Ապրիլ 30, 2024 17:56 Asia/Tehran
  • Իրանի դեսպան Սոբհանին ու Սասուն Խաչատրյանը խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցության ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները:

Դեսպան Սոբհանին շեշտել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կարևոր աշխատանք է տանում կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու և երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Նա նաև հավելել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում գրեթե բոլոր երկրներն էլ բախվում են որոշակի խնդիրների։ Այդ պատճառով իրանցի դիվանագետը կարևորել է ոլորտում աշխատանքների ու ջանքերի մեկտեղումը:

 

Պիտակ