Նոյեմբեր 30, 2019 12:55 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ ՀՀ վարչապետի հայտարարությանը, ՀՀ վարչապետի Ղրղզստան կատարած այցին, ՀԱՊԿ գագաթնաժողովին, ռազմական ու անվտանգության ոլորտներում ԱՄՆ-Վրաստան համաձայնագրին և Միջին Ասիայից ու Կովկասից դեպի Ռուսաստան արտագաղթի աճին:

 

Իրանում արտադրված ապրանքները ԵՏՄ-ի անդամ երկրներին ներկայացնելու և դեպի այդ երկրներ առաքումը հեշտացնելու նպատակով Իրանի ու ԵՏՄ-ի առևտրական կենտրոնը հիմնադրվում է Հայաստանում:

Իրանի առևտրական, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի տնօրեն Ղոլամ Հոսեյն Շաֆեիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի առևտրական պալատի տնօրեն Մարտին Սարգսյանն ասել է.«Իրանական ընկերությունները կարող են իրենց արտադրամասերի մի բաժինը Հայաստան տեղափոխելով առանց մաքսատուրքերի ապրանք փոխադրել ԵՏՄ-ի շուկա»:

Իրանի ու ԵՏՄ-ի անդամ երկրների ընդհանրությունները և ամենակարևորը միության անդամ երկրների աշխարհագրական մոտ դիրքը այս երկրների համար առաջացրել է տարածաշրջանային նոր շուկա, որպեսզի երկու կողմերը միմյանց հետ համագործակցելով միանան հյուսիս-հարավ միջանցքին:

Իրանի ու ԵՏՄ-ի միջև տարածաշրջանային ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնությունը ստորագրվեց Ղազախստանի Աստանա քաղաքում:

ԵՏՄ-ին Իրանի միացումը, միության 5 երկրների հետ առևտրական փոխանակումների իրականացման նպատակով նպաստավոր առիթ է ստեղծել իրանցի առևտրականների համար:

Այսպիսի պայմաններում Հայաստանում Իրան-ԵՏՄ առևտրական կենտրոնի հիմնադրման նշանակությունը կրկնապատկվում է, քանի որ երկու երկրների միջև լավ հարաբերությունների և Հայաստանից իրանական ապրանքների արտահանման մաքսատուրքերի վերացման բերումով հեշտանալու է Իրանական ապրանքները ԵՏՄ-ի շուկա արտահանելու գործընթացը:

-----------------------

Հայաստանի կառավարությունը վերահաստատել է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստ է հաշտվել Թուրքիայի հետ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, ի տարբերություն անցյալի, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ  այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:

Հաշվի առնելով Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ, ՀՀ վարչապետը, կարծես, փորձում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով, կրկին արծարծել Անկարայի հետ հարաբերությունների վերականգնման հարցը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նորություն չէ: Սակայն, Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ է  առանց նախապայմանների բանակցել թուրք ղեկավարների հետ:

Անկարայում մինչ այժմ անտեսել են Հայաստանի կառավարության առաջարկները: Ավելի վաղ, Թուրքիան բարձրացրել էր Ղարաբաղի հանձնման հարցը, որպես նախապայման՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար:

2009-ի հոկտեմբերին, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրեցին համագործակցության երկու կարևոր պայմանագիր:

Այս փաստաթղթերը ներառում են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների ընդլայնման մասին համաձայնագրեր, որոնք ստորագրվեցին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Սակայն համաձայնագրի իրականացումը հետաձգվեց կողմերի  դիրքորոշումների և Ադրբեջանի կառավարության կտրուկ արձագանքի պատճառով:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում,  Թուրքիայի կառավարությունը բախվում է մի քանի սահմանափակումների: Թուրքիայի պաշտոնյաները նաև մտահոգված են Հայաստանի հետ հարաբերությունների վերսկսման նկատմամբ Ադրբեջանի արձագանքից, նաև անհանգստացած են Հայաստանի իշխանությունների և արևմտյան կառավարությունների դիրքորոշումներից, Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Երկու խնդիրներն էլ կարևոր են Թուրքիայի ղեկավարների համար:

Մինչ այժմ ԱՄՆ 46 նահանգներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նաև Եվրոպական որոշ երկրների խորհրդարաններ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց բացի նաև քրեականացրել են դրա հերքումը:

----------------------------

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Իր խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար և կարծիք հայտնել, որ արդիական ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումն է, ինչի մասին նշվել է Հայաստանում սեպտեմբերին կայացած Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:

ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:

--------------------

Ռազմական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովն անդրադարձել է Բիշքեկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանն ու այդ ռազմաքաղաքական կազմակերպությունում Հայաստանի կշռին:

----------------------------

Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև կնքվել է ռազմական և անվտանգության ոլորտների վերաբերյալ համաձայնագիր:

Համաձայնագիրը ստորագրվել է վրացական պատվիրակության Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում: Վրաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է  Վրաստանի ՊՆ Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ ԱՄՆ-ի կողմից՝ ՊՆ խորհրդատուի տեղակալ՝ Լորա Քուփերը:

Փաստաթղթի համաձայն, որոշում է ընդունվել, որ Թբիլիսիի ու Վաշինգտոնի ռազմական համագործակցությունն ավելի ընդլայնվի: Փաստաթուղթը նաև նշում է, որ Վրաստանը, ռազմական զորավարժությունները հյուրընկալող երկրից կվերածվի ԱՄՆ-ի գործընկերոջ:

Ավելի վաղ, անցած տարվա ամռանը, Վրաստանի պաշտոնյաները հայտարարել էին, որ նախատեսվում է ԱՄՆ-ի հետ ստորագրել եռամյա համագործակցության փաստաթուղթ: Սակայն համաձայնագիրը ստորագրվեց ոչ թե մի քանի օրից, այլ՝ մի քանի ամսից: Դա վկայում է, որ մի շարք երկրների կողմից, այս համաձայնագրի ստորագրման կապակցությամբ եղել են խոչընդոտներ:

2016թ նույնպես Վրաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել էին ռազմական ու անվտանգության ոլորտներին վերաբերող հուշագիր: Իսկ 2018թ. երկու երկրների կողմից հաստատվեց մի ծրագիր, որը միտված էր Վրաստանի ռազմական ուժերի վարժանքների կազմակերպմանը: Փաստաթղթի համաձայն, 2018-2020թթ Վրաստանի բանակի 9 դիվիզա, վարժանքներ է ստանալու ԱՄՆ-ի բանակի կողմից:

Բնականաբար, Վրաստանի ու ԱՄՆ-ի ռազմական համագործակցությանն ուշադիր հետևում են տարածաշրջանի պետությունները:  Վաշինգտոնի համագործակցությունը որևէ երկրի հետ, մշտապես ուղեկցվել է  սեփական քաղաքականությունը տվյալ երկրին պարտադրելով, ինչն արժանացել է այլ երկրների քննադատությանը:

Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև եռամյա համաձայնագրի ստորագրումը չի հանգեցնելու հարաբերությունների ամրապնդմանը: Այն միայն հանգեցնելու է Ռուսաստանի բացասական վերաբերմունքին և Մոսկվայի ու Թբիլիսիի միջև  նոր թշնամանքի համար ենթահող է ստեղծելու:

---------------------

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել տարբեր երկրների ընդհանուր հաշվով 285 հազար քաղաքացիներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 48 տոկոս աճ է արձանագրել: Համաձայն հիշյալ հայտարարության այդ ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել Ուկրաինայի 146 հազար, Ղազախստանի 35 հազար, Տաջիկստանի, 30 հազար, Հայաստանի 17 հազար, Ուզբեկստանի 14 հազար և Մոլդովայի 11 հազար 500 քաղաքացիներ: