Եվրասիայի հետ Իրանի առևտրի «Ոսկե միջանցքը» 90% առաջընթաց է գրանցել
(last modified Mon, 14 Jul 2025 13:00:24 GMT )
Հուլիս 14, 2025 16:30 Asia/Tehran
  • Եվրասիայի հետ Իրանի առևտրի «Ոսկե միջանցքը» 90% առաջընթաց է գրանցել

Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության Արաս ազատ գոտու կազմակերպության Շինարարության և ենթակառուցվածքային գծով փոխնախագահը երկուշաբթի օրը հայտարարել է. «Եվրասիական ավտոճանապարհ» ռազմավարական նախագիծը, որը կարևոր դեր է խաղում Եվրասիական երկրների հետ առևտրի բարգավաճման գործում և համարվում է տարածաշրջանի առևտրի ոսկե միջանցքը, 90% ֆիզիկական առաջընթաց է գրանցել։

Հայտնելով այս լուրը,Էբրահիմ Սալամին նշել է, որ «Եվրասիական ավտոճանապարհ» կոչված Էվաօղլի-Գորդիան ավտոճանապարհի շինարարությունը մոտենում է ավարտին և հավելել. «Այս նախագծի ավարտը առաջնահերթություն է Արաս ազատ գոտու կազմակերպության շինարարական նախագծերում՝ երթևեկության կրճատման և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Ջոլֆա քաղաք ծանր տրանսպորտային միջոցների մուտքը նվազեցնելու գործում իր նշանակալի դերի պատճառով»։

Արաս ազատ գոտու կազմակերպության Շինարարության և ենթակառուցվածքային գծով փոխնախագահը եզրափակել է. «Մենք ականատես ենք լինում այս ավտոճանապարհի իրագործման զգալի տեմպերին։ 7.8 կիլոմետր երկարությամբ Էվաօղլի-Գորդիան ավտոճանապարհը (Եվրասիական ավտոճանապարհ) կառուցվում է «Արաս» ազատ գոտու կազմակերպության կողմից։ Աշխատանքներ են տարվում մինչև երկու ամիս այն շահագործելու ուղղությամբ»: