Ելք դեպի լույս 414
Հանուն գթած և ողոորմած Աստծո Ողջունելով բարության մարգարե Մոհամմադին և ձեզ, շարունակում ենք "Ելք դեպի լույս" հաղորդաշարը, որտեղ մատչելի կերպով ներկայացնում ենք Աստծո խոսքը` Ղուրանում:
Աբրահամ սուրայի 7 և 8-րդ այաներ
وَإِذْ تَأَذَّنَ رَبُّکُمْ لَئِنْ شَکَرْتُمْ لَأَزِیدَنَّکُمْ وَلَئِنْ کَفَرْتُمْ إِنَّ عَذَابِی لَشَدِیدٌ
وَقَالَ مُوسَى إِنْ تَکْفُرُوا أَنْتُمْ وَمَنْ فِی الْأَرْضِ جَمِیعًا فَإِنَّ اللَّهَ لَغَنِیٌّ حَمِیدٌ
Աստված ձեզ խոստացավ բազմացնել իր շնորհները, որպես վարձատրություն` ձեր երախտագիտության և խստացնել իր պատիժները, որպես պատիժ` ձեր ապերախտության համար:
Մովսեսը պատասխանեց. «Եթե դուք անհավատ մնաք և ամբողջ աշխարհն ամբարիշտ լիներ, Աստծուն վնաս չի հասնելու,քանզի Ասված հարուստ է և փառքով լեցուն»:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Մովսեսն Իսրայելի ժողովրդին կոչ արեց փարավոնի գերությունից փրկվելու համար փառաբանել Աստծուն: Այս այան, շարունակելով այդ միտքն ասում է. Բարիքի փառաբանումը կամ դրա նկատմամբ երախտամոռությունը, մեծ դեր են կատարում մարդու կյանքում: Հենց այդ երկու հատկություններից ելնելով, մարդ կրկնապատկում կամ կորցնոմ է իր ձեռք բերած բարիքը: Փառաբանումը կատարվում է տարբեր ձևերով: Երբեմն` մարդիկ փառաբանում են Աստծո անունը տալով ու աղոթք կարդալով, երբեմն` ուրիշներին բարություն անելով: Նույնիսկ գիտելիք ձեռք բերելը փառաբանման տեսակ է, քանի որ մարդն օգտվում է այդ ուղղությամբ իր բոլոր հնարավորություններից: Իհարկե դա այն դեպքում է ճիշտ, երբ մարդն իր գիտությունը ծառայեցնում է Աստծո արարածներին: Հակառակ դեպքում դա համարվում է չարաշահում: Եթե մարդն Աստծո բարիքները սխալ ճանապարհով չի օգտագործում, նույնպես փառաբանություն է համարվում: Որոշ կրոնական աղբյուրներում ասվում է, որ Աստված Մովսեսին հրամայեց փառաբանել իրեն: Մովսեսն ասաց. Տեր, այդ հրամանը անկարող եմ կատարել, որովհետև յուրաքանչյուր փառաբանում այլ փառաբանության կարիք է զգում: Պատասխան եկավ. Քո այս խոստովանութոնը նշանակում է, որ դու գիտես, որ այն ամենն ինչ ունես, ինձանից է: Դա ամենամեծ փառաբանումն է: Պարզ է, որ աստվածային բարիքների օգտագործումը առանց Աստծո գոհոնակության, ապերախտություն է համարվում: Դրա հետևանով մարդուն սպասվում է պատիժ:
Այս այաներից սովորում ենք
1. Աստվածային ավանդույթների համաձայն, փառաբանումն ավելացնում է բարիքը:
2. Աստված մեր փառաբանման կարիքը չունի: Այս ամենը նրա համար է,որ մարդու մեջ զարգանա փառաբանելու և երախտագիտության հոգեբանությունը:
Աբրահամ սուրայի 9-րդ այա
أَلَمْ یَأْتِکُمْ نَبَأُ الَّذِینَ مِنْ قَبْلِکُمْ قَوْمِ نُوحٍ وَعَادٍ وَثَمُودَ وَالَّذِینَ مِنْ بَعْدِهِمْ لَا یَعْلَمُهُمْ إِلَّا اللَّهُ جَاءَتْهُمْ رُسُلُهُمْ بِالْبَیِّنَاتِ فَرَدُّوا أَیْدِیَهُمْ فِی أَفْوَاهِهِمْ وَقَالُوا إِنَّا کَفَرْنَا بِمَا أُرْسِلْتُمْ بِهِ وَإِنَّا لَفِی شَکٍّ مِمَّا تَدْعُونَنَا إِلَیْهِ مُرِیبٍ
Դուք չգիտե±ք այն ազգերի պատմությունը, որոնք եկան ձեզանից առաջ` Նոյի,Ադի և Սամուդի ժողովուրդների: Նրանց սերունդների պատմությունը միայն Աստված գիտի: Այս ժողովուրդներն ունեցան մարգարեներ` որոնք իրենց առքելության մասին նշաններ ցույց տվեցին: Բայց նրանք շարունակելով մնալ անհավատ, գոչեցին. չենք հավատում ձեր առաքելությանը և կասկածում ենք այն վարդապետությանը, որին մեզ հրավիրում եք:
Այս այան ցույց է տալիս, թե որքան խորն է եղել հակառակորդների թշնամանքը մարգարեների նկատմամբ, քանզի նրանք, տեսնելով հրաշագործություններ, նորից կասկածում էին: Իհարկե կասկած ունենալը երբեմն ճիշտ է: Սակայն երբ մարգարները հրաշք էին գործում, և ոմանք կասկածանքով էին վերաբերվում դրան, դա նման էր նրան, որ օրը ցերեկով բոլորն արևը տեսնում են, սակայն ոմանք հայտարարում են, թե կասկածում են հիմա ցերեկ է թե գիշեր: Կասկածը երբեմն հարցադրման և հայտնագործության պատճառ է հանդիսանում: Երբեմն այն նպաստում է, որ մարդու հավատքն ավելի ամրապնդվի: Նման կասկածամտությունն ընդունելի է:
Այս այայից սովորում ենք
1. Ուսումնասիրելով պատմությունը, մարդը դասեր է քաղում և ընթանում ճիշտ ճանապարհով:
2. Անհավատների կասկածամտությունը կրոնի ճշմարտացիության նկատմամբ թշնամանքի և կարծրամտության հետևանքով է և ոչ թե ուսումնասիրության:
Աբրահամ սուրայի 10-րդ այա
قَالَتْ رُسُلُهُمْ أَفِی اللَّهِ شَکٌّ فَاطِرِ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ یَدْعُوکُمْ لِیَغْفِرَ لَکُمْ مِنْ ذُنُوبِکُمْ وَیُؤَخِّرَکُمْ إِلَى أَجَلٍ مُسَمًّى قَالُوا إِنْ أَنْتُمْ إِلَّا بَشَرٌ مِثْلُنَا تُرِیدُونَ أَنْ تَصُدُّونَا عَمَّا کَانَ یَعْبُدُ آبَاؤُنَا فَأْتُونَا بِسُلْطَانٍ مُبِینٍ
Մեր առաքյալներն ասացին նրանց.« Կարող ե՞ք արդյոք կասկած ունենալ այն Աստծո մասին, որ արարիչն է երկնքի ու երկրի: Նա ձեզ դեպի իրեն է հրավիրում, ձեր մեղքերին թողություն տալու համար ու ձեզ տալիս է պայմանական ժամանակ, որի ավարտը նախապես որոշված է: Նրանք պատասխանեցին. «Դուք մեզ նման հասարակ մարդիկ եք, դուք ուզում եք որ թողնե՞նք մեր հայրերի պաշտածը: Ուրեմն հրաշքներ ցույց տվեք մեզ, որ հաստատեք ձեր խոսքերը»:
Այս այայում Ղուրանն ասում է. "Երբ ընդդիմադիրները հակաճառում էին մարգարեներին, վերջիններս ասում էին. Եթե անգամ մեզ մերժեք, չեք կարող մերժել Աստծուն: Նա է ձեզ ստեղծել և ցույց տվել ճիշտ ճանապարհը: Եթե չընդունեք այս ճշմարտությունը, այլևս չեք կարող ապաշխարհել: Ուրեմն կարժանանաք աստվածային պատժին: Ուստի քանի դեռ ժամանակ կա, հրաժարվեք ձեր անցյալից և ընդունեք աստվածային գթությունը": Սակայն անհավատները մարգարեներին ասում էին. "Դուք ոչ մի իրավասություն չունեք մեզ հրավիրելու հավատալ ձեր ուսմունքին և հաժարվել մեր նախնիների ուսմունքներից": Պարզ է, որ այս վերաբերմունքը բխում է նրանից, որ անհավատները կուրորեն հետևում էին նախնիների սխալ ճանապարհին: Սակայն հարց է ծագում, թե արդյոք նրանք վստահ էին, որ իրենց նախորդներն ընթանում էին ճիշտ ճանապարհով: Եվ ընդհանրապես, միթե՞ այն, ինչ արել են մեր նախնիները, ճիշտ է եղել: Եթե մենք մշտապես կառչած լինեինք անցյալին, երբեք մարդկային հասարակության զարգացման ականատեսը չէինք լինելու:
Այս այայից սովորում ենք
1. Մարգարեները մարդուն մշտապես հրավիրել են զերծ մնալ մեղքերից:
2. Մուսուլմանը ճշմարտություն է փնտրում, իսկ ճշմարտության մեջ տեղ չունի ռասայական կարծրամտությունը և որևէ մեկին առանց տրամաբանության հետևելը սխալ է:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: