Ապրիլ 29, 2024 17:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-  Պարսից ծոցի ռազմավարական և տնտեսական տարածաշրջանի անվտանգության նշանակությունը Իրանի և նրա հարևանների համար

Այսօր՝ երկուշաբթի, իրանական օրդիբեհեշթ ամսի 10-ը (ապրիլի 29) իրանական օրացույցում գրանցվել է որպես «Պարսից ծոցի ազգային օր»։ Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Պարսից ծոցի մասին ասել է.«Մեր տունն է»։

Այսօր՝ երկուշաբթի, Պարսից ծոցում պորտուգալացիների 117-ամյա օկուպացիայի ավարտի տարեդարձն է։ Պորտուգալացիներն այս տարածաշրջան են եկել 1508 թվականին՝ Պարսից ծոցի կարևորության պատճառով և եղել են Պարսից ծոցում մինչև 1622 թվականը։

Չնայած զավթիչները լքել են Պարսից ծոցը, սակայն նրանք միշտ ագահ են եղել այս ռազմավարական տարածաշրջանի նկատմամբ։
Այս ագահության պատճառն առավելապես պայմանավորված է այս տարածաշրջանի հսկայական էներգետիկ պաշարներով և այս տարածաշրջանում գոյություն ունեցող մեծ կապիտալով։

Օտար ուժերի ընդհանուր ռազմավարությունը Պարսից ծոցի տարածաշրջանի նկատմամբ այս տարածաշրջանում ներկա լինելն է՝ նպատակ ունենալով ձեռք բերել զենքից եկամուտներ և տարաձայնություններ ստեղծել իսլամական երկրների միջև՝ Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգությունն ապահովելու համար։

Թեև արտաքին ուժերը Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներում իրենց ռազմական ներկայության պատճառը համարում են տարածաշրջանի և այդ երկրների անվտանգությունն ապահովելը, սակայն այդ ներկայությունն անվտանգություն չապահովեց։
Իրաքում տիրող իրավիճակը վերջին 24 տարում ամենաակնհայտ ապացույցն է այս ոլորտում, որ արտաքին ուժերի, հատկապես ԱՄՆ-ի ներկայությունը չի հանգեցրել տարածաշրջանի և Պարսից ծոցի երկրների անվտանգությանը։
Այն համակողմանի աջակցությունը, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմին Գազայի ներկայիս ցեղասպանության հարցում, նույնպես վկայում է այն բանի մասին, որ ԱՄՆ-ի ներկայությունը Պարսից ծոցում անվտանգության գործոն չէր, այլ այս տարածաշրջանում համատարած անապահովության հիմնական պատճառը։

Նշելով, որ այս տարածաշրջանը ռազմավարական և տնտեսական է և կարևոր է մեզ և մեր հարևանների համար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին երկուշաբթի օրը հայտարարեց. «Նրանք, որոնք գալիս են հազարավոր մղոն հեռավորությունից, անվտանգություն չեն փնտրում»:
Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզային նույնպես հայտարարել է. -Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար ոչ միայն օտար երկրների ներկայությունն անհրաժեշտ չէ, այլեւ նրանց առկայությունը տարածաշրջանում անապահովություն է առաջացնում։ Նա նշել է, որ Պարսից ծոցում վերջին տարիների պատերազմների հիմնական պատճառը տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությունն է։
Որքան օտարները ներկա են եղել այս տարածաշրջանում և բազա են ստեղծել, տարածաշրջանում, անապահովության և պատերազմի մակարդակն աճել է։
Ի տարբերություն արևմտյան տերությունների այս ռազմավարության, Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերով Պարսից ծոցը համարում է իր «տունը», մշտապես ընդգծել է այս տարածաշրջանում խաղաղության և բարեկամության անհրաժեշտությունը և տարածաշրջանի երկրների շահերի ապահովումը։

Ամենախորը ջրերը գտնվում են Պարսից ծոցի ափին, իսկ լավագույն ջրային ուղիները՝ Իրանի կողմն են։ Իրանն ունի 1375 կմ ափամերձ սահման Պարսից ծոցում։ Օրական Հորմուզի նեղուցով անցնում է 83 նավ։
Հարևան երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության առափնյա սահմաններում անապահովության նվազագույն դեպքը չկա։ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ուժն ու հնարավորություններն օգտագործվում են նաև Պարսից ծոցի անվտանգության համար, դրա վառ օրինակնը՝ երբ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները ներխուժեցին Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջինն էր, որ Պարսից ծոցում օգնության հասավ այս հարևան երկրին։
Այս հիման վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ընդգծել է, որ «խաղաղության, բարեկամության և եղբայրության ուղերձ ենք հղել տարածաշրջանի երկրներին և ընդգծել տարածաշրջանի երկրների հետ երկկողմ շահերի ապահովումը»։