Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրանի հետ հարաբերությունների մասին ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությանը, Հայաստանում Իրանի դեսպանի հրաժեշտի հանդիպումներին, ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությանը և Հայաստանին ԱՄՆ-ի օժանդակությունների վերականգնմանը:
---------------------
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերին, ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Թեհրանի հետ համագործակցությունը՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը պահպանելու հարցում:
ՀՀ ԱԳՆ Զորհրապ Մնացականյանը, ԱԳՆ գերատեսչությունների ղեկավարների և արտերկրում Հայաստանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը մշտապես լավ հարաբերություններ է ունեցել Վրաստանի ու Իրանի հետո:
Նա նշել է. «Հայաստանի հարաբերությունների զարգացումն այս երկու երկրների հետ, կօգնի ընդլայնել և դիվերսիֆիկացնել էներգետիկ և տրանսպորտային ոլորտների փոխկապակցվածությունը»:
Ավելի վաղ ևս ՀՀ ԱԳ նախարարը, խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով Երևան-Թեհրան հարաբերություններին, ասել էր. «Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները հնարավորություն են ԵԱՏՄ-ի համար՝ մուտք գործել Արևելք և ազատ առևտրի գոտի ձևավորել միության անդամ երկրների և Իրանի միջև»:
ՀՀ ԱԺ նախագահը, վերջերս ԱՄՆ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ իր երկրի տնտեսությունը տուժում է հակաիրանական պատժամիջոցների հետևանքներից և Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանից գազ գնելուց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած փետրվարին բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ պաշտոնական այց կատարելով Իրան հանդիպում ու զրույց ունեցավ Իրանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ:
-------------------
ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր առաքելության ավարտին հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի,առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-իհանդիպման ընթացքում, ընդգծելով Իրանի ու Հայաստանի ժողովուրդներին մերձեցնելու և նրանց կրոնական ճանաչողությունը ավելացնելու հարցում մզկիթի ու եկեղեցու դերակատարությունը, կողմերը կարևորել են կրոնական ոլորտում համատեղ համագործակցությունները հատկապես իսլամ-քրիստոնեություն երկխոսությունները:
Նախատեսվել է նաև, որ իրանական կողմի հետ Էջմիածնի հարաբերություններից բացի, տեղի ունենան կրոնական երկխոսություններ և ամրապնդվեն երկու երկրի միջև կրոնական կապերը:
----------------------------
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ներկայացուցիչների հետ։ Նախարարը ողջունել է գործարարներին և ներկայացրել Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները։
Նախարարը իրանական բիզնեսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու տեսանկյունից կարևորել է Հայաստանի աշխարհագրական դիրքը և մշակութային ընդհանրությունները հարևան պետությունների միջև։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հայազգի գործարարների գիտելիքները և պատկերացումները իրանական տնտեսության վերաբերյալ՝ մի կողմից, և ռուսաստանյան տնտեսական միջավայրի մասին՝ մյուս կողմից, կարող են խիստ արդյունավետ լինել համագործակցության համար։
Նախարարը կարևորել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը։ Նախարար Խաչատրյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության արդյունքները և բացվող տնտեսական հեռանկարները։
Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական միջավայրին․ «Կառավարության վերջին մեկ տարուց ավելի վարվող քաղաքականության առանցքային կետերից է շուկայում գործող և մեկնարկող բիզնեսի համար առավելագույն հավասարության ապահովումը։ Գործունեության յուրաքանչյուր բնագավառում նոր կազմակերպություն ստեղծելը և բիզնեսով զբաղվելը հավասարապես հասանելի է ցանկացած կազմակերպության համար, մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար: Կառավարության նպատակն է բացառել կոռուպցիայի որևէդրսևորում այն հարաբերություններում, որոնք վերաբերում են պետական մարմինների և մասնավոր հատվածի միջևշփումներին», - ասել է Տիգրան Խաչատրյանը:
Իրան-Հայաստան առևտրական պալատի վարչության նախագահ ՀերվիկԵարիջանյանըշնորհակալություն է հայտնել նախարար Տիգրան Խաչատրյանին և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին ընդունելության համար՝ ընդգծելով էկոնոմիկայի նախարարության հետ քննարկումների կարևորությունը։ Պալատի ներկայացուցիչները նախարարին հարցեր են ուղղել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու առանձնահատկությունների, մաքսային ընթացակարգերի, հարկային կարգավորումների վերաբերյալ։
Տիգրան Խաչատրյանը նախարարության իրավասու պաշտոնյաներին հանձնարարել է պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին հետամուտ լինել նրանց հուզող հարցերի պարզաբանմանը և օժանդակել գործարար կապերի հաստատմանը։ Նախարարը հույս է հայտնել, որ գործարարներն արդյունավետ հանդիպումներ կունենան գործընկերների հետ, ինչը կհանգեցնի համատեղ բիզնես ծրագրերի իրականացմանը։
-----------------------
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանային օգոստոսի 28-ին ԵՏՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ձևավորող ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման հարցերը։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ ըստ ձեռքբերված համաձայնության արդեն 2019 թվականի հոկտեմբերի 27-ից ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը կսկսի գործել։
«ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարել են, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորումը առաջնային է ԵՏՀ գործունեության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նրանք մեզ տվել են մանդատ՝ բանակցելու մեր իրանցի գործընկերների հետ: Եվ այսօր մեզ համար մեծ օր է, քանի որ մենք ստացել ենք պաշտոնական հաստատում, որ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի շատ շուտով», - նշել է ԵՏՀ Խորհրդի նախագահը:
Մեհդի Սանայինկարևորել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, մասնավորապես՝ Տիգրան Սարգսյանի մեծ ներդրումը վերջնական արդյունքի հասնելու գործում: «Իրանի համար սա նաև շատ կարևոր պայմանագիր է, որը ես վստահ եմ, որ մեծ օգուտներ կբերի մեր ժողովրդին և մեր երկրի տնտեսությանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներին: Բանակցությունները հեշտ չէին, բայց այժմ դրանք հաջողությամբ ավարտվել են: Համաձայնագիրը ստորագրվում և վավերացվում է: Արդյունքն ակնհայտ է», - ասել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը, այդ թվում` համաձայնագրի իրագործման ուղղությամբ: Բացի այդ, գործարար երկխոսության աշխատանքի ձևաչափով սկսվել է նաև մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացման շուրջ երկխոսությունը, որի արդյունքում նույնպես նախատեսվում է կնքել համաձայնագիր:
Մեհդի Սանային առաջարկել է Իրանում ԵՏՀ-ի հետ համատեղ անցկացնել գործարար համաժողով, որպեսզի իրանցի ձեռնարկատերերին ներկայացվի ԵԱՏՄ ընդհանուր շուկայում առևտուր իրականացնելու առավելությունները:
--------------------------------
Հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համագործակցությունն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը:
-------------------------------
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակ ունի 2019 թվականի արտաքին օժանդակությունների ծրագրի շրջանակներում կրկին ֆինանսական օժանդակություն տրամադրել Հայաստանին:
Ֆինանսական այս օժանդակության մասին քննարկումները տեղի կունենան սեպտեմբերին՝ ԱՄՆ Կոնգրեսի ամառային արձակուրդներից հետո: Ասվում է, որ 2019 թվականի արտաքին օժանդակությունների ծրագրում որոշ փոփոխություններ են մտցվել, այդ թվում 40 միլիոն դոլար օժանդակություն է հատկացվել Հայաստանին ու ԼՂ-ին: Վաշինգտոնի իշխանությունները հրաժարվել են անվերադարձ օժանդակություն տրամադրել Ադրբեջանին:
ԱՄՆ-ն այն պայմաններում է ֆինանսական օժանդակություն ցուցաբերում Հայաստանին երբ ԻլհամԱլիևի կառավարության պաշտոնատարներն ԱՄՆ-ում ուժային կառույցների ուշադրությանն արժանանալու նպատակով տարեկան հարյուրավոր միլիոն դոլար են ծախսում, սակայն այդ կապակցությամբ որևէ դրական առաջընթաց չեն արձանագրում:
ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ արևելյան բլոկի երկրներին ցուցաբերվող անվերադարձ օժանդակություններն ոչ-անհրաժեշտ էր համարել և արգելափակել էր ավելի վաղ այդ նպատակով Կոնգրեսում վավերացված 4 միլիարդ դոլարի բյուջեն: