Հուլիս 16, 2019 15:22 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կայցելենք Սարփոլ Զահաբ քաղաքը: Քերմանշահում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այս քաղաքը մեծ վնասներ կրեց: Սակայն դեռ կանգուն է ու գեղեցիկ, և զբոսաշրջիկներին իր կողմն է գրավում:

Շատ ափսոս է, ինչ-որ մեկն ուղևորվի Քերանշահ նահանգ, բայց չայցելի Սարփոլ Զահաբ քաղաքը եւ չվայելի նրա տեսարժան վայրերը: Սարփոլ  Զահաբը կառուցված է հին Հալվան քաղաքի ավերակների մոտ: Իսկ Սասանյան դարաշրջանին պատկանող մի ավերակ դարձած ամրոց ևս կա քաղաքի մոտ: 

Սարփոլ Զահաբը, որը  մի ամրոց էր Իրանի սահմանի մոտ, ավերվել է Իրանի վրա արաբական արշավանքի ժամանակ: Այժմ այս քաղաքը գտնվում է Թեհրան-Բաղդադ սրբավայրերի ճանապարի վրա: 

Սարփոլ Զահաբը գտնվում է  լեռնային շրջաններում, որի հայտնի լեռներից է «Դալահու» սարը և «Ռիջաբ»-ի տարածքն իր  գեղեցիկ ջրվեժներով: 

Փիրան գյուղը, որը գտնվում է  Սարփոլ Զահաբի մոտակայքի Դալահու լեռների լանջերին յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրությունը գրավում է իր կողմը: Գյուղը շրջապատված է խիտ անտառներով, չինարի, ընկույզի  եւ թզի  բարձրահասակ ու  գեղեցիկ ծառերով, որոնք  շատ գեղեցիկ տեսարան են ստեղծել՝  ապահովելով  այցելուների համար բարենպաստ պայմաններ:

Փիրանի գեղեցիկ եւ բարձր ջրվեժը այս գյուղի հիմնական  տեսարժան վայրերից մեկն է:

Փիրանի ջրվեժ այցելելու  համար, պետք է Սարփոլ Զահաբից  մոտ 9 կմ գնալ դեպի Շալան գյուղը, և մոտ 15 րոպե քայլել դեպի գեղեցիկ եւ կանաչ տարածք, որտեղ է գտնվում ջրվեժը:

Թերեւս իրանցի եւ արտասահմանցի զբոսաշրջիկները չեն ակնկալում Իրանում տեսնել100 մետր բարձրությամբ ջրվեժ, սակայն Սարփոլ Զահաբի լեռներում կա այդպիսի մի գեղեցիկ ու հսկա ջրվեժ: Ամեն տարի մեծ թվով լեռնագնացներ ու լեռնամագլցողներ այցելում են այս գեղեցիկ տարածքը:

Սարփոլ Զահաբի լեռների տեսարաժան վայրերից են, օրինակ Փաթաղ գյուղում գտնվող իմամ Աբբասի անվան հայտնի անտառային հանգստավայրը: Այս գյուղի բնական ռեսուրսները պահպանելու և առողջապահական ջրամատակարարման աշխատանքների համար, հռչակվել է՝ որպես  մաքուր գյուղ:

«Զիջ Մանիժե» ամրոցը

Պատմական ստեղծագործություններ, ինչպիսիք են հազարամյա վաղեմությամբ՝ «Զիջ Մանիժե» քարե ամրոցը,որի կառուցման մեջ օգտագործվել է նաև սարուջ,որը պատրաստվում է կավից և կրաքարից 6-4 հարաբերակցությամբ և «Թաղե գերա»-ն, որը թագավորական բերդ է ամբողջությամբ քարից կառուցված, նաեւ «Սարաբ Մարավ»-ի բնությունը, այս գյուղը դարձրել է նահանգի տուրիստական կենտրոններից մեկը: 

Նույնիսկ Սարփոլ Զահաբի շուրջ ճանապարհները մեզ ուղղորդում են  դեպի բնության գեղեցկությունները, ինչպես  Ռիժաբի ճանապարհը, որը ձգվում է դեպի  Ռիջաբի փարթամ ու լավ եղանակով գյուղերը:

Բաբա Յադեգարի շիրիմն այս ճանապարհի վերջին կետն է, եւ դուք պետք է մի փոքր քայլեք, հասնելու գերեզմանին եւ հանգստի գոտիներնին: Բաբա Յադեգարն ուխտագնացության եւ հանգստի վայր է, որտեղ գտնվում է «Հաղ» աղանդի ավագներից մեկի գերեզմանը:

Այս վայրում  տարբեր արարողություններ եւ ծեսեր են կատարվում, ինչպես դերվիշների արարողությունները, որոնք նշվում ենէ ծափահարություններով եւ աղոթքներով: Այս գերեզմանը գտնվում է բարձր լեռների ամուր ժայռերի մեջ և  հին ծառերի ու  շրջապատող տարածքի  տաք աղբյուրները անմոռանալի տպավորություն են թողնում  յուրաքանչյուր ճանապարհորդի վրա:

Սարփոլ Զահաբի ջերմ եղանակում զով քամին լավագույն նվերն է, որ Բաբա Յադեգարը  կարող է տալ իր այցելուներին:

Բաբա Յադեգարի շիրիմը Սարփոլ Զահաբում

Սարփոլ Զահաբ քաղաքի պատմական  կարեւոր հուշարձաններից՝  Լոլոբիների թագավոր Անոբանի Նիի ժայռաքանդակն է:

Լոլոբիները  Զագրոս լեռնաշղթայի  տարածքում բնակվող ցեղերից էին, եւ նախքան արիացիները (Փարսերը եւ Մարերը) չորս հազար ութ հարյուր տարի առաջ բնակվում էին այս տարածքում:

Անոբանի Նիի ժայռաքանդակն գտնվում է «Միան քալ» անունով հայտնի ժայռի վրա: Անչափ  նմանության պատճառով, շատերը կարծում են, որ Դարեհը ներշնչվելով Անոբանի Նիից, ստեղծել է Բեհիսթունի ժայռաքանդակը: 

Անոբանի Նիի ժայռաքանդակը

Եթե վերադառնանք Սարփոլ Զահաբ քաղաք, մենք պետք է այցելենք քաղաքի սրբավայրը:

Ահմադ Բին Իսհաղը, իմամ Հասան Ասգարիի ամենահայտնի երկրպագուներից մեկն էր: Նա մահացել է լուսնային հիջրաթի 250  թվականին: Նրա դամբարանը գտնվում է Սարփոլ Զահաբ քաղաքում: Այս սրբավայրի շենքը կառուցվել է չորս կողմանի եւ շրջանաձեւ գմբեթով:

Ահմադ Բին Իսհաղի սրբավայրը

 

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Սարփոլ Զահաբ քաղաքը պատերազմի ընթացքում  մեծ վնասներ կրեց Իրաքի Բաասական ռեժիմի հարձակումների պատճառով: Սակայն այդ քաղաքի ժողովուրդը քաջաբար դիմադրեց զավթիչների հարձակումներին: Սարփոլ Զահաբի ժողովրդի քաջության եւ  դիմադրության նշանները կարող  ենք տեսնել  հրետանու և ռումբերի  պայթյունի հետևանքով ավերակների վրա թողած հետքերում, որոնք  քաղաքում տեղի ունեցած պատերազմի խորհրդանիշն են: Սարփոլ Զահաբի ժողովուրդը, մյուս  հայրենակիցների հետ միասին, պաշտպանում էին Իրանի սահմանները և չընկրկեցին թշնամու առաջ: 

Սարփոլ Զահաբ քաղաքի եղանակը տաք է, բայց այդ ջերմությունը հնարավոր է համբերել քաղաքի շուրջ տարածված արմավենիների դաշտերում փչող քամիների զովությամբ:

Այդ արմավենիները, հավատարիմ զինվորների նման պահպանում են այս  երկրի սահմանները: