Ելք դեպի լույս 421
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Աբրահամ սուրայի 36-րդ այա
رَبِّ إِنَّهُنَّ أَضْلَلْنَ کَثِیرًا مِنَ النَّاسِ فَمَنْ تَبِعَنِی فَإِنَّهُ مِنِّی وَمَنْ عَصَانِی فَإِنَّکَ غَفُورٌ رَحِیمٌ
Ով Աստված, նրանք(կուռքերը) արդեն մոլորցրել են մարդկանցից շատերին: Ով որ ինձ պիտի հետևի, իմ կողմից է: իսկ նա, ով ինձ չհնազանդվի ... Տեր, գթած և անհիշաչար ես Դու:
Նախորդ այայում խոսեցինք Աբրահամի աղոթքի մասին, ով Աստծուց խնդրել էր իրեն և իր զավակներին հեռու պահել կռապաշտությունից: Այս այայում Աբրահամն ասում է. "Կուռքերի գրավչությունը և մարդկանց տգիտությունը պատճառ են դարձել, որ մարդիկ հեռու մնան հզոր Աստծուց և պաշտեն քարե ու փայտե կուռքերին: Իսկ մարգարեների ուսմունքներին հետևելու փոխարեն, նրանք խոնարհվում են կուռքերին : Ուստի Աբրահամը որոշեց ոչնչացնել կուռքերին": Սակայն նա չանիծեց կռապաշտներին, այլ Աստծուն աղոթեց որ նրանց նկատմամբ բարի լինի:
Այս այայից սովորում ենք
1. Կրոնական կապերն ավելի կարևոր են ընտանեկան կապերից:
2. Հավատացյալը մարգարեի հարազատն է համարվում, եթե նույնիսկ որևէ արյունակցական կապ չունի նրա հետ: Իսկ անհավատն այդպիսին չի համարվում, եթե անգամ լինի մագարեի որդին, ինչպես եղավ Նոյի դեպքում:
3. Եթե արվեստը լինի մոլորված մարդկանց ձեռքերում, նրանք այն կօգտագործեն մոլորեցնելու համար: Ինչպես որ մի ժամանակ քանդակագործները պատրաստում էին տարբեր տեսակի գունավոր կուռքեր, զարդարում դրանք ու խաբում մարդկանց:
Արահամ սուրայի 37
رَبَّنَا إِنِّی أَسْکَنْتُ مِنْ ذُرِّیَّتِی بِوَادٍ غَیْرِ ذِی زَرْعٍ عِنْدَ بَیْتِکَ الْمُحَرَّمِ رَبَّنَا لِیُقِیمُوا الصَّلَاةَ فَاجْعَلْ أَفْئِدَةً مِنَ النَّاسِ تَهْوِی إِلَیْهِمْ وَارْزُقْهُمْ مِنَ الثَّمَرَاتِ لَعَلَّهُمْ یَشْکُرُونَ
Ով Ասված, ես իմ զավակների մի մասը հաստատեցի անբարեբեր ձրում, նվիրական քո տան մոտ,որ նրանք աղոթեն, մարդկանց սիրտը դեպի նրանց տրամադրիր,հոգա նրանց ապրուստը, որպեսզի քեզ երախտապարտ լինեն:
Աստծո հրամանով, Աբրահամն իր կնոջը և որդուն` նորածին Իսմայիլին բնակեցրեց Մեքքայում, իսկ ինքը գնաց Լևանտ: Իսկ քանի որ այդ շրջանը անապատային էր, աղոթեց, որ Աստծո բարիքները թափվեն անապատի բնակիչների վրա: Հատկանշական է որ Աբրահամը, Մեքքա գալով չի հայտարարոմ, որ նպատակ ունի վերանորոգել Աստծո տունը կամ հաստատել ուխտագնացության արարողակարգը: Նա ասում է. "Իմ նպատակն նամազ անելն է և Աստծո տունն այն վայրն է, որտեղ կարելի է պաշտել Նրան: Աստծո տան անապատային վայրում գտնվելը փորձ էր մարդկանց համար: Որովհետև եթե Աստծո տունը լիներ բարեբեր հողի վրա, մարդիկ չէին գնա այնտեղ` կատարելու իրենց կրոնական պարտքը: Նրանք պարզապես կգնային այնտեղ հանգստանալու:
Այս այայից սովորում ենք
1. Երբեմն Աստծուն հնազանդվելու համար պետք է գաղթել ու հեռու մնալ հայրենիքից և զրկվել շատ բարիքներից:
2. Աստծո ձեռքում են մարդկանց սրտերը : Աստծուն պետք է խնդրել որ մարդիկ բարի համբավ ձեռք բերեն բարի գործերով և ոչ թե սխալ ճանապարհով:
Աբարահամ սուրայի 38-րդ այա
رَبَّنَا إِنَّکَ تَعْلَمُ مَا نُخْفِی وَمَا نُعْلِنُ وَمَا یَخْفَى عَلَى اللَّهِ مِنْ شَیْءٍ فِی الْأَرْضِ وَلَا فِی السَّمَاءِ
Տեր,Դու գիտես, թե ինչ ենք թաքցնում և ինչն ի ցույց դնում: Այն ամենն ինչ կա երկրում ու երկնքի վրա, քեզ համար պարզ է:
Ինչպես ասացինք նախորդ հաղորդման մեջ , Աբրահամն Աստծուց խնդրում է, որ Մեքքան զարգանա և մարդկանց մեջ բարեկամություն հաստատվի: Այս այայում նա ասում է. "Տեր Աստված, դու տեղյակ ես ամեն ինչից ոչինչ գաղտնի չէ քո աչքից: Մարդկանց ցանկություններից սկսած մինչև բոլոր բնական երևույթները, դու ես կառավարում:
Այ սայայից սովորում ենք
1. Աստծո գթության առջև մարդն ու բնությունը, տիեզերքը, գաղտնին ու բացահայտը հավասար են: Չպետք է գոռոզանանք մեր բարի գործերի համար, որովհետև Աստված գիտի, թե ով ինչ է անում:
Աբրահամ սուրայի 39-րդ այա
الْحَمْدُ لِلَّهِ الَّذِی وَهَبَ لِی عَلَى الْکِبَرِ إِسْمَاعِیلَ وَإِسْحَاقَ إِنَّ رَبِّی لَسَمِیعُ الدُّعَاءِ
Փառք Աստծո, որ իմ ծերության օրերին ինձ տվեց Իսմայիլին, ու Իսահակին: Աստված լսում է մահկանացուցների խնդրանքը:
Աբրահամը փառաբանում է Աստծուն իր զավակների համար, քանի որ երբ Աբրահամը ծերացել էր Աստված նրան պարգևեց Իսլամյիլին: Եվ դա եղավ Աբրահամի աղոթքների շնորհիվ, որոնք Աստված ընդունեց: Հետաքրքիր է, որ Աբրահամի երկու որդիներն էլ՝ և' Իսմայլիը և' Իսահակը, սերունդ տվեցին նոր մարգարեների, չնայած մեկի մայրը աղախին էր, մյուսինը` ոչ: Սակայն քանի որ երկուսն էլ բարի էին, մնացած բոլոր մարգարեները սերեցին նրանցից:
Այսյաներից սովորում ենք
1. Զավակն Աստծո նվերն է և դրա համար պետք է Աստծուն շնորհակալ լինենք:
2. Կյանքում ստացած բարիքների համար պետք է փառաբանել Աստծուն, քանի որ բոլոր բարիքներն Ասծուց են:
Հաջորդիվ կներկայացնենք Ղուրանի այլ այաների մեկնաբանություն: Ցտեսություն: