Օգոստոս 24, 2019 10:04 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Հայաստանում պետական կառավարման ռացիոնալության բացակայության մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից նոր հենակետերի կառուցմանը, Վրաստան-ԱՄՆ ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը և Ադրբեջանի Հիրքանի անտառներում հրդեհին:

 

Արդեն 1,5 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնում ծառայող Նիկոլ Փաշինյանը տրամաբանության պակասը համարում է պետական կառավարման ամենակարևոր խնդիրներից մեկը:

Սյունիքում կայացած «Իմ քայլը» դաշինքի անդամների նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով պետական կառավարման ռացիոնալության բացին հավելել է, որ կառավարության պարտականությունն է ներդրում կատարել Հայաստանի ազգային արժույթի պահպանման համար, քանի որ բանականությունը տնտեսական մրցունակության խթանման բանալին է:

ՀՀ վարչապետի վերջին դիտողությունները արվել են այն պայմաններում, երբ բազմաթիվ հայ տնտեսագետներ, անցյալ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական գործունեությունը վատ են գնահատել:

Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, նախկին կառավարության տնտեսական և ժողովրդի կենսապահովման դեմ կարգախոսներով, կարողացավ մարդկանց աջակցությամբ հասնել  իշխանության:

Ավելի վաղ, հայ ժողովրդի կենցաղային պայմանները հասել էին ահավոր իրավիճակի: Զեկույցները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական վիճակը առաջնային է այդ երկրի ժողովրդի համար:

Այդ պատճառով, այս տարի, մեծ թվով հայեր, որոնց տնտեսական և ապրուստի միջոցները ավելի են վատացել  անցյալ տարվա համեմատությամբ, ցույցեր են անցկացրել Փաշինյանի կառավարության դեմ:

Ներկա պայմաններում, ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ պետական  կառավարման ռացիոնալության բացակայության մասին, պետք է մեկնաբանվի որպես Հայաստանի ժողովրդի տնտեսական և կենսապահովման  պայմանների բարելավման անկարողություն:

Փաշինյանի կառավարությունը, տեղյակ լինելով Հայաստանի ժողովրդի տեսակետի մասին, այնպիսի պնդումներով, ինչպիսիք են պետական կառավարման թուլությունը, կարծես թե մի քանի նպատակ է հետապնդում:

Փաստորեն, նա փորձում է տնտեսական ձախողումներում մեղադրել փոքր կառավարման օղակներին և իրեն արդարացնել: Մյուս կողմից ՀՀ վարչապետը փորձում է վերակառուցել հին վարչակազմից մնացած կառավարման համակարգը:

Փաշինյանը փորձում է նախկին վարչակազմի պաշտոնյաներին փոխարինել երիտասարդ ղեկավարներով:

-------------------------

Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավար Էլչին Իբրահիմովը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին նոր հենակայաններ կառուցելու Բաքվի մտադրության մասին:

Իբրահիմովը հավելել է, որ սահմանային հենակայանները կառուցվելու են Հայաստանի հետ սահմանակից Ղազախի շրջանում և Աղստաֆայի շրջաններում՝ «հակառակորդի» սադրանքներին դիմակայելու նպատակով:

Ադրբեջանցի պաշտոնյան, առանց որևէ երկրի անուն նշելու, ասել է. «Ադրբեջանի սահմանային ծառայության շտաբի գործողությունների արդյունքում չեզոքացվել են երկրի տարածքում իրականացված օտարերկրյա հատուկ ծառայությունների լրտեսական և դիվերսիոն գործողությունները»:

Հաշվի առնելով Ադրբեջանի ու Հայաստանի միջև  լարվածությունը և սահմանային գոտիներում ռազմական գործողությունները,  պարզ է դառնում, որ ադրբեջանցի պաշտոնյան ի նկատի ունի Հայաստանին:

Իրականում պետք է ասել, որ Ադրբեջանը փորձում է իր գնած զենքն օգտագործել Հայաստանի հետ սահմանակից տարածքներում հայկական կողմի գործողություններին հակազդելու համար: Հարկ է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում, կողմերը բազմիցս շեշտել են, որ ԼՂ հակամարտության հարցով կառուցողական բանակցություններ են տարվել և դրական արդյունքներ են ձեռք բերվել: Սակայն շփման գոտում Ադրբեջանի վերջին գործողությունները վկայում են, որ կողմերը կանգնած են փակուղու առջև և կիրառում են հակազդեցության այնպիսի միջոցներ, որոնք կարող են Ղարաբաղում նոր պատերազմի հանգեցնել:

----------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ հայտարարությամբ հանդես եկավ` վստահեցնելով, որ Ամուլսարի հարցով կառավարության վրա արտաքին գործընկերների  կողմից որևէ ճնշում չի գործադրվել։ Հակառակ դեպքում իշխանությունները փորձագիտության արդյունքներին մեկ տարուց ավել չէին սպասի։ ՀՀ վարչապետի հայտարարությանը հաջորդեցին բնապահպան խմբերի ու ակտիվիստների բողոքները:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով՝ Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսել է Ամուլսարի հանքի շահագործման քաղաքական հետևանքների մասին։

-----------------------

Հայ քաղաքագետը համոզված է, որ տրանսկասպյան գազամուղի հարցով Ադրբեջանն ավելի շատ է շահագրգրված, քան Թուրքմենստանը։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը անդրադառնալով Կասպից ծովի հատակով անցկացվելիք տրանսկասպյան գազամուղի կառուցման հնարավորությանը, ասել է. «Իրանն ի սկզբանե կտրականապես դեմ է եղել Կասպից ծովի հատակով որևէ գազամուղ անցկացնելու՝ ամերիկյան, անգլիական և որևէ այլ կողմի նախաձեռնությանը»:

Ըստ քաղաքագետի՝ այս անգամ նույնպես չկա որևէ պատճառ ենթադրելու, որ Իրանը փոխում է իր կարծիքը: Որքան էլ Ադրբեջանը, Իսրայելը և մնացած ուժերը սատարեն այդ գաղափարին, այնուամենայնիվ, Իրանի որոշումն առնվազն 20 տարի անփոփոխ է՝ կապված Կասպից ծովի ընդերքի հետ։

«Դժվար Իրանի որոշումը փոխվի, քանի որ նախևառաջ ասպարեզ են բերում մի գաղափար, որ գազամուղի անցկացումը կարող է խոշոր վնաս հասցնել ծովափնյա տարածքներին։ Բացի այդ, Իրանը մշտապես պնդում է, որ Կասպից ծովի ֆլորան ու ֆաունան յուրահատուկ են»,–նշում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Իրանը դեմ է արտահայտվել Կասպից ծովում գազատարի կառուցմանը, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի էկոլոգիային, այդ մասին հայտարարել է իրանական «Ազգային գազ» ընկերության ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին: Եվրամիության և ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ Կասպից ծովի ավազանի երկու երկրներ՝ Ադրբեջանն ու Թուրքմենստանը փորձում են կյանքի կոչել Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է անցնի Կասպից ծովի հատակով ու միանալով Ադրբեջանի էներգետիկ համակարգին՝ թուրքմենական գազն արտահանի Թուրքիա ու Եվրամիություն։

------------------------------

Վրաստանի Պաշտպանության նախարար Լուան Իզորիան հայտարարել է առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիր կնքելու մասին:

Վրաստանում ԱՄՆ-ի նոր ռազմական կցորդ Ստեֆանի Բեգլիի հետ հանդիպումից հետո, Իգորիան հայտարարել է. «Երկու երկրների միջև ռազմական համաձայնագիրը կնքվելու է առաջիկա օրերին՝ երեք տարի ժամկետով»:

Փորձագետների կարծիքով, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի գործողությունները վտանգավոր են այս տարածաշրջանների երկրների համար: Չնայած ՌԴ-ն մշտապես մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման կապակցությամբ, սակայն ամերիկացիները որևէ կերպ չեն արձագանքում նման հայտարարություններին: Ամերիկացի ռազմական պաշտոնյաների այս անտարբերությունը, կարող է բացասական հետևանքներ ունենալ Թբիլիսիի համար: Ամերիկացի ու ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյաների դեպի տարածաշրջան և Վրաստան կատարած բոլոր այցերի ժամանակ, Ռուսաստանի դեմ ուղղված քայլերը մշտապես եղել են բանակցությունների առանցքում: Հետևաբար, փորձագետները կարծում են, որ այս տարածաշրջանում  ԱՄՆ-ի քայլերի կապակցությամբ Ռուսաստանի մտահոգությունները բնական են:

Եվ սա այն դեպքում, երբ Հարավային Օսիայում և Աբխազիայում Վրաստանի ռազմական գործողություններն արժանացել են Ռուսաստանի կոշտ արձագանքին և անուղղելի վնասներ հասցրել Թբիլիսիի կառավարությանը:

--------------------------

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է այդ երկրի Հիրքանյան անտառներում հրդեհի բռնկման մասին:

Նախարարության հայտարարության մեջ ասված է. «Հրդեհը բռնկվել է Լանքերան քաղաքին ենթակա Թանգիվան գյուղի մերձակա լեռնային տարածքում»:

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարության համաձայն հրդեհը բռնկվել է 1,5 հեկտար տարածքում, որը հիմնականում ծածկված  է չոր խոտերով ու ծառերով:

Հրդեհից փրկված ավելի քան 1,5 միլիոն հեկտար Հիրքանյան անտառների շուրջ 20 հազար հեկտարը գտնվում է Ադրբեջանի, իսկ մնացյալն Իրանի տարածքում: Իրականության մեջ Հիրքանյան անտառների խոշոր բաժինը  տարածված են Իրանի հյուսիսային տարածքներում:

Հիրքանյան անտառները նախապատմական շրջանից ժառանգություն մնացած հարստություն է, որը համարվում է Իրանի, Ադրբեջանի ու  տարածաշրջանի մի շարք այլ երկրների կանաչ  բնության բաղադրիչ տարրը: Հիրքանյան անտառները տարածքում բնակվող կենդանի արարածների էկոսիստեմի համար մեծ նշանակություն ունեն: Հիրքանյան անտառի որոշ ծառերի տարիքը 40 միլիոն տարի է գնահատվում: Հիրքանյան անտառները եզակի են ու դրա նմանը գոյություն չունի աշխարհի որևէ այլ կետում: ՄԱԿ-ի գիտական, մշակութային ու կրթական կազմակերպությունն ավելի վաղ այս անտառները գրանցել է այս  տարածաշրջանի երկրների անվամբ:

Այդուհանդերձ Հիրքանյան անտառների հանդեպ Ադրբեջանի ցուցաբերած անուշադրությունը վկայում է այն մասին, որ այդ երկիրը Թուրքիայի նման միայն ցանկանում է պատմական կոթողները գրանցել իր անվամբ, սակայն դրանց պահպանության ու պաշտպանության ուղղությամբ որևէ ջանք չի գործադրում: