Ելք դեպի լույս 419
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Աբրահամ սուրայի 28 և 29-րդ այաներ
أَلَمْ تَرَ إِلَى الَّذِینَ بَدَّلُوا نِعْمَتَ اللَّهِ کُفْرًا وَأَحَلُّوا قَوْمَهُمْ دَارَ الْبَوَا
جَهَنَّمَ یَصْلَوْنَهَا وَبِئْسَ الْقَرَارُ
Չես տեսնու՞մ, թե այն մարդիկ, ովքեր Աստծո շնորհների հանդեպ ապերախտ դարձան և իրենց ժողովուրդներին առաջնորդեցին դեպի կործանման բնակավայր:
(Այն բնակավայրը, որը)դժոխքն է, և նրա մեջ պիտի մտնեն: Ինչ ահավոր բնակավայր:
Այս այաները վերաբերում են բռնատեր ու անբարո ղեկավարներին ու իշխանավորներին, որոնք իրենց անհավատությամբ հասարակությունը տանում են դեպի ոչնչացում: Նրանք միաստվածությունը տարածելու փոխարեն տարածում են անհավատությունն ու կռապաշտությունը: Նրանք նախնիների ժառանգությունը պահպանելու անունով կուրորեն տարածում են հին սովորույթներն ու հասարակությանը զրկում ճշմարիտ ուղուց: Իսկ մարդիկ, որոնք հաճախակի են խաբվում կյանքի առերևույթ գեղեցկություններին, աստվածային մաքրամաքուր առաջնորդներին հետևելու փոխարեն հետևում են անբարո առաջնորդներին: Բնականաբար, նման հասարակության վերջը լինելու է այն, որ մարդիկ մոլորվելու են և հասարակությունը բազում խնդիրների առջև է կանգնելու: Իսկ հանդերձյալ կյանքում նրանց սպասվում է դժոխքի կրակը:
Այս այաներից սովորում ենք
1.Յուրաքանչյուր խեղաթյուրում աստվածային այաների կապակցությամբ, անհավատություն է, եթե դա անգամ արվի կրոնի անունով:
2. Բռնությունը ոչ միայն հանդերձյալ այլ նաև այս կյանքում, ոչնչացնելու է հասարակությանը:
Աբրահամ սուրայի 30-րդ այա
وَجَعَلُوا لِلَّهِ أَنْدَادًا لِیُضِلُّوا عَنْ سَبِیلِهِ قُلْ تَمَتَّعُوا فَإِنَّ مَصِیرَکُمْ إِلَى النَّارِ
Նրանք Աստծուն հավասար են դասում ուրիշներին, որպեսզի մարդկանց հեռացնեն Նրա ճանապարհից: Ասա նրանց. «Վայելեք(աշխարհի բարիքները), բայց(դժոխքի) կրակը պիտի լինի ձեր վերջին հանգրվանը:
Այս այան ասում է, որ անբարո առաջնորդները, մարդկանց դեպի Աստված առաջնորդելու փոխարեն, իրենց Աստծո տեղ դնելով, մարդկանց կոչ են անում հավատալ իրենց: Այլ խոսքով, նրանք Աստծուն իրենց հավասար են դասում, որպեսզի կարողանան հասնել իրենց աշխարհիկ նպատակներին: Սակայն նրանք աշխարհիկ կյանքում հաջողությունների չեն հասնելու, իսկ հանդերձյալ կյանքում արժանանալու են դժոխքին:
Այս այայից սովորում ենք
1. Յուրաքանչյուր ծրագիր կամ օրենք, որ ստեղծել է մարդը և որը հավասարվում է Աստծո հրամանների հետ, կռապաշռտություն է և մոլորեցնելու է հասարակությանը:
2. Հարուստ կյանք վարելը դեռևս աստվածային գթության նշան չէ և թերևս Աստծո զայրույթի սկիզբն է:
Աբրահամ սուրայի 31-րդ այա
قُلْ لِعِبَادِیَ الَّذِینَ آمَنُوا یُقِیمُوا الصَّلَاةَ وَیُنْفِقُوا مِمَّا رَزَقْنَاهُمْ سِرًّا وَعَلَانِیَةً مِنْ قَبْلِ أَنْ یَأْتِیَ یَوْمٌ لَا بَیْعٌ فِیهِ وَلَا خِلَالٌ
Ասա իմ հավատացյալ ծառաներին. «Աղոթեք, մեր կողմից ձեզ շնորհված հարստությունից գաղտնի կամ հրապարակավ ողորմություն տվեք, երբ դեռ չի եկել այն օրը, որտեղ ոչ առևտուր կա և ոչ էլ բարեկամության կապ:
Այս այայում, Աստված դիմելով իսլամի մարգարեին,ասում է. "Իմ հավատացյալ ծառաներին առաջնորդիր ճշմարիտ ճանապարհով: Նրանց սովորեցրու աղոթել, բարի գործ անել և Զաքաթ տալ: Եթե Աստծո դեմ ապստամբները մարդկանց հրավիրում են ենթարկվել իրենց, դու արա հակառակը և մարդկանց հրավիրիր դեպի ինձ: Նրանց սովորեցրու, որ նամազ անեն ու զաքաթ վճարեն": Եթե աշխարհիկ կյանքում բաերկամական կապերն ու կաշառքը կարող են որոշակի հարցեր լուծել, հանդերձյալ կայնքում այլևս ոչ հարստութուն և ոչ էլ բարեկամություն պետք չի գալու: Այնտեղ մարդկանց դատելու են բարի գործերով, որը պետք է լինի սրտանց ու անկեղծ: Իհակե բարեգործությունը կարող է լինել և թաքուն և բացահայտ ձևով: Վերջինս կարևոր է հատկապես հասարակության մեջ բարեգործությունը տարածելու նպատակով: Որոշ փորձագեներ ասում են, որ մի շարք բարեգործություններ, ինչպես Խոմսը և Զաքաթը, պետք է տալ բացահայտ կերպով, իսկ մարդկանց օգնելու համար նախատեսված բարեգործությունը պետք է անել գաղտնի: Իհարկե բարեգործությունը միայն հարստությոնով չէ և ոչ էլ քանակով: Նվիրատվության ժամանակ մարդը պետք է տա որքան կարող է:
Այս այայից սովորում ենք
1. Հավատացյալների համար ամենակարևոր ձեռքբերումն Աստծուն ծառայելն է, որովհետև այդպիսով մարդն ազատվում է աշխարհիկ ու նյութական բոլոր տեսակի կապանքներից:
2. Իսլամը համապարփակ կրոն է և շատ է կարևորում մարդու և Աստծո միջև հաղորդակցությունը, ինչպես նաև մարդկանց միջև կապը: Եվ դրա համար էլ կարևորում է աղոթքն առ Աստված և բարեգործությունը:
3. Մեր գործերի մեջ միշտ հիշենք Աստծուն, որովհետև դա մեզ պետք կլինի հանդերձյալ կյանքում:
Մինչ այլ հանդիպում և այլ քննարկում՝ ձեզ հաջողություն: