Հուլիս 06, 2019 16:19 Asia/Yerevan

Բարև ձեզ թանկագին բարեկամներ, «Իրանի հնարավորությունները օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում կքննարկենք Իրանում արտասահմանյան ներդրումները դիմադրողական տնտեսության տեսնակյունից:Ընկերակցեք մեզ:

 

Ներկա դրությամբ, ներդումները մեծ նշանակություն ունեն երկրների և համաշխարհային տնտեսության զարգացման համար: Եվ Իրանն ունենալով մեծ հնարավորություններ, կարևորում է դա և հատկապես որ դիմադրողական տնտեսության շրջանակներում, որն Իրանն ընդունել է որպես սեփական տնտեսության ուղենիշ:

Իրանում դիմադրողական տնտեսության մեկնարկը դրվեց 1979թ. երբ հաղթեց իսլամական հեղափոխությունը: Իսլամական հեղափոխության նպատակը մշատպես եղել է երկրի տնտեսական անկախությունը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը և զարգացած տնտեսութունը: Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ ազդեցություն է ունեցել և տարածաշրջանում ու դրանից դուրս և ԱՄՆ-ի կառավարությունների նման բռնատեր իշխանությունները հեղափոխության առաջին իսկ օրից տնտեսական  պատերազմ են վարել  Իրանի դեմ: Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները գնալով սաստկացել են և Իրանի տնտեսության քաղաքականության նախագծողները կարևորել են դիմադրողական տնտեսության կիրառումը: Այս ուղին առաջարկվեց 2011թ ԻԻՀ նախագահի կողմից, իսկ 2014թ փետրվարի 18-ին, որպես օրենք ընդունվեց:


Դիմադրողական տնտեսություն, Իրանի տնտեսական ռազմավարությունը՝ զարգացման համար:

 

Դիմադրողական տնտեսության նպատակն է Իրանի տնտեսական հնարավորություններն ի մի բերել ու գործի դնել: Որոշ լրատվամիջոցներ դիմադրողական տնտեսությունը համեմատում են կոշտ տնտեսական քաղաքականության հետ: Սակայն դա այդպես չէ, որովհետև տնտեսական քաղաքականությունն օգտագործում է այնպիսի  հատկանիշներ, ինչպես դիմադրողականություն, ամրություն, ճկունություն: Սակայն տնտեսական կոշտ քաղաքականությունը զուրկ է նման առանձնահատկություններից: Սա տնտեսության շատ կարևոր տեսակ է: Միջազգային շրջանակներում նույնպես շատ կարևորվում է դիմադրողական տնտեսության ամրությունն ու դիմադրությունը տարբեր սառնալիքների առաջ:

Իրանցի փորձագետ Իսմայիլ Քուշքբաղին այս կապակցությամբ ասում է. «Դիմադրողական տնտեսությունը և տնտեսական կոշտ քաղաքականությունը տարբեր հասկացություններ են: Տնտեսական կոշտ քաղաքականության մեջ կիրառվում են որոշակի սահմանափակություններ և ռեսուրսների և կապիտալի առումով, որոնց նպատակն է  կրճատել սպառումը և դիմել կտրոնային քաղաքականության: Իսկ դիմադրողական տնտեսության մեջ չկա սահմանափակում, սակայն խիստ կարևորվում է ռեսուրսների շահավետ օգտագործումը՝ ծրագրված գործընթացի շրջանակներում: Տնտեսական կոշտ քաղաքականությունը երկրի տնտեսական դժվարությունները դնում է մարդկանց ուսերին: Սակայն դիմադրողական տնտեսության մեջ, նախագծողներն իրենք են կրում այդ բեռը»:

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, դիմադրողական տնտեսության մասին ասում է. «Այսօր միայն մենք չենք, որ նման տնտեսություն ենք վարում: Այսօր, աշխարհի շատ երկրներ, տնտեսական ցնցումների պատճառով, փորձում են ամրապնդել իրենց տնտեսությունը: Կապիտալիստական երկրներում առկա խնդիրները տեղափոխվում են աշխարհի մյուս երկրներ: Համաշխարհային տնտեսությունը կապացված հասկացություն է և դրանում առաջ եկած խնդիրներից տուժում են նաև մյուս երկրները: Հետևաբար, մի շարք երկրներ, դիմում են դիմադրողական տնտեսության՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար»:

Դիմադրողական տնտեսությունը կարևորում է և ներքին  և արտաքին  հնարավորությունները: Իրանի համար խիստ կարևոր է ուշադրություն դարձնել արտահանման հնարավորություններին և տարածաշրջանային ու միջազգային շուկաներին: Սա նաև ապացուցում է, որ նման տնետսության համար կարևոր է տնտեսական համագործակցությունը: Իսկ այդ համագործակցության կարևոր գործոններից է ներդրումների համար հնարավորություն ստեղծելը:

Ներդրումների համար հնարավորությունների ստեղծում

 

 

Արտասահմանյան ներդրումները շատ կարևոր են  և ընլակվում են որպես շատ կարևոր հնարավորություն: Արտասահմանյան ներդրումները, վարկերի կամ տեխնոլոգիաների միջոցով, ուղղորդվում են դեպի որևէ երկիր: Այլ կերպ ասած, նման ներդրումները միշտ չէ որ ֆինանսական են և գործարարները կարող են ներդրումներ անել իրենց մասնագետների կամ տեխնոլոգիայի միջոցով:    

Իրանն ունի հին պատմություն և մշակույթ, ինչպես նաև մեծ փորձ համաշխարհային առևտրում: Իրանում առկա են բազմաթիվ հնարավորություններ՝ արտասահմանյան ներդրումների համար: Դրանցից է Իրանի աշխարհագրական դիրքը: Իրանը, գտնվելով Ասիայի հարավ-արևմուտքում, համարվելով Ասիային ու Եվրոպային կապող կամուրջը: Իրանը գտնվում է Պարսից Ծոցի ու Ասիայի հարևանությամբ, ունենալով ռազմավարական աշխարհագրական դիրք Հորմոզի նեղուցում: Պարսից Ծոցը և Հորմոզի նեղուցը համարվում են կարևոր ջրանցքներ՝ նավթի միջազգային փոխանակման համար:  

Փորձագետ Հոջաթոլլահ Աբդուլմալեքի ասելով. «Միջազգային տնտեսության մեջ շատ են կարևորվում հարևանները: Իրանն ունի 15 հարևան, որոնց մի մասը ուղիղ սահմաններ ունեն ԻԻՀ հետ: Հետևաբար Իրանն ունի բազմաթիվ երկրների հետ շփվելու հնարավորություն: Հատկանշական է, որ այդ երկրներից որոշների հետ, Իրանն ունի մշակութային  ընդհանրություններ»: Այդ ընդհանրությունները, որոնց թվում են կրոնը, լեզուն, պատմություն, ծեսերը, ավելի են հեշտացնում այդ երկրի հետ աշխատելը: Իրանն աշխարհի 7 երկրների հետ ունի ցամաքային, իսկ 8 երկրների հետ ջրային սահման: Իրանի երկրաբանական կառույցը հանքային աղբյուրների առումով, այս երկրին կապել է արևլյան և Հյուսիսային երկրների հետ: Աֆղանստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը նույնպես ունեն հանքային ու տնտեսական հնարավորություններ, սակայն չունեն հասանելիություն ազատ ջրերին: Բացի այդ, այդ երկրները չունեն  այնպիսի կարևոր ենթակառուցվածքներ, ինչպես՝ երկաթգիծ, հարմար ճանապարհներ, և մասնագետ ուժ:

Իրանում արտասահմանյան ներդրողները հնարավորություն կունենան շփվել նաև վերոնշյալ երկրների հետ: Իսկ այդ երկրների համար, լավագույն միջոցն իրենց ապրանքներն արտահանելու համար, Իրանն է և Պարսից Ծոցը: Իրանը Պարսից Ծոցում 1400 կմ ջրային սահման ու բազմաթիվ նավահանգիստներ ունի, չհաշված կղզիները: Իսկ դա մեծ հնարավորություն է տալիս ավելի մատչելի կերպով շփվել ազատ ջրերի հետ: Հարևան երկրներն այս ներուժից կարող են օգտվել՝ իրենց հանքային արդյունաբերության արտադրանքն արտահանելու համար: Բացի այդ, Իրանն ունի երկաթգծի խոշոր ցանց, որը միանում է հարևան երկրների հետ, բարեկարգ ճանապարհներ և էժան էներգիա: Իսկ դա նվազեցնում է ներդրումային ծախսերը: Հենց այս պատճառով, կարելի է  ասել, որ Իրանը Կենտրոնական Ասիայի ու Արևմտյան Ասիայի երկրների հանքային արդյունաբերության դարպասն է:


Իրանի եզակի հնարավորությունները՝ բնական ռեսուրսների և մարդկային ուժի առումով, արտասահմանյան ներդրումների տեսակետից

 

2014թ հրապարակված միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն, Իրանը և իր 15 հարևաններն ունեն ընդհանուր առմամբ 650 միլիոն բնակչություն, որը կազմում է աշխարհի բնակչության 9 տոկոսը: Իրանի հարևաններն ունեն խոշոր շուկաներ, իսկ Իրանում ապրում է 80 միլիոն մարդ: Սա մեծ հնարավորություն է արտասահմանյան ներդրողների ամար: Դրանից բացի, Իրանում կա էժան աշխատուժ և որակյալ մասնագետներ: Եվ այս ամենը պատճառ է դառնում, որ ներդրումների առումով, արդյունքն ավելի մեծ լինի: Էժան աշխատուժից բացի, Իրանը նաև ունի էժան էներգիա: Որպես օրինակ, եթե Իրանում էլեկտրաէներգիայի գները համեմատվեն այլ երկրների հետ, 2017թ Չինաստանի, Հնդկաստանի և ՀԱՀ-ի հետ միասին, Իրանն ունեցել է  ամենաէժան էլեկտրաէներգիան: Աշխարհի ամենաէժան բենզինը վաճառվում էԻրանում և Վենեսուելայում: Իսկ էժան էներգիան խիստ կարևոր է արտասահմանյան ներդրողի համար, որպեսզի արտադրված ապրանքը վաճառվի ավելի էժան գնով: Իրանը գազի աղբյուրների առումով աշխարհում գրավում է  երկրորդ, իսկ նավթի պաշարների առումով՝ չորրորդ տեղը: Իրանն ունի նավթի համաշխարհային պաշարների 11 և գազի պաշարների 18 տոկոսը:  Իրանում կա ներդրումների մեծ ներուժ ոչ միայն նավթի ու գազի, այլ նաև ալյումինի ու պողպատի ոլորտներում: Բացի այդ, Իրանում կարելի է ներդրում անել քաղաքաշինության, շինարարության, նավթաքիմիական, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, արևային էներգիայի, անասնապահության, տրանսպորտի և զբոսշարջության ոլորտներում:

Այս մասին կխոսենք մեր հաջորդ թողարկումներում:

 

Պիտակ