Դեկտեմբեր 07, 2019 12:32 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Աբրահամ սուրայի 19 և 20-րդ այաներ

أَلَمْ تَرَ أَنَّ اللَّهَ خَلَقَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ بِالْحَقِّ إِنْ يَشَأْ يُذْهِبْكُمْ وَيَأْتِ بِخَلْقٍ جَدِيدٍ

وَمَا ذَلِكَ عَلَى اللَّهِ بِعَزِيزٍ

Չե՞ք  տեսնում արդյոք, որ Աստված ստեղծեց երկնքներն ու երկիրը : Նա եթե կամենա կարող է ձեզ անհետացնել և ձեր փոխարեն ուրիշ էակների դնել:

Այս բանն Իր զորության համար հեշտ է:

Նախորդ այաները խոսում էին անհավատության արմատների մասին: Սակայն այս այան, դիմելով   բոլոր մարդկանց, ասում է. "Մի կարծեք, որ երկնքների ու երկրի և ձեր գոյությունը պատահական ու չծրագրված երևույթ է և  արարչագործության մեջ չի եղել միտք ու բանականություն": Այան հավելում է. "Ողջ տիեզերքը և արարչագործությունն Աստծո նախաձեռնությունն են: Եթե Աստված ցանկանա, կարող է վերացնել մարդկային ցեղը և փոխարենը տեղծել նոր արարածներ: Բացի դրանից, արաչագրոծությունն ունեցել է նպատակ և դրա պտույտը չի տանում դեպի ոչնչացում: Որեմն չկարծեք, թե Աստծո ձեռքերը փակ են և դուք կարող եք անել այն, ինչ ցանկանում եք":

Այս այայից սովորում ենք

1. Աստված չունի մեր կամ մեր աղոթքների կարիքը: Ուրեմն չպետք է գոռոզանանք:

2. Աշխարհն առանց մարդու անիմաստ է և եթե Աստված վերացնի մարդկության այս սերնդին, կստեղծի նոր սերունդ:

Աբրահամ սուրայի 21-րդ այա

وَبَرَزُوا لِلَّهِ جَمِيعًا فَقَالَ الضُّعَفَاءُ لِلَّذِينَ اسْتَكْبَرُوا إِنَّا كُنَّا لَكُمْ تَبَعًا فَهَلْ أَنْتُمْ مُغْنُونَ عَنَّا مِنْ عَذَابِ اللَّهِ مِنْ شَيْءٍ قَالُوا لَوْ هَدَانَا اللَّهُ لَهَدَيْنَاكُمْ سَوَاءٌ عَلَيْنَا أَجَزِعْنَا أَمْ صَبَرْنَا مَا لَنَا مِنْ مَحِيصٍ

 Բոլոր մարդիկ Աստծո առջև են դուրս գալու: Տկարամիտները ասելու են բռնատերերին.«Մենք հետևում էինք ձեզ:Չեք կարո՞ղ արդյոք թեթևացնել Աստծո պատիժները»: Եվ նրանք պատսխանելու են.«Եթե Ասված մեզ ուղղած լիներ, մենք նույնպես ճիշտ ճանապարհով կառաջնորդեինք ձեզ»: Այժմ անհամբեր լինենք թե համբերատար՝միևնույնն է մեզ համար:Մեզ ոչինչ չի փրկելու(Աստծո չարչարանքներից):

Մարդկային հասարակության մեջ սովորական մարդիկ հետևում են իշխանավորների քաղաքականությանը: Եվ բնական է, որ եթե իշխանավորներն արդար չլինեն, հասարակութան մեջ կտարածվեն բնռությունն ու անարդարությունը: Իհարկե Աստված երբեք թույլ չի տվել, որ մարդիկ լինեն որևէ մեկի ստրուկը և ենթարկվեն Աստծուց բացի ուրիշին, նույնիսկ եթե դա լինի մարդու ծնողը: Աստված ասում է. "Այն մարդիկ, ովքեր այս կյանքում կուրորեն հետևում են ուրիշներին և իրականացնոմ բռնատերերի ցանկությունները, հանդերձյալ կյանքում հանդիպելու են Աստծուն և այդ ժամանակ նրանց համար փրկություն չի լինելու": Աշխարհում բռնատերերը մարգարեներին ու կրոնական քարոզիչներին ասում էին. Մեզ համար տարբերություն չկա խրատում եք, թե ոչ: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Հանդերձյալ կյանքում իրենց ենթակաների բողոքին ի պատասխան, նրանք ասում են. "Փրկության ճանապարհ չկա, համբերատար լինենք, կամ հակառակը":

Այս այայից սովորում ենք

1. Հասարակության դերը շատ կարևոր է մարդկանց դժբախտության ու երջանկության գործում:

2. Նրանք, որ այս աշխարհում գոռոզամիտ են ու մտածում են թե իրենք ամեն ինչ կարող են անել,   հանդերձյալ կյանքում ապացուցվում է նրանց անկարողոթյոնը և նրանք խոստովանում են այդ մասին:

Աբրահամ սուրայի 22-րդ այա

وَقَالَ الشَّيْطَانُ لَمَّا قُضِيَ الْأَمْرُ إِنَّ اللَّهَ وَعَدَكُمْ وَعْدَ الْحَقِّ وَوَعَدْتُكُمْ فَأَخْلَفْتُكُمْ وَمَا كَانَ لِيَ عَلَيْكُمْ مِنْ سُلْطَانٍ إِلَّا أَنْ دَعَوْتُكُمْ فَاسْتَجَبْتُمْ لِي فَلَا تَلُومُونِي وَلُومُوا أَنْفُسَكُمْ مَا أَنَا بِمُصْرِخِكُمْ وَمَا أَنْتُمْ بِمُصْرِخِيَّ إِنِّي كَفَرْتُ بِمَا أَشْرَكْتُمُونِ مِنْ قَبْلُ إِنَّ الظَّالِمِينَ لَهُمْ عَذَابٌ أَلِيمٌ 

Երբ հրամանն արձակվի, սատանան ասելու է նրանց.Աստծո խոստումները ճշմարիտ էին, իսկ իմ տված խոստումները` սուտ: Բայց ես երբեք չբռնացա ձեր վրա, որ ինձ հավատաք:Ես միայն հրավիրեցի ու դուք ընդունեցիք իմ հրավերը: Ուրեմն ինձ մի նախատեք, այլ միայն ինքներդ ձեզ մեղադրեք: Ես ոչ կարող եմ ձեզ օգնել, ոչ էլ ձեզանից օգնություն ստանալ: Այն պահին, որ դուք ինձ Ասծուն հավասար էիք դասում ես ինքնս ինձ հավասար չէի դասում: Ամբարիշտներն ահավոր չարչարանքներ են կրելու:

Ղուրանն ասում է, որ հանցավոր մարդիկ հանդերձյալ կյանքում փորձում են պատրվակ գտնել և իրենց սխալները բարդել ուրիշների վրա: Անցած այայում հանցագործներն այդ կապակցությամբ մեղադրում էին իրենց առաջնորդներին: Իսկ այս այան խոսում է սատանայի մասին և այն մասին, որ մեղավորներն իրենց մեղքը բարդում են նրա վրա, ասելով, որ նա է իսկական մեղավորը: Սատանան ինքը չի ընդունում այդ մեղադրանքն ասելով. "Եթե ես ձեզ խոստանում էի լավ ապագա, Աստված նույնպես դա էր խոստանում:  Ուրեմն ինչու չհավատացիք Աստծուն ու չգնացիք աստվածային մարգարեների հետևից և հրաժարվեցիք նրանց խոսքից: Դրանից բացի, ես ձեզ չեմ ստիպում մեղք գործել: Ես ձեզ միայն գայթակղել եմ և դուք ինքներդ եք ցանկացել մեղք գործել: Ուրեմն ինձ մի նախատեք և այսօր էլ, երբ դատաստանի օրն է, ես զջում եմ իմ արածների համար և որ ինձ Աստծուն հավասար դասեցիք": Հետաքրքիրն այն է, որ   ատելությունը իրարից դժոխայինների յուրահատկություններից է:Նրանք դժվար պահերին մեղադրում են միմյանց ու անիծում իրար:

Այս այաից սովորւմ ենք

1. Սատանայի գործը մարդուն խաբելն ու գայթակղելն է: Ուրեմն նա չի կարող մարդուն պարտադրել մեղք գործել:

2. Պետք է հնազանդվել միայն Աստծուն: Հակառակ դեպքում, եթե հնազանդվում ենք ուրիշին, դա համարվում է կռապաշտություն, քանի որ տվյալ անձը կուռքին Աստծուն հավասար է դասում

3. Երբ մարդը հետևում է սատանային, չարիք է գործում իր և աստվածային մարգարեների նկատմամբ, ովքեր եկել են մարդկանց առաջնորդելու:

Մինչ այլ հանդիպում և այլ քննարկում՝ ձեզ հաջողություն: