Դեկտեմբեր 09, 2019 12:48 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հեջր սուրայի 7 և 8-րդ այաներ

لَوْ مَا تَأْتِینَا بِالْمَلَائِکَةِ إِنْ کُنْتَ مِنَ الصَّادِقِینَ

مَا نُنَزِّلُ الْمَلَائِکَةَ إِلَّا بِالْحَقِّ وَمَا کَانُوا إِذًا مُنْظَرِینَ 

(Անհավատները մարգարեին ասում էին) եթե դու ճշմարիտ ես,ինչու՞ հրեշտակներին մեզ մոտ չես բերում:  

(Աստված ասում է) Հրեշտակները պիտի գան միայն այն ժամանակ, երբ կարիք լինի: Այն ժամանակ (անհավատներին) այլևս հնարարավորություն չի տրվելու:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ մարգարեի հետևորդները չունեին տրամաբանություն, որպեսզի կարողանային նրան դիմադրել: Ուստի նրանք դիմում էին նվաստացման ու վիրավորելու միջոցներին` մարգարեին խելագար անվանելով: Այս այաներն անդրադառնում են մարգարեի հակառակորդների անտրամաբանական խոսքերին, ասելով` Նրանք ցանկանում էին տեսնել Աստծո հրեշտակնրրին և Աստծո խոսքն ուղղակիորեն նրանցից լսել, որպեսզի հավատքի գային: Դա այն դեպքում, որ եթե որևէ մեկը չցանկանա ընդունել մարգարեի հրավերը, չի ընդունի նաև հրեշտակի խոսքը և կփորձի ինչ որ ձևով արդարանալ: Եվ դրանից բացի, այնպես չէ, որԱստված իրականացնում է հավատքի գալ ցանկացող յուրաքանչյուր անձի ցանկությունները: Կարևորը մարգարեների տրամաբանությունն է, ճշմարիտ խոսքը և հրաշագործությունները, որոնք եթե համոզիչ են, պետք է ընդունել: Եվ եթե դրանով մարդիկ չեն համոզվում, նույնիսկ եթե 10 հրեշտակ էլ իջնեն, անհավատ մարդը հավատքի չի գա: Այսօր Հնդկաստանի ճգնավորները տարօրինակ գործեր են անում, սակայն դա չի նշանակում, որ նրանց պետք է հետևել: Այնուհետև այան ասում է, որ եթե Աստված պատասխաներ ընդդիմադիրների պահանջներին և հրեշտակ ուղարկեր, նրանք պարտավոր կլինեին ընդունել կրոնը: Իսկ եթե հակառակվեին, կարժանանային Աստծո պատժին: Իսկ դա դեմ է ընդդիմադիրներին ժամանակ տալու  Աստծո ավանդույթին:


Այս այայից սովորում ենք

1. Պետք չէ ուշադրություն դարձնել հակառակորդների պատրվակներին և կատարել նրանց յուրաքանչյուր ցանկությունը:

2. Հրեշտակների իջեցումը մարդկանց ցանկությամբ և քմահաճույքով չի լինում: Դա  կատարվում է Աստծո ցանկությամբ ու իմաստությամբ:

 

Հեջր սուրայի 9-րդ այա

إِنَّا نَحْنُ نَزَّلْنَا الذِّکْرَ وَإِنَّا لَهُ لَحَافِظُونَ

Մենք երկնքից իջեցրինք զգուշացումների գիրքը: Մենք դրա պահապաններն ենք:

Աստված ընդդիմադիրների հերյուրանքներին ի պատասխան, մխիթարում է հավատացյալներին, ասելով, որ երբեք չկասկածեն Ղորանի ճշմարտությանը, քանի որ այն Աստծո կողմից է ներշնչվել մարգարեին և դրա պահպանությունն Աստված իր վրա է վերցրել: Ուստի ոչ ներշնչանքում, ոչ այդ ներշնչանքը մարդկանց փոխանցելու  և ոչ էլ Ղուրանի մեջ ոչ մի խեղաթյուրում չի եղել: Աստված թույլ չի տա, որպեսզի մինչև պատմության վերջը որևէ բան ավելանա կամ պակասի: Եվ պատմությունը վկայում է, որ դա այդպես է եղել: Շատ մուսուլմաններ Ղուրանն անգիր են իմացել և զգույշ են եղել, որպեսզի այն ճիշտ ընթերցվի: իսկ նրանք, ովքեր գրի են առել այաները, համեմատել են դրանք որպեսզի որևէ սխալ թույլ չտրվի:

Այս այայից սովորում ենք

1. Ղուրանի միջոցով Աստված մարդուն զգուշացնում է, որ սթափվի, հակառակ դեպքում դժբախտությունների կհանդիպի:

2. Ղուրանի առավելությունն այլ երկնային գրքերի նկատմամբ այն է, որ այս գիրքը երբեք չի  խեղաթյուրվել:

 

Հեջր սուրայի 10 և 11-րդ այաներ

وَلَقَدْ أَرْسَلْنَا مِنْ قَبْلِکَ فِی شِیَعِ الْأَوَّلِینَ

وَمَا یَأْتِیهِمْ مِنْ رَسُولٍ إِلَّا کَانُوا بِهِ یَسْتَهْزِئُونَ

Քեզանից առաջ էլ մարգարեներ ուղարկեցինք հին ազգերի համար:

Եվ նրանք բոլորն ե ծաղրի առարկա դարձան:

Աստված  մշտապես մարգարեներ է ուղարկել մարդկանց համար, ովքեր ունեցել են հատուկ առաքելություն և եղել են տարբեր ազգերից: Իհարկե այդ մարգարեների մի մասն ավելի շուտ քարոզիչներ են եղել: Եվ այն, ինչ  մարգարեները որպես շարիաթ ներկայացրել են, քարոզել են մարդկանց, ու նրանց  հրավիրել  հետևել դրանց: Սակայն այդ ժամանակ եղել են բազմաթիվ հակառակորդներ, որոնք նվաստացրել են մարգարեներին, վիրավորել և փորձել այդպիսով թույլ չտալ, որպեսզի մարդիկ հավատքի գան ու հետևեն Աստծո հրավերին: Այս այաները զգուշացնում են հավատացյալներին ասելով. "Երբեք մի հուսահատվեք, ամուր եղեք և իմացեք, որ այս հակառակությունները միշտ էլ եղել են պատմության ժամանակ: Ընդդիմադիրներն իրենց թուլությունը թաքցնելու նպատակով դիմել են տարբեր միջոցների և փորձել ծաղրել մարգարեներին:"

Այս այաներից սովորում ենք

1. Ըդնհանրապես, երբ մարդիկ խորհում են ուրիշների դժվարությունների մասին, իրենց դժվարություններին համբերելը հեշտ է լինում:

2. Չնայած ընդդիմադիրները ծաղրել են աստվածային բոլոր մարգարեներին, սակայն Աստված չհրաժարվել այլ մարգարեներ ուղարկել :

Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: