Գերմանիա. Թրամփը պատասխանատու է Իրանի հետ լարվածության սրման համար
Գերմանիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների և դրանց հետևանքով առաջացած լարվածության սրման համար։
ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թրամփին մեղադրել է 2018 թվականին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից (ՀԳՀԾ) միակողմանի դուրս գալու պատճառով Իրանի հետ միջուկային լարվածության աճի մեջ։
Գերմանիայի նախագահը, որը Իրանի հետ միջուկային բանակցությունների ժամանակ երկրի արտաքին գործերի նախարարն էր, նշելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին՝ երկարատև բանակցություններից հետո, ասել է. «Այդ ժամանակ Իրանը շատ հեռու էր այսօրվա վտանգավոր հնարավորություններից, բայց հենց Թրամփն առաջինը խզեց համաձայնագիրը, իսկ հետագայում Իրանը զարգացրեց իր միջուկային ծրագիրը»։