Օգոստոս 26, 2019 17:00 Asia/Yerevan

Բարև ձեզ թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Իրանի հնարավորությունները՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար դիմադրողական տնտեսության տեսնակյունից» հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ ծրագրերում ներկայացրինք Իրանի կարողությունները մետաղի և հանքաարդյունաբերության, բնակարանաշինության և քաղաքաշինության, նավթի ու գազի, պետրոքիմիայի և մաքուր էներգիայի ոլորտներում:

Այսօր հակիճ կերպով կներկայացնենք գյուղատնտեսության բնագավառում արտասահմանյան ընկերությունների ներդրումների համար Իրանի հնարավորությունները:

Այսօրւա հաղորդման ընթացքում  անդրադառնալու ենք Իրանի յուրահատկությունները, ինչպես՝ բազմազան կլիման, գյուղատնտեսական բերրի տարածքները, 80 միլիոնանոց բնակչությունը, տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային շուկաներին հասանելիությունը, ոռոգման համակարգը և գյուղատնտեսական արդյունաբերույյան փաթեթավորման ու վերամշակման արդյունաբերության ոլորտում համագործակցելու անհրաժեշտությունը, ինչպես են  կարողացել Իրանում ներդրումները գրավիչ դարձնել արտասահմանյան ընկերությունների համար:  Հաղորդման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու համաշխարհային ճանաչում գտած Իրանի գյուղատնտեսական արդտադրանքը:

Իրանը չորս եղանակների երկիր է: Այսինքն տարվա ցանկացած ժամանակ, Իրանի յուրաքանչյուր քաղաք ունի իր յուրահատուկ կլիման: Ձմռանը Իրանում կան  քաղաքներ, որոնք ունեն ամառային եղանակ, որոշ տարածքներում եցանակը գարնանային է, իսկ այլ տարածքներում՝ աշնանային: Այդ պատճառով, Իրանում  ցանկացած ժամանակ կարելի է զբաղվել գյուղատնտեսական զանազան բերքերի վարու ցանքով:

Իրանը ավելի քան 1648195 քառակուսի մետր տարածքով համարվում է աշխարհի  մեծ երկրներից: Իրանի    ցանքատարածքների  միայն 37 տոկոսն է օգտագործվում, իսկ 63 տոկոսը մնացել է անոգտագործելի, որը կարելի է շահագործման հանձնել գյուղատնտեսական արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Իրանում կան ոռոգովի եւ անջրտի ցանքսատարածքներ: Իրանի ցանքսատարածքները մոտավորապես 16 միլիոն հեկտար է գնահատվում, որոնցից կեսը ոռոգովի, իսկ մյուս կեսը անջրդի է : Սակայն ինչպես նշվեց հնարավոր է արդի տեխնոլոգիաներով ցանքատարածքները ընդարձակել:

Իրանի 80 միլիոնանոց բնակչությունը եւ  հարեւան 15 երկրների շուկաները, երկու նպաստավոր  պայմաններ են ագրոարդյունաբերության համար: Այս երկու յուրահատկությունից բացի, Իրանը  իր  ռազմավարական դիրքի շնորհիվ ցամաքային, օդային եւ ծովային ճանապարհներով միանում է Եվրոպական,Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Արևմտյան Ասիայի, Ասիայի արևելքի և ենթամայրցամաքի  հետ, որի արդյունքում Իրանը հեշտությամբ կարող է իր գյուղատնտեսական և այգեգործական արդյունաբերությունները արտահանել աշխարհով մեկ:

Սակայն Իրանի գյուղատնտեսությունը երկու հիմնահարցերի  դիմաց է գտնվում, որոնց հետևանքով Իրանի գյուղատնտեսական արդյունաբերությունը ցանկալի մակարդակում չէ: Այս երկու հիմնահարցերն են՝ ջրոռոգման տեխնիկականացումը եւ արդյունաբերությունների մասնագիտական վերամշակումը: Գյուղատնտեսության բնագավառի այդ երկու ոլորտներում, աշխարհում  գործում  են բազմաթիվ միջազգային ընկերություններ, և  համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է  երկկողմ շահույթ ապահովել թե իրանցի գյուղատնտեսի և թե նրանց համար: Ներկայումս Իրանի ցանքատարածքների ավելի քիչ քան մեկ երորդն է ապահովված ջրոռոգման հարմար տեխնոլոգիայով, սակայն արտասահմանյան ընկերությունների համագործակցությամբ հնարավոր է ընդլայնել տարածքը: Այդ հանգամանքից ելնելով, Իրանի կառավարությունը խրախուսիչ քայլեր է ձեռնարկել հեղինակավոր ընկերությունների գործակցության համար, որպեսզի Իրանում բարելավեն գյուղատնտեսական ջրոռոգման համակարգը: Խրախուսիչ քայլերը նվազագույնին են հասցնելու այդ ընկերությունների համագործակցության ռիսկը, ապահովելով առավելագույն շահույթը:

Իրանում ջրի ավանդական սպառման հետեւանքով, շատ նահանգներում ջրի մակարդակը նվազել է, սակայն ընթացիկ տարում մեծածավալ տեղումները մասամբ վերացրել են այյդ պակասը: Նկատի առնելով ջրի դերը գյուղատնտեսական արդյունաբերությունները զարգացնելու և սննդամթերք ապահովելու առումով, հույժ կարևոր է ջրի արդյունաբերության ոլորտում ներդրումը  և գյուղատնտեսական  ջրոռոգման համակարգի զարգացումը: Իրանի ջրի արդյունաբերության բնագավառում առաջարկվում է ներդրումներ իրականացնել ջրոռոգման ցանցի պատրաստման,ցանքսատարածքների դրենաժի հարցով և ջրհեղեղի ջրի ճանապարհ կառուցելու ոլորտում: Ագրոբիզնեդի բնագավառում ներդրումներից բացի, հնարավոր է ներդրումներ իրականացնել քաղաքային եւ գյուղական ջրամատակարարման համակարգերում: Իրականում Իրանում ջրի արդյունաբերությանը առնչվող ընկերությունների աշխատանքը չի սահմանափակվում գյուղատնտեսությամբ եւ հիշյալ ընկերությունները հնարավորություն ունեն Իրանի որոշ քաղաքների ջրամատակարարման համակարգերը զարգացնելով, իրենց ներդրումն ավելի արդյունավետ դարձնել:

Իրանում, Գյուղատնտեսության զարգացման կարեւոր  ծրագրերից է՝ գյուղատնտեսական կոնվերցիոն եւ լրացուցիչ բնագավառներում համագործակցության ներգրավումը: Գյուղատնտեսական կոնվերցիոն եւ լրացուցիչ արդյունաբերությունը այն ոլորտն է, որի ընթացքում վերամշակվում է ագրոարդյունաբերությունը: Վերամշակումը ներառում է ֆիզիկական, քիմիական, պահեստավորման եւ փաթեթավորման գործընթաց: Արտասահմանյան ընկերությունները վերամշակման եւ բրենդավորման բնագավառում ունեցած փորձառությամբ կարող են նվազագույն ներդրումը իրականացնելով առավելագույն շահը ապահովել: Քանի որ հարմար փաթեթավորումը կարեւոր գործոն է գյուղատնտեսական արդյունաբերությունները սպառողական շուկա հանելու եւ տարածելու գործում:

Տվյալները վկայում են, որ Իրանի այգեգործական եւ գյուղատնտեսական արդյունաբերությունները աճ են արձանագրում: 2016-ին  Իրանի գյուղատնտեսական արդյունաբերությունը կազմել է   ավելի քան 82 միլիոն 600հազար տոննա: Նույն ժամանակահատվածում այգեգործական արդյունաբերությունը կազմել է  ավելի քան 22 միլիոն 400 հազար տոննա, որը 2010 թ.համեմատությամբ գերակշռում է երկու անգամ: Տվյալները վկայում են, որ Իրանում գյուղատնտեսական արդյունաբերությունները կրկնապատիկ վերելք են արձանագրում: Արտադրությունը բարելավելու եւկոնվերցիոն քայլեր իրականացնելու  համար արտասահմանյան ներդրումները ներգրավելով, Իրանը կկարողանա ապահովել մերձակա տարածաշրջանի գյուղատնտեսական արդյունաբերություններին  կարիքների հսկա մասը:

Համաշխարհային սննդի կազմակերպություն ՖԱՕ-ի տվեալների համաձայն, Իրանի գյուղատնտեսությունը, այգեգործական արդյունաբերությունների բնագավառում Չինաստանից եւ ԱՄՆ-ից հետո, Թուրքիայի հետ միասնաբար աշխարհի երրորդ հորիզոնականում է: Տվյալների համաձայն, Իրանը գյուղատնտեսական արդյունաբերությունների բնագավառում աշխարհի առաջատար հինգ  երկրներից է: Իրանը արտահանում է զաֆրան, պիստակ, նուռ, թթի  տեսականի, արմավ, ընկույզ, սոխ, խնձոր, վարունգ, խաղող, նուշ, սեխ, ծիրան, նուխուդ, ոսպ, կեռաս, բալ, պոմիդոռ, եմիշ, ձմերուկ, դեղձ, նարենգի, լիմոն,եւ նարինջ: Իրաում է արտադրվում աշխարհի զաֆրանի 80 տոկոսը, պիստակի 60 տոկոսը, արմավի 19 տոկոսը, ընկույզի 12 տոկոսը, չամիչի եւ ծիրանի  8.5 տոկոսը եւ լիմոնի տեսականու 8 տոկոսը:

Թանկագին բարեկամներ ներկայացնում ենք Իրանի գյուղատնտեսական ճանաչում գտած արտադրություններից զաֆրանը, պիստակը եւ արմավը: Զաֆրանի արտադրման եւ արտահանման բնագավառում Իրանը աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: Իրանի գյուղատնտեսության ուսուցման եւ զարգացման գիտական միության անդամ Ֆարհուդ գոլ Մոհամադին հավաստել է.«Զաֆրանը  աշխարհի ,դեղագործության  եւ գյուղատնտեսական ոլորտի որպես  թանկարժէք արդյունաբերություն,յուրահատուկ տեղ է զբաղեցնում Իրանի արտահանումներում: Ներկայումս Իրանը աշխարհում Զաֆրան արտադրող ու արտահանող ամենամեծ երկիրն է եւ համաշխարհային արտադրության ավելի քան 65 տոկոսը ապահովում է Իրանը: Իրանի զաֆրանի արդյունաբերական պրոցեսը հետեւյալն է՝  ցանքսը, քաղելը վերամշակումը ,փաթեթավորումը եւ որակի վերահսկողությունը,առեւտուրը եւ շուկա գտնելը: Զաֆրանի  օգտագործման ընդարձակ   ոլորտները եւ գինը ապացուցում են դրա ներդրումային բարձր կարողականությունը: Զաֆրանի արտադրությունը եւ արտահանումը եղել է իրանցիների մենաշնորհը, այսօր եւս Իրանի Խորասան նահանգում է արտադրվում աշխարհի ամենաընտիր զաֆրանը:

Պիստակը եւս զաֆրանի նման  տնտեսապես յուժ կարեւորություն ունի եւ այն կոչվում է կանաչ ոսկի: Պիստակը հնուց ի վեր հանդիսացել է Իրանի ոչ նավթային արտահանվող կարեւոր արդյունաբերություն: 2009-ից 2014-ը աշխարհի պիստակ արտադրող չորս կարեւոր երկրներն են հանդիսացել ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան եւ Սիրիան:

Իրանում պիստակի աճեցման համար հատկացված է 440 հազար հեկտար տարածք: Իրանում պիստակի աճեցման հիմնական տարածքներն են Քերման նահանգը եւ Ռաֆսանջան քաղաքը, որտեղ աճեցվում է Իրանի պիստակի 80 տոկոսը: Աշխարհում եւ տարածաշրջանում ճանաչված է Յազդ եւ Խորասան նահանգների պիստակը:  2009-ին Իրանում արտադրվել է ավելի քան 180 հազար տոննա պիստակ, 2016-ին այն գերազանցել է 310 հազար տոննան: Պիստակի եւ զաֆրանի հետ միասին, արմավը ևս  Իրանի  ճանաչված արտահանումներից է, եւ  տարեկան արտահանվում  է մեկ միլիոն 100 հազար տոննա: Իրանն աշխարհում արմավ արտադրող երկրորդ մեծ երկիրն է և ունի բազմատեսակ արմավ: Իրանի գյուղատնտեսական այլ արդյունաբերությունների պես  արմավի արդյունավետությունը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է ներդրում իրականացնել կոնվերցիոն եւ լրացուցիչ արդյունաբերությունների ոլորտում :

Թանկագին բարեկամներ այս շաբաթվա հաղորդման ընթացքում փորձեցինք ներկայացնել արտաքին ներդրումների համար Իրանի գյուղատնտեսական կարողականությունները:    

Պիտակ