Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i234730
Պեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել:
(last modified 2025-07-15T09:29:01+00:00 )
Հուլիս 15, 2025 12:59 Asia/Tehran
  • Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Պեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել:

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը երկուշաբթի՝ հուլիսի 14-ի առավոտյան, գլխավորելով մի պատվիրակություն Թեհրանից մեկնել է Չինաստան։

Այս ուղևորության ընթացքում Արաղչին կմասնակցի և ելույթ կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նախարարական հանդիպմանը, ինչպես նաև հանդիպում և զրույց կունենա Չինաստանի արտաքին գործերի նախարարի և հանդիպմանը մասնակցող մի շարք այլ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Արտաքին գործերի նախարարների հանդիպման հիմնական օրակարգը ՇՀԿ գագաթնաժողովի համակարգումն ու նախապատրաստումն է։