Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրանի հետ հարաբերությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ խոսնակի ԱՄՆ-ում կատարած հայտարարությանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի Իրան կատարած այցին, Բաքու-Թբիլիսիի լարվածությանը և ռադիոակտիվ նյութեր Ռուսաստան արտահանելու մեղադրանքով Վրաստանում հայաստանցի մի քաղաքացու կալանավորմանը:
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներ այցելած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Atlantic Council կենտրոնում իր ելույթի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց։
«Ամերիկյան գործընկերներին տեղեկացրեցի, որ մեր տնտեսությունը վնասներ է կրում Իրանի դեմ պատժամիջոցներից, և որ մենք չենք կարող հրաժարվել Իրանից գազ գնելուց», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։
Անցյալ շաբաթ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե Երևանը Թեհրանի հետ բանակցություններ է վարում սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անցյալ տարի Վաշինգտոնը դուրս բերելով Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից, վերականգնել է այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, նաև սպառնալով պատժել այն երկրներին, որոնք կշարունակեն Իրանի հետ տնտեսական կապեր ունենալ:
--------------------
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն է այցելել:
Հակոբ Արշակյանը Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ - Ջավադ Ազարի Ջահրոմիի հրավերով հուլիսի 17-19-ը Թեհրանում մասնակցել է «Սմարթ Իրան» կոնֆերանսին, որի բացմանը ներկա է եղել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Կոնֆերանսին մասնակցել են պատվիրակություններ Ռուսաստանից, Իրաքից, Ադրբեջանից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Այցի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը մասնակցել է իրանական ամենախոշոր էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի «ELCOMP-2019» 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը։
«ELCOMP»-ը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում իրանական շուկայի ամենախոշոր առևտրային և տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ ավելի քան 20 երկրներից։
Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ - Ջավադ Ազարի Ջահրոմիի ուղեկցությամբ նախարար Արշակյանը՝ մի շարք այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով։
Այցի շրջանակներում Իրանի գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սուրենա Սատտարին նախարար Արշակյանին, Իրաքի կապի նախարար Նաիմ Ալ-Ռուբայեին է ներկայացրել վերջին տարիներին իրանական ընկերությունների տեխնոլոգիական ձեռքբերումները։
------------------------
Հյուսիս-հարավ էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգետիկ հաբ:
Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:
«Հիմա իրականացման փուլում է գտնվում Հյուսիս-Հարավ ծրագրի Կենտրոն-Հարավ մասը: Ներկա պահին ընթանում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը: Քննարկվում է նաև Կենտրոն-Հյուսիսի կառուցումը, որը կապվելու է Կենտրոն-Հարավի հետ. դա Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրն է: Միայն հարավային ուղղությամբ մենք կունենանք փոխհոսքերի իրականացման եռապատիկ հզորության ավելացում, և հյուսիսն էլ միացնելով այդ ուղղությանը, հույս ունեմ, որ կդառնանք տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հաբ»,- ասել է Բադալյանը:
Վարչության պետը նշել է, որ նշված ծրագիրն արդեն հաստատված է, և հարավից կառուցման փուլում է:
----------------------
հուլիսի 17-ի ուշ երեկոյան, Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 2 քաղաքացի վիրավորվել էին: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծում է, որ Իջևանում ծագած խնդրի պատճառն այն է, որ մարդիկ աշխատանք չունեն։
-------------------------
Քեշիքչի Դաղ սահմանային տարածքում լարվածություններ ծագելուց հետո Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել Բաքվում Վրաստանի դեսպան Զուրաբ Փաթարաձեն:
Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն Վրաստանի դեսպանն Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել Վրաստանի մի խումբ քաղաքացիների երկու երկրի միջև սահմանագիծը հատելու և ադրբեջանցի սահմանապահների վրա հարձակվելու փաստով և այդ կապակցությամբ նրանից բացատրություն է պահանջվել:
Քեշիքչի Դաղի վանական համալիրը գտնվում է Ադրբեջանի ու Վրաստանի միջև սահմանային բարձունքներում: Այս համալիրը բաժանված է երկու մասի, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդտեղ սահմանային նշաձողեր չեն տեղադրվել: Բաքուն այդ տարածքը Քեշիքչի Դաղ, իսկ Թբիլիսիի իշխանությունները դա Դավիթ Գուրջի են կոչում: Հիշյալ վանական համալիրը գտնվում է երկու երկրի սահմանային տարածքում և երկու հարևան երկրների կառավարությունների ու ժողովրդի համար մեծ նշանակություն ունեն: Ադրբեջանի իշխանությունները ակնարկ կատարելով Ռուսաստանի հետ Վրաստանի լարված հարաբերություններին վրացական կողմին հորդորում են Իլհամ Ալիևի կառավարության հետ նոր լարվածության մեջ չմտնել: Վրաստանի իշխանություններն էլ պնդելով որ այդ տարածքը պատկանում է իրենց փորձում են ադրբեջանական կողմի հետ սահմանային տարաձայնությունները միջազգային ու տարածաշրջանային շրջանակների քննարկման օրակարգի թեմա դարձնել: 1991 թվականին Ադրբեջանի ու Վրաստանի անկախացումից հետո սահմանային տարաձայնությունների կարգավորման թեմայով երկու երկրները 11 նիստեր են գումարել, որոնք ապարդյուն են եղել: Կողմերը համաձայնել են համատեղ սահմանի 480կմ-ի նշանադրման կապակցությամբ, սակայն չափազանց զգայուն 166կմ-ի շուրջ դեռ որևէ հստակ պայմանավորվածություն գոյություն չունի:
------------------------
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ԱՄՆ կատարած այցի հետ միաժամանակ անօրինական կերպով ռադիոակտիվ նյութեր Ռուսաստան արտահանելու մեղադրանքով Վրաստանում կալանավորվեց Հայաստանի մի քաղաքացի:
Այս կապակցությամբ Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունը «ֆեյսբուք»-ում հրապարակած հայտարարության մեջ նշել է. «Վրաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հիշյալ անձին հուլիսի 11-ին ձերբակալել են Հայաստանի հետ այդ երկրի սահմանին: Թբիլիսիում մի դատարան որոշում է ընդունել նրա դեմ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Ահաբեկչական, քաղաքական և կամ անօրինական այլ նպատակներով օգտագործման ենթարկելու համար միջուկային նյութերն ապօրինի կերպով մեկ երկրից մեկ այլ երկիր են փոխանցվում: Ի դեպ Վրաստանի տարածքն օգտագործելով նման անօրինական գործարքի իրականացումը դյուրին աշխատանք է համարվում: Աշխարհագրական դիրքի ու նաև կոռուպցիայի ու կաշառակերության գոյության պատճառով Վրաստանը համարվում է Հարավային Կովկասի այն երկրներից, որի տարածքով հեշտությամբ հնարավոր է միջուկային նյութերի անօրինական փոխադրում իրականացնել: Դա ի տես այն բանի, որ աշխարհում միջուկային վառելիքի մաքսանենգման ընթացքում մեծ թափ շարունակվում է: ԱԷՄԳ-ի պատասխանատու պաշտոնատարներ հայտարարել են, որ միջուկային նյութերի մաքսանենգման հետ կապված տարեկան 150-ից 200 հաղորդում է փոխանցվում հիշյալ գործակալությանը: Միևնույն ժամանակ նաև պիտի նկատի ունենալ այն իրողությունը, որ արևմտյան տիրակալ պետություններն, այդ թվում ԱՄՆ-ն անկախ պետություններին միջուկային գործունեության մեջ մեղադրելով արգելք են հանդիսանում նրանց տնտեսական զարգացման ճանապարհին: ԱՄՆ-ի նպատակն է մեկուսացնել անկախ պետություններին և աջակցություն ցուցաբերել արևմուտքի դաշնակիցներին ու Երուսաղեմը բռնազավթած ռեժիմին: