Հոկտեմբեր 05, 2019 01:27 Asia/Yerevan
  •  Իրանի հնարավորությունները`օտարերկրյա  ներդրումներ ներգրավելու համար(9)

Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք « Իրանի հնարավորությունները` օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Իրանը Միջին Արևելքում կամուրջ է հանդիսանում՝ աշխարհի ամենամեծ ծովը համարվող Կասպից ծովը հյուսիսից միացնելով երկրի հարավում գտնվող Պարսից ծոցին ու Օմանի ծովին: Իրանը նաև միջանցք է արևելքի ու արևմուտքի միջև: Եվ Իրանի աշխարհագրական նման դիրքը պատճառ է դարձել, որ երկրի սահմաններին,  հատկապես՝ հարավում ու հյուսիսում, տարբեր առևտրական ազատ գոտիներ ձևավորվեն: Առևտրի ազատ գոտիները եզակի հնարավորություններ ունեն ցամաքային ու ծովային ճանապարհներով ապրանքի տրանզիտի համար: Ներկայումս Իրանում գործում է  առևտրի ու արդյունաբերական 7 ազատ գոտի: Դրանք են՝  Էնզելին, Արասը, Մակուն, Ղեշմը, Չաբահարը, Արվանդը, Քիշը: Մի շարք ազատ գոտիներ գտնվում են ձևավորման փուլում: Դրանցից են Բուշեհրի, Ջասկի, Ինչեբորունի, Բանեի, Մարիվանի, Մեհրանի, Ղասրե Շիրինի, Զաբոլի ազատ գոտիները: Բացի վերոնշյալ ազատ գոտիներից, որոնցից շատերը ելք ունեն դեպի ծով, Իրանում կան նաև մի շարք նավահանգիստներ, որոնք կարողանում են իրականացնել տրանզիտային բարձր գործառույթ: Դրանք են՝ Ռաջայի, Իմամ Խոմեյինի, Ամիրաբադ, Բուշեհր, Ասթարա, Աբադան և Խոռամշահր նավահանգսիտները: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Էնզելիի, Արասի և Մակուի ազատ առևտրի գոտիների հնարավորությունների մասին:

 Էնզելի ազատ առևտրի գոտի

 

Իրանի Էնզելի առևտրաարդյունաբերական ազատ գոտին, Կասպից ծովի հարավային ափի ամենախոշոր և ակտիվ նավահանգիստն է: ՌԴ Աստրախան ու Լագան, ինչպես նաև Թուրքմենիայի Թուրքմենբաշ, Ղազաստանի Ակտաո և Ադրբեջանի Բաքու նավահանգիստներին մոտ լինելու բերումով, Էնզելին հասանելի է նախկին ԽՍՀՄ մի շարք երկրների սպառողական շուկայի համար: Նավահանգստի մյուս հնարավորություններից են Գիլան նահանգի կլիմայական պայմանները, որտեղ ազատ գոտին տեղակայված է: Բացի դրանից, այն ցամաքային հարմար ուղիներ ունի՝ Իրանի մոտակա նավահանգիստներին միանալու համար: Էնզելի ազատ առևտրի գոտին գտնվում է  3200 ցամաքային և շուրջ 2 կմ ծովափնյա տարածքի վրա: Այստեղի բնությունը նույնպես գեղեցիկ է և գրավում է զբոսաշրջիկներին: Էնզելիի ջրաճահճային տարածքը, Կասպից ծովի գեղեցիկ տեսարանները, նավահանգիստը և Բուչաղ ազգային պարկը, գտնվելով ցամաքային ու ծովային տարածքում՝ 3260 ՀԱ տարածքի վրա, ամեն տարի գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների: Դրանից բացի, 2018թ հունիսին  այստեղ բացվեցին Ակվարիում զբոսաշրջային համալիրը և սողունների այգին: Ակվարիումում ներկայացված են եզակի ու գեղեցիկ ձկներ՝ աշխարհի 5 մայրցամաքներից: Համալիրը տեղակայված է 10 հազար քմ տարածքի վրա: Այն չորս հարկանի շինություն  է և դրա ներդրողը մասնավոր ձեռնարկություն է: Էնզելի առևտրի գոտում կան նաև բոուլինգի սրահ, եռաչափ ֆիլմերի ցուցադրության կինոսրահ, հյուրատներ, ինչպես նաև առևտրի ու ժամանցային կենտրոններ:

 

 

Արաս ազատ առևտրի գոտին Իրանի մյուս ազատ գոտիներց է, որը  տեղակայված է երկրի հյուսիս-արևմուտքում: Այն սահմանակից է Հայաստանի, Ադրբեջանի ու Նախիջևանի ինքնավար մարզի հետ: Գոտին տեղակայված է 51 հազար ՀԱ տարածքի վրա և ներառում է Ջուլֆա և Քալիբար քաղաքները: Արաս գոտին օժտված լինելով հրաշալի գեոտնտեսական դիրքով, հասանելի է  միջազգային շուկաներին՝ ապրանքափոխանակման համար: Այն մեծ հնարավորություններ է առաջարկում ներդրողներին՝ հատկապես արտահանման ու ներմուծման ոլորտներում: Ջուլֆա քաղաքը գտնվում է այս տարածքի կենտրոնում: Այն ունի առևտրի ոլորտում  հարյուրամյա փորձ: Գտնվելով Իրանի ու Նախիջևանի ինքնավար մարզի սահմանին, Ջուլֆան համարվում է Իրանի ամենաշատ ելումուտ ունեցող սահմանը՝ Թեհրանի օդակայարաններից հետո: Արաս ազատ առևտրի գոտում պահպանվել է հարուստ էկոլոգիան՝ անտառները, ջրային պաշարները, հրաշալի կենսոլորտը, ինչի արդյունքում, այն վերածվել է զբոսաշրջային լավագույն շրջաններց մեկի՝ պատմական, մշակութային, սպորտային  և բնության առումով: Այստեղ են գտնվում նաև Արասբարանի անտառները, Ասիաբ Խարաբե ջրվեժը, Խոջա Նազարի քարավանատունը, Սուրբ Ստեփանոսի  նախավկայի վանքը, Հովվի մատուռը, Արաքս գետը, Զիահ Օլ Մոլք կամուրջը, Քիա Մաքի հրաբուխը, Խոդա Աֆարին ջրամբարը, Գոլֆարաջ և  Գյարդիան դաշտերը: Այստեղ գործում է  նաև օդային տաքսի, ինչը բազմապատկել է այս շրջանի զբոսաշրջային ու ներդրումային գրավչությունները:

 

 

 

Մակու քաղաքը տեղակայված է Իրանի հյուսիս-արևմուտքում և գտնվում է Հարավային Ատրպատական նահանգում: Այն հյուսիսց միանում է Ղարեսու գետին և Թուրքիային, արևելքից՝ Արաքս գետին ու Նախիջևանին, հարավից՝ Իրանի Խոյ քաղաքին: Մակվի ազատ առևտրի գոտին ձևավորվել է 2010թ դեկտեմբերի 26-ին, 500 հազար հա տարածքի վրա: Այն սահամանկից է Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի ու Վրաստանի հետ: Ազատ գոտին մոտ է նաև Մերսին նավահանգստին Միջերկրական ծովում և Տրապոզինի նավահանգստին՝ Սև ծովում: Այս գոտու առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ այն ծովից ու ցամաքից հասանելի է  եվրոպական շուկաներին: Հենց այդ պատճառով էլ այս գոտին հռչակված է որպես Ասիան ու Եվրոպան կապող օղակ: Մակուն Իրանի ամենագեղեցիկ քաղաքներից է: Այս քաղաքով է անցնում Զանգեբար գետը: Մակուի հյուսիսն ու հարավը լեռնային են, իսկ արևմուտքում ու արևելքում տեղակայված են Դառեսի  և Չայբասար դաշտավայրերը: Այլ խոսքով, Մակուն  կարող է դառնալ Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, և Ադրբեջանի միջոցով դեպի Կովկաս ապրանքափոխանակության  ճանապարհ: Այն ունի հարուստ քաղաքակրթություն: Այստեղ կան բազմաթիվ պատմական ու բնական տեսարժան վայրեր, որոնք քաղաքը վերածել են հրաշալի զբոսաշրջային վայրի: Ներկայումս քաղաքում իրականացվում են մի շարք նախագծեր, այդ թվում՝ միջազգային օդանավակայանի, ինչպես նաև երկաթգծի կառուցումը, որն Իրանի երկաթգծի ցանցին միանալուց հետո, կարող է  միանալ նաև Թուրքիայի ու Ադրբեջանի երկաթգծերին: Ըստ փորձագետների, Մակվի ազատ առևտրի գոտին մեծ ապագա ունի և այստեղ կատարված ներդումը կարող է  ապահովել մեծ շահույթ:

Մակվի ազատ առևտրի գոտին

 

 

Պետական կառավարման փորձագետ Ֆարաջոլլահ Ռահնավարդի ասելով. «Իրանում ազատ գոտիները ստեղծվել են երկրի տնտեսական զարգացման, աշխատատեղեր ստեղծելու, արդյունաբերությունը և արտահանումը զարգացնելու նպատակով: Իրանն ունի բազմաթիվ հնարավորություններ: Իսկ ազատ առևտրի գոտիների ներդրողներին տրվում են խոշոր արտոնություններ»:

Ավելացնենք նաև, որ առևտրի ազատ գոտիները տրամադրում են նաև հարկային արտոնություններ: Հումքն այս գոտիներ ներմուծվում է առանց մաքսատուրքերի, կապիտալի ելք ու մուտքը, ինչպես նաև տնտեսական գործունեությունից բխած շահույթի տեղափոխումն ազատ է: Բացի այդ, առևտրի ազատ գոտիներում ներդրում կատարողներն ազ ազատված են վարչական քաշքշուկներից: Արտասահմանյան ներդրողներն այստեղ կարող են մտնել առանց մուտքի արտոնագրի: Պետք է ասել նաև, որ բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք և միջազգային կազմակերպություններն ըստ օրենքի, կարող են անկախ կամ մյուս կազմակերպությունների աջակցությամբ, ներդրումներ կատարել Իրանի ազատ գոտիներում:

Հաջորդ հաղորդումների ընթացքում կներկայացնենք Ղեշմ, Քիշ, Չաբահար և Արվանդ առևտրարադյունաբերական ազատ գոտիների տնտեսական ու զբոսաշրջային հնարավորությունները: