Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Հայաստան այցելելու համար ԻԻՀ նախագահին ուղղված հրավերին, ԻԻՀ դեսպանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպմանը և ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականություններին ուղղված քննադատությանը:
----------------
ՀՀ վարչապետն ասել է, որ Իրանի նախագահին հրավիրել է մասնակցելու Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին, որը տեղի կունենա աշնանը:
Ինչպես հայտնում է «Ֆարս» գործակալությունը, հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:
Մեդիամաքսի հաղորդման համաձայն, Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում, Փաշինյանն Իրանի նախագահին հրավիրել է Երեւան՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար:
Եվրասիական տնտեսական խորհուրդը տնտեսական միություն է, որը ձևավորվել է Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրների միջև:
---------------------
Հայաստանում ԻՀՀ դեսպանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, կարևորել է երկկողմ համագործակցությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Արմեն Գրիգորյանը, նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեծ ներուժ գոյություն ունի:
Իրանն ու Հայաստանը, վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն զարգացրել են երկկողմ քաղաքական և առևտրային հարաբերությունները:
-----------------------
ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը խոսել է այն մասին, թե որքանով է իրատեսական, որ իրանական ուղղությունն այլընտրանք լինի Վերին Լարսիանցակետին։
-----------------------
Հայաստանում տնտեսական հեղափոխություն չկա, չկա որևէ փաստ, նախաձեռնություն, իրադարձություն, որը կարելի է կոչել տնտեսական հեղափոխություն:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը:
Դիտարկմանը, թե օրինակ վարչապետի ներկայացրած այն տվյալը, թե 2019-ի 1-ին կիսամյակին գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ աճ՝ 25.1 տոկոս, ներկայացվում են նաև այլ տվյալներ, դրանք տնտեսական հեղափոխության մեջ չեն մտնում, Հրանտ Բագրատյանն ասաց. «Դրանք շատ սովորական վիճակագրական տվյալներ են, որովհետև մեր հանրապետության պատմության մեջ 7 անգամ այդ աճը շատ ավելին է եղել, քան 25 տոկոսը: Օրինակ 1995-ին բյուջետային եկամուտների աճը կազմել է 320 տոկոս, ոչ թե 25 տոկոս:
Անդրադառնալով հարցին, թե ինչի հաշվին է արտաքին պարտքի նվազումը՝ Բագրատյանն ասաց. «Աշխարհի տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ և դրա հիմնական պատճառն այն է, որ կարճաժամկետ և երկարաժամկետ արժեթղթերի մեջ մեծ անդունդ է գոյացել»:
Իրականությունն այն է, որ բողոքի ցույցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շարունակ հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարության տնտեսական քաղաքականությունների քննադատի դերում: Նա հավատացած էր, որ Հայաստանի ժողովուրդն արժանի է ավելի լավ ապրելու, սակայն կառավարության վարած սխալ քաղաքականություններն ու կոռուպցիան կանխում են Հայաստանի ժողովրդի ու կառավարության տնտեսական վիճակի բարելավումը:
Չնայած հնչեցված բոլոր լոզունգներին Փաշինյանի կառավարության գործունեության օրոք ոչ միայն որևէ նշանակալի փոփոխություն տեղի չի ունեցել Հայաստանի տնտեսական վիճակում, այլև ժողովրդի կենցաղային մակարդակի անկումը գերազանցել է բոլոր կանխատեսումները: Միևնույն ժամանակ որոշ մենաշնորհներ որոնց Փաշինյանն անդրադառնում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքների ժամանակ շարունակում են ստվեր նետել այդ երկրի տնտեսության վրա:
Հենց այդ պատճառով էլ Հրանտ Բագրատյանը քննադատելով Երևանի իշխանություններին ասել է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկել որոշ անձանց տրված մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, այլև փաստերը վկայում են նման մենաշնորհներն ընդլայնվելու մասին»:
------------------------------
Ադրբեջանի թալիշներիերեցների խորհուրդը մի հայտարարությամբ հանդես գալով Բաքվի անվտանգության կառույցներին կոչ է արել դադարեցնել այդ երկրում թալիշակտիվիստների դեմ ճնշումներին, դատական հետապնդումներին ու գործեր հարուցելուն:
Հայտարարության մեջ Ադրբեջանի թալիշներիերեցների խորհուրդը դատապարտելով ԼՂ-ի պատերազմին մասնակից թալիշներիցՋեբրայիլՀաջիևի դեմ գործի հարուցումն ընդգծել է. «Թվում է, որ թալիշների հասարակական ու քաղաքական կյանքում ԼՂ-ի պատերազմի այս մասնակցի կրկին ակտիվացումը այնքան էլ դուր չի եկել մի խումբ իշխանատենչների»:
1991 թվականին Ադրբեջանի անկախությանը հաջորդած տարիների ընթացքում Արաքսի հյուսիսային ափում բնակվող ազգությունները ենթադրում էին, որ կարող են իրագործված տեսնել իրենց երազանքներն ու ցանկությունները: Այդ պատճառով էլ ակտիվորեն մասնակցեցին իրենց երկրի անկախության գործընթացին: Որպես Ադրբեջանում բնակվող ազգային ամենամեծ փոքրամասնություն թալիշները մեծ դերակատարություն են ունեցնել Ադրբեջանում պետականության կառուցման գործում: Նրանք նաև մասնակցեցին ԼՂ-ի պատերազմին ու զոհեր ունեցան: Այդուհանդերձ Բաքվի իշխանությունները խիստ ճնշումներ են գործադրում Արաքս գերի հյուսիսային ափին բնակվող ազգային այս փոքրամասնության վրա: Այդ ճնշումների շրջանակում հետապնդման են ենթարկվել քաղաքական, հասարակական ու մշակութային ոլորտներում ակտիվ թալիշները և նրանց ընտանիքի անդամները ենթարկվել են տարբեր տեսակի բռնության ու ճնշումների: Ադրբեջանի անկախությունից հետո ձևավորված այս քաղաքականությունը դեռ շարունակում է ստվերել կառավարության և թալիշ փոքրամասնության միջև փոխհարաբերությունները:
--------------------------
Մերձկասպյան երկրների միջև տնտեսական համագործակցությունների ամրապնդման նպատակով Թուրքմենստանի Ավազեի տարածքում գումարվեց Մերձկասպյան երկրների տնտեսական առաջին համաժողովը: Համաժողովին մասնակցում էր նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ ԷսհաղՋահանգիրինԱվազեի տուրիստական տարածքում գումարված համաժողովին մասնակցելուց բացի նաև հանդիպում ունեցավ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդի Մամեդովի, նաև Ռուսաստանի, Ադրբեջանի. Ղազախստանի, Ուզբեկստանի ու Բուլղարիայի վարչապետների հետ և զրուցեց այդ երկրների հետ տնտեսական ու տրանսպորտային բնագավառներում հարաբերությունների ընդլայնման շուրջ:
Մերձկասպյան հինգ երկրներ՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանն, Ադրբեջանն ու Ղազախստանը վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում այս ջրային տարածքի շրջանակներում ընդլայնված համագործակցություններ են ունեցել: Վերջին տարիների ընթացքում այդ համագործակցությունները տարածվել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի, ծովային փոխադրության, նաև հիշյալ ծովում նավթի, գազի ու բնական այլ պաշարների հայտնաբերման ու արտահանման բնագավառներում:
Կասկած չկա, որ Թուրքմենատանում գումարված Մերձկասպյան երկրների տնտեսական առաջին համաժողովը հիշյալ հինգ երկրների միջև փոխադարձ համագործակցությունների ընդլայնման մեծ հնարավորություն է ստեղծելու:
---------------------
Ուզբեկստանի նախագահ ՇոքաթՄիրզիաովի Մինսկ կատարած այցի շրջանակներում երկու երկրների պաշտոնատարները համագործակցության 11 համաձայնագիր ստորագրեցին:
Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված այս փաստաթղթերը վերաբերում են գիտական ու տեխնիկական, ներդրման ու կրթության ոլորտներում հարաբերություններին, միջտարածաշրջանայինհամագործակցություններին ու նաև փոխադարձ ներդրման խրախուսմանն ու հովանավորությանը:
ՇոքաթՄիրզիաովի այցը Մինսկ համարվում է 1991 թվականին երկու երկրների անկախացումից հետո Ուզբեկստանի նախագահի Բելառուսիա կատարված առաջին ուղևորությունը: Այցը տեղի ունեցավ ի պատասխան անցած սեպտեմբերին Բելառուսիայի նախագահի Տաշկենդ կատարած պաշտոնական այցին:
Իսլամ Քարիմովի նախագահության օրոք Տաշկենդի իշխանությունները մեծ ուշադրություն չէին ցուցաբերում տարածաշրջանի ու աշխարհի այլ երկրների հետ հարաբերություններին: Դա ի տես այն բանի, որ ՇոքաթՄիրզիաովի իշխանության հասնելով այդ երկրի կառավարությունը փորձել է ընդլայնել տարածաշրջանի ու աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերությունները: