Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Իսրայելի վարչապետի հայտարարությանը
(last modified Mon, 14 Jul 2025 06:49:16 GMT )
Հուլիս 14, 2025 10:19 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարն արձագանքել է Իսրայելի վարչապետի հայտարարությանը

Ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին X-ում գրել է. «Նեթանյահուն մոտ երկու տարի առաջ խոստացել էր հաղթանակ Գազայում, բայց արդյունքը եղավ ռազմական ճահճի մեջ ընկղմվելը, ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվելը և Դիմադրությունը ամրապնդվելը՝ ՀԱՄԱՍ-ի 200 հազար նոր ուժերի ներգրավմամբ»։

Անդրադառնալով Իրանի խաղաղ միջուկային ծրագրին, Արաղչին հավելել է. «Նեթանյահուն կարծում էր, որ կարող է ոչնչացնել Իրանի ավելի քան չորս տասնամյակների նվաճումները, մինչդեռ նրա գործակալների կողմից սպանված տասնյակ գիտնականներից յուրաքանչյուրը պատրաստել է հարյուրից ավելի  ուսանողներ, որոնք իրենց կարողությունները կցուցադրեն Սիոնիստական ռեժիմի վարչապետին»։

Արաղչին գրել է․ «Անկախ այն մտքի ծիծաղելիությունից, որ Իրանը կարող է ցանկացած բան ընդունել հետախուզվող ռազմական հանցագործից, իրական հարցն այն է՝ ի՞նչ է օգտագործել Նեթանյահուն։ Եվ եթե նա ոչինչ չի օգտագործել, ի՞նչ տեղեկություններ ունի Մոսսադը Սպիտակ տան դեմ»։