Առողջապահական զբոսաշրջություն (17)
Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք «Ռոյան»գիտահետազոտական կենտրոնը: Ընկերակցեք մեզ :
Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Առողջապահական զբոսաշրջություն»հաղորդաշարի հերթական համարը:Հաղորդման ընթացքում կայցելենք Թեհրանում գտնվող «Ռոյան »գիտահետազոտական կենտրոն, կծանոթանանք ցողունային բջիջներին և անպտղաբերության բուժման ոլորտում կենտրոնի ձեռքբերումներին։ Կանդրադառնանք նաև գիտահետազոտական կենտրոնի միջազգային հիվանդների բաժնին:Ընկերակցեք մեզ:
****
Վերջին տասնամյակների ընթացքում, բժշկության աշխարհում տեղի են ունեցել հսկայական զարգացումներ, որոնք կարող են մարդկանց հուսադրել կյանքի որակի բարձրացման նկատմամբ:Այսօր բժշկագիտությունն իր պատմության աննախադեպ փուլում է գտնվում ,ուր հիվանդությունների բուժման համար բնական և ընդհանրացած երևույթներ են՝ ոսկրածուծի , սրտի, լյարդի և երիկամի փոխպատվաստումը կամ մարդու ԴՆԹ-ի և գեների հայտնաբերումը, լաբորատոր նորածինների նոր մեթոդները, կենդանիների գենետիկ բարեփոխումը և ցողունային բջիջների միջոցով բուժումը:Այսօր բժշկական հեղինակավոր հետազոտական կենտրոններում չի խոսվում դեղաբուժության մասին,այլ նպատակը մարդկային օրգանների բուժումը և մարդկային զանազան հյուսվածքների , օրգանների արտադրությունն է և ցողունային բջիջը,այսօր հանդիսանում է բժշկական աշխարհում կարևորագույն խնդիրներից մեկը:

Ցողունային բջիջը հիմնական բջիջն է, որն ունակ է մարմնում արտադրել ցանկացած տեսակի բջիջ:Հետազոտողների հետազոտական արդյունքներն ապացուցել են, որ մարմնի բոլոր հյուսվածքներում առկա է ցողունային բջիջների մի տեսակ, որը կարող է վերափոխվել նույն հյուսվածքի մասնագիտացված բջիջների:Այս բջիջները բազմապատկվում են հյուսվածքների խանգարման ժամանակ և վերականգնում են վնասված հյուսվածքները:Ցողունային բջիջները կարող են համարվել բոլոր բջիջների մայրը, որոնք ունակ են ինքնանորոգվել և վերածվել մի շարք բջիջների, ինչպիսիք են ՝ արյան, սրտի, նյարդի,աճառի և մաշկի բջիջների:Ցողունային բջիջների օգտագործումը զարմանալի արդյունքներ են ունեցել փոխպատվաստման գիտության ոլորտում:Իրանը, ցողունային բջիջների և այդ միջոցով շատ հիվանդությունների բուժման առումով համարվում է առաջատար ,ինչպես օրինակ «Ռոյան»գիտահետազոտական կենտրոնը, իր գիտահետազոտական աշխատանքների մի մասը կենտրոնացրել է ցողունային բջիջների բնագավառում: Կենտրոնի հետ առավել ծանոթանալու նպատակով կայցելենք Թեհրանում գտնվող կենտրոնը:
Ռոյան գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրվել է 1991 թվականին , դոկ. Սայիդ Քազեմի Աշթիանիի կողմից: Այն Իրանում գենետիկ գիտության արտադրության առաջին կենտրոնն է և կենտրոնանում է ցողունային բջիջների վրա:Այս հետազոտական կենտրոնը Իրանում ,գենետիկայի արտադրության առաջին կենտրոնն է,որի աշխատանքները կենտրոնացած են ցողունային բջիջների վրա:Ռոյան հետազոտական ինստիտուտը ներկայումս Իրանի կարևորագույն հետազոտական և տեխնոլոգիական կենտրոններից մեկն է համարվում:Գիտահետազոտական կենտրոնը բաղկացած է երեք հետազոտական ինստիտուտներից, երկու բուժկենտրոններից և մի քանի գիտելիքահենք ընկերություններից,որոնք աշխատում են զանազան ոլորտներում:Թեհրանում է գտնվում սերնդագործության և ցողունային բջիջների հետազոտման ինստիտուտը, իսկ Սպահանում է Ռոյանի կենսատեխնոլոգիայի հետազոտական ինստիտուտը:
«Ռոյան»գիտահետազոտական կենտրոնի գիտական նվաճումների և հաջողությունների շնորհիվ, Իրանը դասվել է աշխարհի առաջին տասնյակ երկրների ցանկում: Ռոյան գիտահետազոտական կենտրոնում բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում տարբեր ոլորտներում, իշարս `քաղցկեղի, մաշկի, ոսկորների, անպտղության, նյարդային համակարգի հիվանդությունների, ինչպիսիք են՝ MS- ը, աթերոսկլերոտիկ հիվանդության ,օրգանների փոխպատվաստման և այլ բնագավառներում:
پژوهشگاه رویان
Ինչպես հաղորդման սկզբում նշեցինք , ցողունային բջիջների օգտագործումը շատ ազդեցիկ դեր է խաղում հիվանդությունների բուժման գործում:Ցողունային բջիջների ամենակարևոր աղբյուրներից մեկը սաղմի պորտալարի արյունն է:Ռոյան գիտահետազոտական կենտրոնն ունի «պորտալարի արյան բանկ»:Աշխարհում պորտալարի արյան առաջին բանկը հիմնադրվել է Ֆրանսիայում: Զարգացած երկրներում այլևս չեն թափում պորտալարի արյունը, այլ այն պահպանում են , որպես ցողունային բջիջների աղբյուր:Իրանցի գիտնականները վերջապես 2005 թվականին Իրանում շահագործման հանձնեցին նորածինների պորտալարի արյան առաջին բանկը:Այսօր Իրանում ,տարեկան 11,000 հոգի ցանկանում են պահեստել պորտալարի արյունը: 2015 թվականի տվյալների համաձայն, աշխարհում գոյություն ունի պորտալարի արյան 134 բանկ, որոնց մեջ գրանցվել է նորածինների պորտալարի արյան780 հազար նմուշ, որից 55 հազարը պատկանում է Իրանին:Այս գիտահետազոտական կենտրոնն իր գործունեության շրջանակներում պահեստավորում է պորտալարի արյունը:Ռոյան գիտահետազոտական կենտրոնը ներկայումս իր արյան բանկում պահում է աշխարհի 11 երկրներից պորտալարի արյան նմուշներ: Ռոյան գիտահետազոտական կենտրոնը դժվար բուժելի հիվանդությունները բուժելուց բացի ,ներկայացրել է բջջային թերապիայի անվտանգ մեթոդներ, որոնք կենսաբանկերի շահագործմամբ քիմոթերապիայով բուժվողներին հղիանալու հնարավորություն են տալիս :Կանայք, ովքեր տառապում են քաղցկեղով ,կամ ճառագայթային թերապիա են անցկացնում, բուժման պատճառով կորցնում են զավակ ունենալու հնարավորությունը:Մինչդեռ Ռոյանի գիտահետազոտական կենտրոնի պատասխանատուները կարողացել են սաղմի և ցողունային բջիջների սառեցված բանկերին ավելացնել «Ձվարանների հյուսվածքի սառեցման» նոր բանկը ,որպեսզի այդ կանայք կարողանան ապագայում հղիանալ:Ձվարանների հյուսվածքի սառեցումը մի քանի տարի է ինչ փորձարկվել է աշխարհում, իսկ Իրանում ավելի քան 15 կին զավակ են ունեցել Ռոյանում ձվարանների հյուսվածքների փոխպատվաստումից հետո:

Ռոյանի Սառեցված սաղմի բանկում պահվում են ավելի քան հազարավոր սառեցված սաղմեր:Առավելագույնը երեք օրյա սառեցված բազմաբջջային սաղմերը սառեցվում են 135 սանտիգրատ զրոյից ցածր ջերմաստիճանում:Այդ ջերմաստիճանում բջջի կենսական բոլոր գործառույթները դադարեցվում են ,իսկ այս ջերմաստիճանի սահմաններում կենսաբանական բջիջները չեն վնասվում:Այդ սաղմը կարող է պահպանվել ավելի քան մեկ տասնամյակ և երբ սաղմի ծնողները ցանկանան զավակ ունենալ ՝ կարող են դիմել այդ կենտրոնին և օգտագործելով իրենց սառեցված սաղմը,զավակ ունենալ:Այս սառեցված սաղմերը , երբ տեղափոխվում են մոր արգանդում ,նման են նոր սաղմի և առողջական խնդիրներ չունեն:
Բացի մեր ներկայացրած պահեստներից ,այս գիտահետազոտարանում կան , նաև այլ բանկեր, ինչպիսիք են ԴՆԹ բանկը, հակամարմինների(անտիբադիներ)-ի բանկը, ցողունային բջիջների բանկը, Կենդանական բջիջների հյուսվածքային բանկը:
Հաղորդումը շարունակելով կներկայացնենք կենտրոնի առողջապահական զբոսաշրջության ոլորտի մասին:
****
Ռոյան գիտահետազոտական կենտրոնը շատ ակտիվ է նաև առողջապահական զբոսաշրջության բնագավառում:Կենտրոնը ծառայություններ է մատուցում օտարերկրացի անպտուղ անձանց և այն հիվանդներին ովքեր կարիք ունեն բջջային հիմունքներով բուժումների:Այս գիտահետազոտական կենտրոնում անպտղության բուժման հաջողությունը լիովին համահունչ է աշխարհի առաջատար կենտրոններին և այն համարվում է աշխարհի գերազանց կենտրոնների շարքում: Այս կենտրոնում սպասարկման որակը պահպանվելուց բացի , աշխարհի այլ անպտղության կենտրոնների համեմատությամբ ծառայությունների գինը շատ մատչելի է: Օրինակ Եվրոպայում, յուրաքանչյուր IVF ցիկլի արժեքը կազմում է մոտավորապես 15000դոլար, ԱՄՆ-ում `25000 դոլար, սակայն այս գիտահետազոտական կենտրոնում՝ 3500դոլար, այդ գինը շատ ցածր է ,սակայն որակը չի զիջում Եվրոպային և ԱՄՆ-ին :
Տարածաշրջանի շատ երկրներում ,իբացառյալ Իրանում ,չկա անպտղության բուժման կենտրոն ,որի որակը համահավասար լինի միջազգային չափանիշներին: Հետևաբար, շնորհիվ իր որակի և հարմար գնի, կենտրոնը դարձել է լուրջ վայր այն զույգերի համար ,որոնք տառապում են այդ հիվանդությունից: Այդ հանգամանքները նկատի առնելով մինչ օրս աշխարհի ավելի քան 46 երկրներից առավել քան 5 հազար հոգի անպտղության բուժման համար դիմել են այս կենտրոն:Ամսական մոտավորապես 50 արտասահմանցի զույգեր դիմում են Ռոյան հետազոտական ինստիտուտ ՝ անպտղության բուժման համար,և բուժում են ստանում ,որի թիվը շատ ավելին է , քան եվրոպայի անպտղության բուժման կենտրոններում դիմողների թիվը:Դիմող զույգերի մոտ 40 տոկոսի պարագային խնդիրը կանանց անպտղությունն է, 40 տոկոսը տղամարդկանց , 10 տոկոսում երկու կողմերը դժվարություն ունեն , իսկ 10 տոկոսում էլ անպտղաբերության պատճառը անհայտ է :
«Ռոյան» կենտրոնում խիստ ընդառաջման արժանացած պարագաներից է այն,որ կանանց բուժանձնակազմը բոլորն էլ կանայք են:Նույնիսկ վիրահատության պալատի անձնակազմը կանայք են: Դա շատ կարևոր է հատկապես մուսուլման հիվանդների համար:
Կենտրոնում,առողջապահական զբոսաշրջիկներին տրամադրվում է կեցության և տրանսֆերային ծառայություններ։ Կենտրոնում աշխատում են աշխարհի 6 լեզուների տիրապետող թարգմանիչներ ,և հիվանդները առանց որևէ դժվարության կարող են օգտվել այդ ինստիտուտի ծառայություններից :
Սիրելի ունկնդիրներ գիտահետազոտական կենտրոնի,հիվանդների ընդունման և ծառայությունների տրամադրման մասին առավել տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք դիմել հիվանդանոցի կայքէջին http://www.royaninstitute.org/cmsen/ հասցեով։
Կամ ձեր հարցումները հարցնել +982123562000 հեռախոսահամարով :Մինչ նոր հանդիպում եթերում, Տերն ընդ Ձեզ: