Դժոխային բուլդոզերներ. Ցեղասպանություն Ֆեյսբուքյան գովազդների ներքո
Իսրայելի բանակը Ֆեյսբուքում հայտարարություններ է տեղադրել՝ Գազայի տները քանդելու համար բուլդոզերի վարորդներ հավաքագրելու մասին։ Հայտարարություններում խոստանում են օրական 3000 շեկել (882 դոլար) աշխատավարձ և բացահայտորեն հայտարարում են ,որ նրանց առաքելությունն է՝ «Գազայի շենքերը տուն առ տուն քանդել»։
Ըստ «Գարդիան» օրաթերթի՝ այս քայլը ցեղասպանությունը քաղաքացիական կապալառուներին հանձնելու օրինակ է, որոնք յուրաքանչյուր ավերված տան համար ստանում են 2500-ից 5000 շեկել՝ կախված դրա չափից: Միջազգային իրավունքի դասախոս՝ Նև Գորդոնը այս քայլն այսպես է բնութագրում՝ «բուլդոզերի վերածումը ցեղասպանության զենքի», քանի որ Գազա քաղաքի լայնածավալ կառուցվածքային ավերածությունները իրականացվում են առանց անմիջական ռազմական միջամտության։
Այն դեպքում,երբ Իսրայելի բանակը պնդում է, որ Գազայի յուրաքանչյուր տուն կարող է ապաստան լինել ՀԱՄԱՍ-ի ուժերի համար, սակայն որևէ ապացույց չի ներկայացնում այդ պնդումները հաստատելու համար: Դրա պերճախոս վկայությունն է՝ Ալ-Շիֆա հիվանդանոցը, որտեղ ամիսներ շարունակ ռազմական ներկայության մասին հայտարարվելուց հետո ոչինչ չի հայտնաբերվել:
Սպանությունների ու ավերածությունների հետ միաժամանակ , արևմտյան լրատվամիջոցները մեծ մասամբ լռել են կամ կրկնել են Իսրայելի պաշտոնական նարատիվը։ Պաղեստինցի լրագրողները ևս հարձակման թիրախ են դարձել, իսկ միջազգային լրագրողներին արգելվել է մուտք գործել Գազա։
Ի վերջո, զեկույցը ներկայացնում է համակարգված ցեղասպանության ցնցող պատկեր, որի ընթացքում օկուպանտ ռեժիմը մի ժողովրդի պատմության ոչնչացումը դարձրել է ամենօրյա աշխատանք՝ և այն էլ Facebook-ի նման հանրային հարթակում։