Ապրիլ 29, 2024 16:09 Asia/Tehran
  • Իրանը 13-րդ անգամ դարձավ Ասիայի ֆուտզալի չեմպիոն

Իրանի ֆուտզալի ազգային հավաքականը Թաիլանդի նկատմամբ հաղթանակ տանելով, 13-րդ անգամ նվաճեց Ասիայի ֆուտզալի առաջնությունը։

Իրանի ֆուտզալի ազգային հավաքականը Ասիայի ֆուտզալի ազգերի գավաթի եզրափակիչ խաղում մրցեց Թաիլանդի հետ և կարողացավ չորս-մեկ առավելությամբ դառնալ Ասիայի ֆուտզալի ազգերի գավաթի 2024 թվականի չեմպիոն։

Իրանի ֆուտզալի ազգային հավաքականը Ասիայի ֆուտզալի ազգերի գավաթի խաղարկության ամենապանծալի թիմն է՝ 13 անգամ դարձել է չեմպիոն, 2 անգամ փոխչեմպիոն և 2 անգամ զբաղեցրել է երրորրդ տեղը։

Այս պարտությամբ, Թաիլանդը երրորդ անգամ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։

Ասիայի ֆուտզալի ազգերի գավաթում Իրանի ֆուտզալի ազգային հավաքականի առաջնությունից հետո Իրանի մարզական թերթերի կարևոր վերնագրերն են․

Շութ թերթ. Թաիլանդի վագրը ծնկի է իջել իրանական վագրակատվի դիմաց
Խաբար Վարզեշի թերթ. Իրանի ֆուտզալը առաջատար է Ասիայում
Իրանե Վարզեշի թերթ․ Գավաթը տուն վերադարձավ
Աբրար թերթ․ Վերադարձ՝ Հին մայրցամաքի գագաթին
Ֆարհիխթեգանե վարզեշի․ Գավաթը վերադարձավ տիրոջը