Առողջապահական զբոսաշրջություն(18)
«Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում կներկայացնենք Թեհրանի «Շահիդ Ռաջայի»սրտի հիվանդանոցը:
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ:Ձեզ ենք ներկայացնում «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական համարը:Ծրագրի ընթացքում ձեզ կներկայացնենք «Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը,որը համարվում է Իրանի ամենահեղինակավոր սրտանոթային հիվանդանոցներից մեկը։ը Ընկերակցեք մեզ:
Ժամանակակից բժշկագիտության զարգացումը երկարացրել է մարդու կյանքը, և երկարակեցության հետևանքով , խրոնիկ և ոչ վարակիչ հիվանդություններն էլ ավելի են դրսևորվում:Այսինքն, երբ մարդը հասնում է ծերության, համատարած են դառնում մի շարք հիվանդություններ, իշարս սրտանոթային խնդիրները, որի հիմնական պատճառը աթերոսկլերոզն է:Բացի այդ, մարդու անառողջ կենցաղը, ներառյալ՝ ոչ շատ ակտիվ իրավճակը ֆիզիքական քիչ ակտիվությունը, անառողջ սնունդ ընդունելը , ինչպիսիք են ֆաստ ֆուդները , ավելաքաշը, սթրեսը և նյարդային լարվածությունը , աղտոտված օդում ծխելն ու շնչելը ,համարվում են մարդու սրտանոթային խնդիրների հիմնական պատճառները: Ներկայումս ,սրտանոթային հիվանդությունը աշխարհում մահացության գլխավոր պատճառն է:Հետևաբար յուրաքանչյուր տարածքում անհրաժեշտ են սրտանոթային մասնագիտացված և գերմասնագիտացված կենտրոններ,որպեսզի կտրուկ նվազեն սրտանոթային հիվանդների մահացության դեպքերը և բարելավվի հիվանդների կյանքի որակը:
Իրանում կան բազմաթիվ մասնագիտացված և գերմասնագիտացված հիվանդանոցներ, որոնք աշխատում են սրտանոթային ոլորտում:Այս ոլորտի ամենահեղինակավոր և լավագույն հիվանդանոցներից է՝ «Շահիդ Ռաջայի»սրտանոթային, բժշկական և հետազոտական կենտրոնը:

Թեհրանի «Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը ,Թեհրանի ուսումնական և հետազոտական կենտրոններից մեկն է, որն իր աշխատանքը սկսել է 1974 թվականից:Այս հիվանդանոցը սրտանոթային հիվանդներին բուժելուց բացի ,զբաղվում է ուսուցմամբ և հետազոտությամբ , և ամեն տարի կենտրոնից վկայվում են մեծ թվով մասնագետ բժիշկներ:Կենտրոնում ամեն տարի անցկացվում են բազմաթիվ գիտաբժշկական սեմինարներ, գիտաժողովներ և համագումարներ, որոնց նպատակն է վերապատրաստել գիտական մակարդակը ապահովված բժիշկներ, բուժանձնակազմ և բուժքույրեր:Բժիշկներից շատերն, իրենց մասնագիտական և գերմասնագիտական ուսուցումների համար ընտրում են «Շահիդ Ռաջայի» ուսումնական կենտրոնը, քանի որ այն համարվում է ,Իրանի սրտի բժշկագիտական կենտրոնը ,որը գիտության և հնարավորությունների առումով աշխարհում լավագույններից է:
Այժմ լսենք դոկտ.Մորթեզա Խոդափարաստ Զավարեին ,ով էլեկտրոֆիզիոլոգիայի ճյուղում իր մասնագիտական( fellowship)-ը ստանալու համար դիմել է այս կենտրոնին և անցկացրել իր մասնագիտական շրջանը:
Մորթեզա Խոդափարաստ Զավարեն եմ: «Բաղիաթոլլահ»համալսարանի գիտական կազմի անդամ:Ինձ հաջողվեց 18 ամիս «Շահիդ Ռաջայի» կենտրոնում անցկացնել էլեկտրաֆիզիոլոգիայի կամ EPS-ի դասընթացները և ավարտել այս քրտնաջան և բարդ ճյուղը,որպեսզի կարողանամ ապագայում այս ոլորտը զարգացնել ինչպես սեփական առաջընթացի , այնպես էլ ժողովրդին առավել ծառայելու համար:
Էլեկտրոֆիզիոլոգիայի ճյուղը ընտրելուց առաջ ,բազմաթիվ ուսումնասիրություններ եմ անցկացրել թե այդ ճյուղի վերաբերյալ և թե այն կենտրոնի ,որտեղ պիտի անցկացնեի ուսումնական այդ շրջանը:Այնուամենայնիվ, գերմասնագիտության փոխելը,կամ նոր ճյուղ ընտրելը հեշտ չէ:Ուստի մեծ բծախնդրությամբ եմ ընտրել այս ճյուղը և այն կենտրոնը ,որտեղ պիտի անցկացնեի ուսուցման շրջանը: Զգացի ,որ պիտի լինեմ այն վայրում ,որը գիտական առաջընթացի համար , հարմար վայր լինի:
«Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը էլեկտրաֆիզիոլոգիայի ոլորտում համարվում է ոչ միայն Իրանի ,այլ նաև երկրի սահմաններից դուրս,որպես առաջնային կենտրոններից մեկը և ով այս ճյուղին ծանոթ լինի ,կիմանա ,որ այս հիվանդանոցը բարձրակարգ կենտրոն է ,ես ևս գիտեի ,որ այս ճյուղը «Շահիդ Ռաջայի» համալսարանում շատ բարդ ու ծանր ճյուղ է ,իսկ ես սիրով եմ ընտրել այս ճյուղը: Շահիդ Ռաջայի հիվանդանոցը, ուսումը շարունակելու համար շատ նպաստավոր է , հիվանդանոց դիմող հիվանդների բազմազանության և հմուտ դասախոսների պատճառով և նա, ով այդ ճյուղը ավարտում է այդ հիվանդանոցում ,այլևս ախտորորշելու և բուժելու առումով հատուկ դժվարություն չի ունենալու և գիտական այն մակարդակի է հասնելու ,որ կարողանա իր աշխատանքում օգտագործել այն:
Լսեցիք Մորթեզա Խոդափարաստ Զավարեի խոսքերը,կապված ՝ Թեհրանի «Շահիդ Ռաջայի»հիվանդանոցի ուսման կենտրոնին :
*****
«Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը սրտանոթային ոլորտում աշխարհի առաջնակարգ հիվանդանոցներից է ,որն ունի ավելի քան 600 մահճակալներ և օրական 1000 հոգի դիմում են այդ հիվանդանոց,որոնք զանազան բաժիններում բուժվում են կամ խորհրդատվություն անցկացնում: Դիմողների մեծ թիվը նկատի առնելով «Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը փորձում է ընդլայնել տարածքը և դառնալ 1000-մահճակալով հիվանդանոց ,որպեսզի կարողանա ավելի մեծ ծառայութնուն մատուցել հիվանդներին:
Ներկայումս, հիվանդանոցն ունի սրտանոթային կենտրոնի բոլոր հնարավորությունները ,որը կատարյալ մասնագիտացված բուժսպասարկում է տրամադրում մեծահասակներին և երեխաներին :«Շահիդ Ռաջայի» սրտանոթային հիվանդանոցը ներառում է հետևյալ բաժինները, ինչպիսիք են շտապ օգնություն , միջուկային բժշկություն, հետազոտական լաբորատորիա, էխոկարդիոգրաֆիա, ատամնաբուժություն, անգիոգրաֆիա, մանուկների և մեծահասակների սրտի բաց վիրահատություն,նաև թոքերի, երիկամների, հղիության, անեսթեզիոլոգիայի ,ուղեղի և նյարդերի,գեղձերի և մետաբոլիզմի ,մաշկի և այլ գերմասնագիտական կլինիկաներ:
Հիվանդանոցի վիրահատարանն ունի 12 պալատ և մեկ հիբրիդ սենյակ,որտեղ կատարվում են սրտի բաց և փակ վիրահատություններ,նաև մանկական սրտի վիրահատություններ ,իշարս բարեկարգում ,փականների փոփոխում և սրտի բնածին խանգարումների բարելավում:Հիվանդանոցում ,տարեկան կատարվում են 4500-ից 5000 սրտի վիրահատություններ ,որը աննախընթաց է թե Իրանում և թե աշխարհում: Հիվանդանոցի վիրաբուժական կենտրոնը բաղկացած է վիրաբուժներից, անեսթեզիոլոգներից և փորձառու բժշկական անձնակազմից ,որպեսզի հիվանդները լիարժեք հանգիստ պայմաններում , ստանան լավագույն բժշկական սպասարկությունը:
Հիվանդանոցի կարևորագույն կենտրոններից է ատամնաբուժական կենտրոնը ,որը Իրանում առաջինն է սրտի հիվանդներին մասնագիտական բժշկական ծառայություններ տրամադրելու առումով: Մասնագետ բժիշկների վերահսկողությամբ այդ կենտրոնը ստացիոնար և ամբուլատոր հիվանդներին խորհրդատվական և բուժման ծառայություններ է տրամադրում:Ներկայումս այս կենտրոնը ատամնաբուժական չորս բաժանմունքներով և ատամ սարքելու մեկ կենտրոնով ,ատամնաբուժական ծառայություններ է տրամադրում թե մեծերին և թե երեխաներին : Տարեկան ավելի քան 2800 ամբուլատոր և ավելի քան 3800 հոսպիտալացված հիվանդներ այցելում են այդ կենտրոն,ատամնաբուժական ծառայություններ ստանալու համար:
«Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը ակտիվ է նաև զբոսաշրջության ոլորտում և առաջին կենտրոններից է ,որն իր IPD արտոնությունը ստացել է Իրանի բուժման, բժշկական ուսուցման և բժշկական նախարարությունից: Այս հիվանդանոցն Իրանի լավագույն չորս բարձրակարգ հիվանդանոցներից մեկն է ՝ հիվանդանոցների վարկանիշների և դասակարգման առումով:Օտարերկրյա հիվանդների ընդունելությունը կատարվում է հիվանդանոցի առողջապահական զբոսաշրջության բաժնի կողմից: IPD-ի բաժնի նպատակն է՝ օտարերկրյա հիվանդների խնդիրներին արագ վերահասությունը; Այն իրականացնում է հիվանդների հոսպիտալացման բոլոր ծառայությունները, հիվանդանոց մտնելուց մինչև դուրս գրում: Բաժնի մասնագետները տիրապետում են անգլերեն և արաբերեն լեզուներին և հիվանդանոցի մասնագետ բժիշկների հետ խորհրդակցելով անհրաժեշտ ցուցումներ են տալիս հիվանդներին և նրանց խնամող անձանց ,մինչև հիվանդի դուրս գրումը:
Բարերաների միջոցով այս հիվանդանոցում կատարված արժեքավոր քայլերից է՝ հիվանդանոցի մոտ հյուրանոց կառուցելը:Հյուրանոցը կառուցվել է հիվանդներին խնամող անձանց համար ,որպեսզի նրանք հիվանդի բուժման ողջ ընթացքում ,նվազագույն ծախսով հիվանդանոցի մոտ կեցություն ունենան:Հիվանդանոցի հինգ հարկանոց հյուրանոցը կառուցվել է 2005 թվականին: Հյուրանոցի յուրաքանչյուր հարկ ունի 16 մեկ տեղանոց և երեք տեղանոց սենյակներ։ Նաև 600 հոգու տարողությամբ համագումարների սրահ ,այս չորս աստղանոց հյուրանոցի մյուս հնարավորություններից է:

«Շահիդ Ռաջայի» հիվանդանոցը գտնվում է Թեհրանի «Մելլաթ»զբոսայգու մոտ, «Վալիասր»պողոտայում: Սիրելի բարեկամներ հոսպիտալացման և բուժման ծախսերի մասին առավել տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հիվանդանոցի կայքէջը հետևյալ հասցեովwww.rhc.ac.ir ,կամ ձեր հարցումները արծարծել էլեկտրոնային այս հասցեով [email protected]:;
Հիվանդանոցի հետ կապ հաստատելու հեռախոսահամարն է 021-23921:
Բարեկամներ ավարտեցինք Առողջապահական զբոսաշրջություն հաղորդաշարի հերթական թողարկումը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: