Ելք դեպի լույս 413
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջունելով բարության մարգարե Մոհամմադին և ձեզ, շարունակում ենք "Ելք դեպի լույս" հաղորդաշարը, որտեղ մատչելի կերպով ներկայացնում ենք Աստծո խոսքը` Ղուրանում:
Աբրահամ սուրայի 4-րդ այա
وَمَا أَرْسَلْنَا مِنْ رَسُولٍ إِلَّا بِلِسَانِ قَوْمِهِ لِیُبَیِّنَ لَهُمْ فَیُضِلُّ اللَّهُ مَنْ یَشَاءُ وَیَهْدِی مَنْ یَشَاءُ وَهُوَ الْعَزِیزُ الْحَکِیمُ
Բոլոր մարգարեները, որ ուղարկեցինք, խոսեցին իրենց ժողովրդի լեզվով, որպեսզի իրենց հասկանան: Աստված մոլորեցնում և առաջնորդում է ում ցանկանա: Հզոր և իմաստուն է Նա:
Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված ասել է. "Նրանք, ովքեր աշխարհիկ կյանքը գերադասում են հանդերձյալ կյանքին, և աշխարհիկ կյանքի հաճույքներն են փնտրում, չեն ընդունում ճշմարտությունը և հրաժարվում են մարգարեների հրավերից": Այս այան ասում է. "Մարգարեներն իրենց առաքելության մեջ որևէ սխալ թույլ չեն տվել: Նրանք խոսել են այնպես, որպեսզի իրենց հետևորդները հասկանան իրենց լեզուն և հետո չասեն. Մենք չհասկացանք, թե ինչ ասացիք":
Պարզ է, որ յուրաքանչյուր գործ կատարելուց հետո մարդը պետք է ականատես լինի նաև դրա հետևանքներին: Եթե մարդը փակում է իր ականջներն ու աչքերը ճշմարտության և իրականության առջև, հայտնվում է դժվար իրավիճակում: Սա աշխարհիկ կյանքի իրականությունն է, որին ենթարկվում են մարդիկ: Ադպես էլ ճշմատություն փնտրողները մարգարեների ուսումունքներն ընդունելով, առաջնորդվում են և իրենց աշխարհիկ կյանքը ճիշտ հիմքերի վրա են կառուցում: Նրանք ունենում են բարի վախճան: Եվ դա աշխարհիկ կյանքում աստվածային պարգևն է: Ուստի եթե խոսվում, է Աստծո կողմից մոլորեցվելու մասին, նշանակում է, որ կարծրամիտ մարդիկ իրենց սխալների համար զրկվում են Աստծո բարիքներից և սա նրանց վնասում է: Ինչպես ասվում է այլ այաներում, Աստված միայն չար և մեղավոր մարդկանց է մոլորեցնում: Իսկ դա ապացուցում է, որ չարությունն ու մեղքը պատճառ են դառնում, որ մարդիկ հեռանան աստվածային առաջնորդության լույսից: Իրականությունն այն է, որ եթե Աստված ցանկանար մոլորեցնել մարդկանց, նրանց համար գիրք և մարգարե չէր ուղարկի: Դա այն դեպքում, երբ Արարիչը աստվածային գիրքը և մարգարեներին ուղարկել է մարդկանց փրկելու համար: Սակայն ոմանք չեն ընդունում այդ ճշմարտությոնը և չեն ընթանում ճիշտ ճանապարհով:
Այս այայից սովորում ենք
1.Մարգարեների լեզուն որևէ մասնագիտական լեզու չի եղել: Նրանք ժողովրդի հետ խոսել են պարզ լեզվով, որպեսզի մարդիկ իրենց ճիշտ հասկանան:
2.Աստծո վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, հիմնված է իմաստնության վրա:
3.Յուրաքանչյուր մարդ վարձատրվում է իր սխալ կամ ճիշտ արարքի համար:
Աբրահամ սուրայի 5-րդ այա
وَلَقَدْ أَرْسَلْنَا مُوسَى بِآیَاتِنَا أَنْ أَخْرِجْ قَوْمَکَ مِنَ الظُّلُمَاتِ إِلَى النُّورِ وَذَکِّرْهُمْ بِأَیَّامِ اللَّهِ إِنَّ فِی ذَلِکَ لَآیَاتٍ لِکُلِّ صَبَّارٍ شَکُورٍ
Մենք Մովսեսին ուղարկեցինք հրաշքներ գործելու զորությամբ և ասացինք նրան. քո ժողովրդին խավարից դորս բեր և տար դեպի լույս: Նրան հիշեցրուԱստծո հրաշքները : Անտարակույս սրանք Աստծո նշաններն են համբերատարների ու բարեպաշտների համար:
Այս այան խոսում է այն մասին, թե Մովսեսն ինչպես էր մարդկանց հրավիրում հետևելու աստվածային կրոնին: Այան ասում է, որ նա փորձոմ էր մարդկանց ազատել փարավոնի գերության շղթաներից և սուտ կուռքերին պաշտելուց: Եվ այս նպատակներին հասնելու համար, նա մարդկանց հրաշքներ ցույց տվեց: Նրա ազգը մի ժամանակ ընդունեց նրա հրավերը, սակայն հետո հրաժարվեց: Ուստի նրա առաքելության ժամանակաշրջանում եղել են շատ լավ օրեր, ինչպես նաև շատ դժվար օրեր: Այս օրերը վերհիշելը պատճառ է դառնում, որ մարդիկ դասեր քաղեն անցյալից: Մի անգամ Իսրայելի ժողովուրդն Աստծո կամքով անցավ գետը, իսկ թշնամիները խորտակվեցին: Եվս մեկ անգամ այս ազգը աստվածային բարիքները անտեսելու պատճառով 40 տարի անապատում ապրեց ու հանդիպեց բազում դժվարությունների: Եվ այս երկու դեպքերը հիշելը պետք է մարդկանց օգնի ընթանալ ճիշտ ճանապարհով:
Այս այայից սովորւմ ենք
1, Անցյլաը վերհիշելը մարդկանց հնարավորություն է տալիս ավելի դիմացկուն դառնալ դժվարությունների ժամանակ և փառաբանել աստվածային բարիքները:
2,Աստված մշտապես մարդկանց հորդորել է մեծարել այն օրերը, որոնք վճռորոշ են եղել որևէ ժողովրդի կյանքում:
Աբրահամ սուրայի 6-րդ այա
وَإِذْ قَالَ مُوسَى لِقَوْمِهِ اذْکُرُوا نِعْمَةَ اللَّهِ عَلَیْکُمْ إِذْ أَنْجَاکُمْ مِنْ آلِ فِرْعَوْنَ یَسُومُونَکُمْ سُوءَ الْعَذَابِ وَیُذَبِّحُونَ أَبْنَاءَکُمْ وَیَسْتَحْیُونَ نِسَاءَکُمْ وَفِی ذَلِکُمْ بَلَاءٌ مِنْ رَبِّکُمْ عَظِیمٌ
Մովսեսն ասաց իսրայելցիներին. «Հիշեցեք Աստծո բարիքները: Նա ձեզ ազատեց Փարավոնի ընտանիքից որ տանջում էր ձեզ, սպանում էր ձեր որդիներին ու խնայում միայն աղջիկներին: Ձեր փրկությունը աստվածային բարության վառ ապացույցն է:
Հրեաների համար ամենամեծ օրերից էր այն օրը, երբ նրանք փրկվեցին փարավոնից: Փարավոնը, կանխագուշակումների հմաձայն, Մովսեսի ծնվելու վախից հրամայել էր սպանել բոլոր նորածին տղանեիրն ու կենդանի պահել միան աղջիկներին: Նա տանջում էր ժողորդին, խոշտանգում երիտասարդներին և աղջիկներին տանում որպես աղախին: Պարզ է, որ սա մեծ փորձ էր Իսրայելի ժողովորդի համար, որպեսզի պարզվեր, թե փարավոնի բռնությունների դեմ ինչպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերեին
Այս այայից սովորում ենք
1. Ազատության բարիքն աստվածային ամենամեծ բարիքն է, որի գինն Աստված հորդորում է իմանալ:
2.Այն, ինչ անոմ են փարավոնները, չարիք է: Սակայն հենց այդ միջոցով մարդիկ քննության են ենթարկվում Աստծո կողմից:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: