հարավային շրջանի ամենամեծ անտառային զբոսայգին: Թեքության վրա գտնվող այս այգուց հնարավոր է տեսնել քաղաքի գեղեցիկ տեսարանը: Զբոսայգու ծառերի մեծ մասը իրանական կաղնիներ են, իսկ մնացած բուսական ծածկույթը կազմում են լեռնային նշենիներ, կորեկի թփեր, լեռնային պիստակի և այլ հազվագյուտ ծառերի տեսակներ։ Ավելի բարձր տարածքները ծածկված են բույսերով ու թփերով:

Յասուջի անտառային զբոսայգին

Բաշար գետի ափամերձ զբոսայգին, որ գտնվում է քաղաքի մուտքի մոտ Յասուջի ամենագեղեցիկ ու գրավիչ վայրերից մեկն է համարվում: Զբոսայգու կողքին խաղաղ ու մշտահոս Բաշար գետի գոյու թյունը գեղեցիկ ու յուրահատուկ միջավայր է ստեղծել ժամանցի համար: Այս գետը կյանք ու կենսունակություն է պարգևել քաղաքին:

Յասուջից Սպահան տանող ճանապարհին, որը նաև հայտնի է «Մեհրյանի կիրճը» անվամբ, քաղաքից մեկ կմ. հեռավորության վրա գոյություն ունի մի իմամորդու դամբարան, որը կոչվում է իմամորդի Հասան։ Այս դամբարանը երկրի տարբեր կողմերց հյուրընկալում է զբոսաշրջիկների: Այս շրջանի յուրահատկություններից ծառերի բազմազանությունն է: Այստեղ կան բարդի, կաղնի, չինարի, եղեւնի և անտառային խաղողի ու պիստակի ծառեր: Մեհրյանի կիրճը ձմռանը դահուկորդների ու այս մարզաձևով հետաքրքրվողների երթևեկության վայրն է: Ձմռանը իմամորդու դամբարանի դիմացի ժայռի վրա սառցի մեծ շերտ է գոյանում: Այն կոտրվում է  ձմռան ավարտին ու հազարավոր կիլոմետր հեռավորությունից լսվող ձայնով ընկնում է ժայռից ու քաղաքին ավետում է գարնան գալուստը: Մեհրյան գետի վճիտ ու զուլալ ջուրը թափվում է Յասուջի Բաշար  ու Քարուն գետերը:

Իմամորդի Հասան

Յասուջի տեսարժան մյուս վայրն էլ «Շեյխ Սարքե» կամ «Շեյխ Սադուղ» գյուղն է: Բուսական բազմազան ծածկույթով ցուրտ տարածաշրջան է այն և ունի բազմազան բուսական ծածկույթ այդ թվում արտիճուկ, խավրծիլ և սունկ ու նաև ընկուզենի, խնձորենի, դեղձենի ու խաղողի վազ: Շեյխ Սարքեի դամբարանը գտնվում է մի բլուրի վրա և շրջապատված է վայրի տանձենիներով: Տարածքում ջրառատ աղբյուրների առկայությունը խթանել է գյուղի բարգավաճումը և  գեղեցկություն պարգևել նրան։

Շեյխ Սարքե գյուղը

Չափազանց գեղեցիկ մի հովիտ էլ գոյություն ունի Յասուջի շրջակայքում, որը կոչվում է «Ալամունի» հովիտ:  Ալամունի հովիտը տեսնելու համար պետք է մի քանի կիլոմետր հեռանալ Յասուջից: Ալամունի հովիտը լեռնային շրջան է, որի անկյուններում հոսում են գետեր ու աղբյուրներ: Այն մի տարածք է, որի կլիման, վճիտ ջրերը հայտնի են Իրանում: Այս հովտում նկատելի են կաղնիների անտառներն ու գլխիվայր կակաչները, որոնք իրնեց դեղին ու կարմիր գույներով յուրահատուկ գեղեցկություն են առաջացրել:

Իհարկե սա տարածքի միակ գեղեցկությունը չէ: Ձմեռային մարզաձևերի սիրահարները լավ ճանաչում են Յասուջից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Քաքան շրջանը: Շրջանի սառը կլիման, ձյունառատ ձմեռները և բարձրադիր լեռները Յասուջը դարձրել են դահուկորդների դրախտը: Նույնիսկ եթե դահուկավազք չգիտեք կարող եք հաճույք տանել նայելով Զագրոսի լեռնալանջերի վրա գտնվող դահուկորդներին ու ձյան փաթիլների միջից փայլատակող արևի ճառագայթներին:   

Քաքանի շրջանը

Դրանից բացի ավելի ցածր բարձրությունների վրա և Դենայի լեռնագագաթի ու Բաշար գետի կողքին կա մի գեղեցիկ գետ «Մազդաք Դարթա» անունով: Ձկնաբուծության ագարակները հատուկ գրավչություն են հաղորդում այս շրջանին: Ամռան սկզբին բրնձի ցանքերի   մշակումը  նույնպես այս շրջանի այլ գրավչություններից է համարվում: 

Մազդաք Դարթա գյուղը

Յասուջը ոչ միայն բնական գեղեցկությունները տեսնելու, այլև հնադարյան հրաշալիքների վայր է: «Լեմա» հնադարյան գերեզմանոցը մեծ հարթակ է էլամացիների շրջանի մեծ մշակույթը ներկայացնելու համար: Այն իր կողմն է գրավում հնադարյան Իրանի պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվողներին:

Դենայի շրջանում և Բաշար գետին նայող Չալե Շահին կոչվող փոքր դաշտի շրջակայքում է գտնվում «Լեմայի» հնադարյան գերեզմանոցը, որ կապված է էլամացիների ժամանակաշրջանին: Այս գերեզմանոցը պատկանում է այն մահացած քոչվորներին,որոնք  ամառները Ֆարս ու Խուզեստան նահանգներից  գաղթում էին այս շրջան։

Լեմա հնադարյան գերեզմանոցի հնագիտական պեղումները

Պեղումների ընթացքում հայտնաբերվել էին հարթ առաստաղներով շուրջ 60 ընտանեկան դամբարաններ, որոնցում գտնվել էին առողջ գանգեր: Գերեզմանոցային այս բացառիկ ճարտարապետության մեջ նախշազարդ կավե ամաններից բացի նաև գտնվել են գեղեցիկ դեկորատիվ իրեր, որոնցից ձեռք են բերվել ապարանջաններ, մատանիներ ու ականջօղեր: Կան նաև ոսկյա, մարմարյա և ագատե իրեր, որոնք իրոք հրաշալի են: Հետաքրքիր է իմանալ, որ այս իրերի մեծ մասը պահվում են Յասուջի թանգարանում:

Ընդհանուր առմամբ, Յասուջի թնագարանի իրերը պատկանում են հնադարյան երեք ժամանակաշրջանների՝ նախապտամական, պատմական և իսլամական շրջաններին: Նախապատմական ժամանակաշրջանի իրերը մեծ մասամբ Լեմայի գերեզմանոցի գտածոներն են: Պատմական ժամանակաշրջաններին պատկանող իրերի բաժնում մեծ մասամբ ցուցադրվում են Սասանյանների շրջանի մետաղադրամները, որոնց բազմազանությունն ու պատրաստման նրբությունները իրոք հրաշալի են: Այս ժամանակաշրջանից ցուցադրված իրերի մեջ քարի վրա Սասանյանների Շապուհ Ա-ի դիմաքնդակը հատուկ գեղեցկություն է հաղորդել այս թանգարանին: Իսլամական ժամանակաշրջանի իրերի մեջ կան Սեֆևյանների ու Ղաջարների ժամանակաշրջանի մետաղադրամներ ու նույնպես հախճապակյա ամաններ ու թանկարժեք քարեր:

Յասուջի թանգարանի իրերը

Յասուջի թանգարանը ամեն տարի հյուրընկալում է մեծ թվով իրանցի ու արտասահմանցի զբոսաշրջիկների: Գարնանը Յասուջի գեղեցիկ բնությունը իրոք հրաշալի է: Դրանից բացի ձմռանը Յասուջ քաղաքում զբոսաշրջիկներ են լինում: Տարվա ամեն ամիս Յասուջում հնարավոր է միաժամանակ տեսնել չորս եղանակները և հիանալ նրա հրաշալի բնությամբ: