Հուլիս 13, 2019 11:49 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցին, Դոնալդ Տուսկի Հայաստան կատարած այցին, ԼՂ-ի շուրջ զարգացումներին նաև Ադրբեջանի ու Վրաստանի նորություններին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

-------------------

Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը կարգավորել է Հայաստանում էլեկտրականության անջատման խնդիրը:

Իրանի էներգետիկայի նախարարությունը նշել է.«Անցած չորեքշաբթի օրը Հայաստանի ներքին էլեկտրամատակարարման ցանցում առաջացած խնդրի պատճառով, այդ ցանցի մի բաժնում անջատվել էր էլեկտրականության հոսքը, ինչը Իրանի էներգետիկայի նախարարության համագործակցությամբ կարգավորվեց Հայաստանի էլեկտրամատակարարման ներքին ցանցում անհրաժեշտ էլեկտրականության մատակարամամբ: Ներկա դրությամբ Հայաստանի էլեկտրամատակարարման ցանցը կայուն վիճակում է»:

Իրանի էներգետիկայի նախարարությանը հղած ուղերձում, Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների ու տարածաշրջանային կառավարման նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Իրանին ցուցաբերած աջակցության կապակցությամբ:

-----------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը հրավիրված մամուլի ասուլիսում բարձր գնահատեց և նշեց, որ իրենց բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության և կառուցողական երկխոսության մթնոլորտում:

ՀՀ վարչապետն ընդգծեց ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը: Երկուստեք նշվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը: Վարչապետի խոսքով, տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ զարգացմանն, այլև օգնելու  է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Այս առումով, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները ԵՄ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արևելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

Իսկ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին նշեց, որ ԵՄ-ն քաջալերված է ԼՂ հակամարտության այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով։ Նա միևնույն ժամանակ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու և մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում անելուպատրաստակամությունն ուրախացնող համարեց։

Նրա խոսքով` հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրան անհրաժեշտ է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։

-----------------------

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադառնալով Տուսկի՝ Բաքվում ու Երևանում արած հայտարարություններին` նշել է, որ Դոնալդ Տուսկը հեռացող ղեկավար է։

---------------------

Ադրբեջանի նավթի պետական ընկերություն «ՍՈՔԱՐ»-ի 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունը վկայում է այն մասին, որ այդ ընկերության կուտակված պարտքերը մոտեցել է 10 միլիարդ մանաթի սահմանագծին:

Անկախ փորձագետներ պարտքի նման ծավալը վտանգավոր են համարում, սակայն «ՍՈՔԱՐ»-ի մամլո ծառայության պետ ԻբրահիմԱհմեդովն ասել է, որ պարտք ունենալն ընկերության համար բնական է:

Չի կարելի կասկածել, որ շահ արձանագրելով հանդերձ պարտքերի կուտակումը վկայում է այդ ընկերության շրջանակներում Բաքվի իշխանավորների կողմից իրականացվող դրամաշորթության մասին: Միևնույն ժամանակ պիտի նշել, որ «ՍՈՔԱՐ» պետական ընկերության պարտքերի մի մասն այդ ընկերության միջոցով Թուրքիայում մեծ ռիսկերով  կատարված ներդրման հետևանքն է: Վերջին տարիներին ԻլհամԱլիևի կառավարությունը 20 միլիարդ դոլարի հասնող ներդրում է կատարել Թուրքիայում: Դա ի տես այն բանի, որ եթե այդ գումարը ներդրված լիներ Ադրբեջանում այսօր ազերի գործազուրկ երիտասարդների խոշոր մասն աշխատանքով ապահովված կլիներ: Բաքվի ԶԼՄ-ներն անցած ամիսների ընթացքում հավակնել էին, որ Թուրքիայում շահագործման է հանձնվել Ադրբեջանին պատկանող «Սթար» հսկա ու արդիական նավթազտարանը: Թուրքիայում կառուցված «Սթար» նավթազտարանի կապիտալն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանի նավթի պետական ընկերությանը: Իզմիր քաղաքի մերձակայքում գտնվող «Ալի Աղա» նավահանգստային տարածքում, Թուրքիայի «Փեթքիմ» պետրոքիմիական համալիրի հարևանության մեջ գտնվող «Սթար» նավթազտարանի կառուցման աշխատանքները սկսվել են 2011 թվականի հոկտեմբերի 25-ին:

Ադրբեջանի նավթի պետական ընկերություն «ՍՈՔԱՐ»-ի  տնօրեն ՌունաղԱբդոլաևն  անցած տարի անդրադառնալով Թուրքիայում այդ ընկերության ներդրումներին հավակնել էր, որ հիշյալ նավթազտարանն իր ամբողջ թողունակությամբ գործունեության առաջին տարվա ընթացքում տարեկան 850 միլիոն դոլար եկամուտ է ապահովելու Ադրբեջանի համար, իսկ հետագա տասը տարիների ընթացքում տարեկան 600 միլիոն եկամուտ է ստեղծվելու: Հիշյալ նավթազտարանի կառուցումը ֆինանսավորելու համար «ՍՈՔԱՐ»-ը 2 միլիարդ 900 միլիոն դոլար վարկ է ստացել արտասահմանյան մի կոնսերցիումից:

«Թուրքիան իրեն անհրաժեշտ նավթը ներկրում է արտասահմանից և նավթի զտման բնագավառում մեծ խնդիրներ ունի: Հիշյալ նավթազտարանիշահագործմամբ լուծվելու է Թուրքիայի խնդիրների խոշոր մասը»,-հայտարարել է ազերի պաշտոնյան:

Կասկած չկա, որ այն պայմաններում երբ Ադրբեջանն արտաքին ներդրումների խիստ կարիք ունի Թուրքիայում Ադրբեջանի ներդրումը սխալ քայլ է համարվում: Ադրբեջանի մուսուլման ժողովրդի խնդիրները մեղմելու փոխարեն Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լուծել Թուրքիայի դժվարությունները: Քանի որ «Սթար» նավթազտարանի արտադրանքների հիմնական սպառողը Թուրքիայի կառավարությունն ու այդ երկրի նավթային ու պետրոքիմիական ընկերություններն են, Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքում տատանումները կարող են բացասաբար ազդել ԻլհամԱլիևի կառավարության ակնկալած եկամուտների վրա:

-------------------------

Վլադիմիր Պուտինը չի պաշտպանում Ռուսաստանի խորհրդարանի պահանջը Վրաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու համար:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չի պաշտպանում Վրաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ Ռուսաստանի Դումայի ցանկությունը, քանի որ չի ցանկանում գնալ այնպիսի քայլի, որն ավելի կբարդացնի Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների վերականգնումը:

Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու դեպքում, Հարավային Կովկասի այս փոքր երկիրը կբախվի մի շարք խնդիրների:

Չնայած Վրաստանի կառավարության և ժողովրդի կողմից Ռուսաստանի և Մոսկվայի իշխանությունների դեմ հնչեցրած վիրավորական խոսքերին, չպետք է անտեսել, որ Ռուսաստանը մատակարարում է Վրաստանի կառավարության եւ ժողովրդի կարիքների մեծ մասը: Վերջին տվյալներով, Ռուսաստանում աշխատում է ավելի քան երկու միլիոն վրացի քաղաքացի  և այդպես ապահովում է նրանց ընտանիքները: Վրաստանի քաղաքացիների ազատ երթևեկը Ռուսաստանի քաղաքներում ցույց է տալիս, որ կողմերը հիմնական և արմատական խնդիրներ չունեն: Միեւնույն ժամանակ, Վրաստանի իշխանությունների և ժողովրդի կարիքների մեծ մասը տրամադրվում է Ռուսաստանից: Վրաստանի ժողովրդի սննդամթերքի մեծ մասը տրամադրվում է Ռուսաստանի կողմից: Կասկած չկա, որ արտաքին գործոնները հանդիսանում են Թբիլիսիում շարունակվող բողոքների հիմնական պատճառները:

Նկատի առնելով հիշյալ իրողությունները չի կարելի կասկածել, որ Վրաստանի դեմ պատժամիջոցների հետ ՌԴ նախագահի համաձայնության դեպքում այդ երկրում իրավիճակն ավելի է սրվելու և դառնալու է Վրաստանի իշխանություններն կողմից անվերահսկելի: