Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Երևանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի գումարմանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի ԱԳ նախարարություն կանչվելուն, Հայաստանին ԱՄՆ ֆինանսական աջակցության հավելմանը և Ադրբեջանում պատմական իրողությունների փոքր մի բաժնի բացահայտմանը:
Երևանում գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
Խորհրդարանական վեհաժողովին մասնակցեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագաh Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Աֆղանստանի, Սերբիայի խորհրդարանների խոսնակները, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը: Սերբիայի և Աֆղանստանի խորհրդարանների ղեկավարները նաև Իրանի ներկայացուցիչը նիստին մասնակցում էին որպես դիտորդ:
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունեց վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ավարտից հետո մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը:
---------------------
Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում, Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ասել է.«Եվրասիական երկրների համար Իրանը Պարսից Ծոցի դարպասն է և Հայաստանը ճանապարհ է՝ Իրանին եվրասիական երկրներին միացնելու համար»:
Թումանյանը հայտնել է գալիք տարվա ընթացքում Իրան-Հայաստան էլեկտրափոխանակման երրորդ հոսքագծի գործարկման մասին, հավելելով.«Իրանական ընկերությունները կարող են համագործակցելով Հայաստանի հետ, իրականացնել իրենց համատեղ նախագծերը»:
Հայաստանի դեսպանը շեշտել է.«Իրան-Հայաստան հարաբերությունները հիմնված է միմյանց իրավունքներն ու շահերը հարգման վրա»:
Նրա ասելով.«Գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման գործը հաջող ընթացքի մեջ է, այնպես որ Հայաստանը Իրանից գազ է ստանում և դրա դիմաց էլեկտրափոխանակման երկու հոսքագծերով Իրանի Հայաստանից բարձրավոլտ էլեկտրաէներգիա է ստանում»:
Դժգոհություն հայտնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների կապակցությամբ, Թումանյանը հավելել է.«Այս պատժամիջոցների ու դժվարությունների առկայությամբ, էներգետիկայի ոլորտում նախագծերը հաջողությամբ առաջ են ընթանում»:
Մշակութային համագործակցությունը համարելով Իրան-Հայաստան հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկը, նա ասել է.«Իրանը հին պատմությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ երկիր է այս տարածաշրջանում և Հայաստանը նույնպես այս տարածաշրջանի հին երկրներից է համարվում»:
Իրանում Հայաստանի դեսպանը շեշտել է.«Այս մշակութային բաղադրիչները կարող են երկու երկրների միջև զբոսաշրջության բարգավաճման պատճառ դառնալ»:
-------------------
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցնբերգերի և ԼՂ հարցով ՀՀ ներկայացուցիչ Մասիս Մայիլյանի հանդիպումից հետո, ամերիկացի դիվանագետը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն և նրան է փոխանցվել նախարարության բողոքի նոտա:
2015թ. դեկտեմբերին ևս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Ղարաբաղի նախկին արտգործնախարարի հանդիպման կապակցությամբ, Իլհամ Ալիևի կառավարությունը բողոքի նոտա ներկայացրեց ամերիկյան կողմին:
Իրականում Ադրբեջանի պաշտոնատարների այդ բողոքներն անազդեցիկ են ԱՄՆ-ի կառավարության ու դիվանագետների վրա: Այս բոլորն այն դեպքում, տարածաշրջանի որոշ քաղաքական շրջանակներ, հայ պաշտոնատարների հետ ամերիկացի դիվանագետների հանդիպումները միտումնավոր ու ծրագրված են գնահատում:
Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, պարտավոր է ավելի հավասարակշռված դիրքորոշում որդեգրել հակամարտող կողմերի հանդեպ: Թվում է, թե ամերիկացի պաշտոնատարները փորձում են բարդ իրավիճակ ստեղծել առանց այդ էլ բարդ Ղարաբաղյան խաղաղության բանակցություններում: Անշուշտ ԱՄՆ-ի պետայրերի նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փոխել հօգուտ Հայաստանի: Այդ կապակցությամբ քաղաքական հարցերի փորձագետ Նաթեղ Միրին ասել է.«Եթե Ադրբեջանը Եվրասիայի միության անդամ դառնա և Ռուսաստանը ևս քայլ ձեռնարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, ԱՄՆ-ը արգելքներ է հարուցելու այդ ճանապարհին»:
-----------------------
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի տեսակետներին, որոնք առնչվում են Ղարաբաղյան բանակցային գործընթացին, սահմանային իրավիճակին ու ԼՂ-ի իշխանությունների հետ հարաբերություններին:
----------------------
2019 թվականին Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով՝ կազմելով 60 միլիոն դոլար, ասված է Երևանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:
Ամերիկյան աջակցությունը ներառել է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը:
Ըստ հաղորդագրության, ամերիկյան կողմի հատկացրած միջոցներն ուղղվել են նաև աջակցելու Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, էներգետիկ անվտանգությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, կրթական ծրագրերին ու անգլերենի դասավանդմանը, ինչպես նաև պետական մարմինների հաշվետվողականության ապահովմանը:
«Նախորդ 27 տարիներին Միացյալ Նահանգները աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը, և միանշանակ՝ մենք չենք փոխի մեր մտադրությունն այժմ, երբ ժողովրդավարությունը Հայաստանում ուժեղ է, քան երբևէ: Ուստի, հպարտությամբ հայտարարում ենք այս տարի Հայաստանին ցուցաբերած ավելի քան 60 միլիոն դոլար աջակցության մասին», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 2 միլիարդ դոլար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:
Փորձագետներն այն համոզման են, որ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով և ժողովրդավարության ու մարդու իրավունքների զարգացմանն օժանդակելու հավակնությամբ ԱՄՆ վարչակազմն ընդլայնում է այլ երկրներում, այդ թվում Հայաստանում իր ներազդեցության ոլորտը: ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը նպատակ ունի հօգուտ Վաշինգտոնի շահերի ներազդել այդ երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա:
Հայաստանին աջակցություն ցուցաբերելով ԱՄՆ իշխանությունները նաև ձգտում են այդ երկրին հեռացնել Ռուսաստանի հետ ռազմական ու քաղաքական դաշնակցության շրջագծից:
------------------------
Ադրբեջանի անկախացումից երեք տասնամյակ անց ի վերջո արտացոլվել է Արաքս գետի հյուսիսում պատմական որոշ իրողությունների մասին այդ մուսուլման երկրի ժողովրդի իրական հակազդեցությունը:
Օսմական բանակի վարձկան լինելու մասին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեի իրական ու փաստագրված արտահայտություններից հետո Ադրբեջանի մուսուլման ժողովրդի որոշ խմբեր սոցիալական ցանցերում գտնվող իրենց էջերում հաստատելով նրա կատարած հայտարարությունը պահանջել են Բաքվի նահատակների գերեզմանատնից վերցնել զավթիչներին ներկայացնող սիմվոլները:
Արազ Ալիզադեն Ադրբեջանի Հասարակական հեռուստաընկերության «3D» հաղորդման եթերում նաև անդրադառնալով ազերիների և թուրքերի միջև ցեղային տարբերություններին ընդգծել է. «Եթե ուշադրություն դարձնենք թուրքերի ու ազերիների արյան խմբերին կնկատենք, որ դրանց միջև որևէ հարաբերություն գոյություն չունի: Թուրքերը եկել են Ասիայից: Նրանք դեղին ցեղին են պատկանում, իսկ ազերիների հնդեվրոպական ցեղախմբից են»:
Արազ Ալիզադեի հայտարարությունը կարևոր է այն տեսակետից, որ Թուրքիայի իշխանությունները երկար տարիներ Իսրայելի ու ԱՄՆ-ի աջակցությամբ քարոզել են Պանթուրքիզմը: Այս միջոցին Անկարայի իշխանությունները շարունակ փորձ են կատարել թուրք ներկայացնել Արաքս գետի հյուսիսային ափի բնակիչներին: Անկարայի իշխանությունները նպատակ են ունեցել չարաշահել Բաքվի իշխանություններին և կողոպտել Արաքս գետի հյուսիսում ապրող ժողովրդի էներգետիկ պաշարները:
Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևն իր իշխանության օրոք հակազդելով պանթուրքիստական ձգտումներ ունեցող այդ երկրի խորհրդարանի որոշ պատգամավորներին շարունակ ընդգծում էր այն փաստը, որ ազերիները թուրք չեն և տարբերվում են նրանցից: