Ելք դեպի լույս 427
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հեջր սուրայի 21-րդ այա
وَإِنْ مِنْ شَیْءٍ إِلَّا عِنْدَنَا خَزَائِنُهُ وَمَا نُنَزِّلُهُ إِلَّا بِقَدَرٍ مَعْلُومٍ
Ամեն բանի աղբյուրը մեր ձեռքերում է , մենք որոշակի չափով ենք ուղարկում:
Աստված, որ ստեղծել է ողջ տիեզերքը և արարածներին, յուրաքանչյուր արարածի համար ըստ իր իմաստնության, սահմանել է չափ: Որովհետև նա արարիչ է, արարածների կարիքներն իրականացվում են նրա կողմից և բոլոր կարողությոնների հիմքը Նա է: Սակայն յուրաքանչյուր աստվածային բարիք ունի իր չափը: Այս մասին ասված է նաև Ղուրանում: Իհակե, սա չի նշանակոմ անտեսել մարդու դերը` աստվածային բարիքներ և հնարավորություններ ձեռք բերելու համար: Սա իմաստն այն է, որ եթե մարդիկ ջանք թափեն, կհասնեն բարիքներին ու առանց ջանքերի ու աշխատասիրության հնարավոր չէ ձեռք բերել աստվածային բարիքներ:
Այս այայից սովորում ենք
1, Բոլոր կենդանի արարածների ընդունակություններն ու կարողությունները որոշվում են Աստծո կողմից: Աստված իր իմաստնությամբ յուրաքանչյուրին տալիս է այն, ինչի կարիքը նա ունի:
2, Աստծուց բացի ուրիշին չդիմենք, որովհետև ամեն ինչի աղբյուրն Աստծո ձեռքում է:
Հեջր սուրայի 22-րդ այա
وَأَرْسَلْنَا الرِّیَاحَ لَوَاقِحَ فَأَنْزَلْنَا مِنَ السَّمَاءِ مَاءً فَأَسْقَیْنَاکُمُوهُ وَمَا أَنْتُمْ لَهُ بِخَازِنِینَ
Մենք ուղարկեցինք հովերը` որոնք բեղմնավորում են(ամպերն ու բույսերը) և ամպերից անձրև իջեցրեցինք ձեր ծարավը հագեցնելու համար: Դուք չէիք կարող դա պահպանել դա:
Այս այան, դիմելով մարդկանց, ասում է. Ապրելու համար Ձեր ամենակարևոր կարիքը խմելու ջուրն է, որն ինքներդ չեք կարող ապահովել: Սակայն Աստված, օգտագործելով քամու ուժը, ամպերին ուղարկում է դեպի երկրի տարբեր կողմեր, և ամպերը անձրև են տեղում, որպեսզի դուք ծարավ չզգաք:
Այս այայից սովորում ենք
1, Ամպը, քամին ու անձրևը աստվածային ամենակարևոր բարիքներից են, որոնցից կախված է մարդու կյանքը:
2, Մեր բոլորի կյանքը տնօրինում է Աստված: Աստված մեզ չի լքել, որպեսզի բնական երևույթները մեր կյանքը տնօրինեն:
Հեջր սուրայի 23-25-րդ այաներ
وَإِنَّا لَنَحْنُ نُحْیِی وَنُمِیتُ وَنَحْنُ الْوَارِثُونَ
وَلَقَدْ عَلِمْنَا الْمُسْتَقْدِمِینَ مِنْکُمْ وَلَقَدْ عَلِمْنَا الْمُسْتَأْخِرِینَ
وَإِنَّ رَبَّکَ هُوَ یَحْشُرُهُمْ إِنَّهُ حَکِیمٌ عَلِیمٌ
Կյանքն ու մահը մենք ենք տալիս: Ողջ տիեզերքը մեր ժառանգությունն է:
Մենք ճանաչում ենք ձեզանից առաջ եկողներին, ինչպես նաև նրանց, որ ձեզանից հետո են գալու :
Ձեր Աստվածն իր առջև պիտի հավաքի բոլորիդ: Գիտուն և իմաստուն է Նա:
Այս այաները խոսում են մարդու կյանքի ու մահվան մասին, ասելով. Ձեր կյանքը և մահը Աստծո ձեռքերում են ոչ թե ձեր կամ ուրիշների: Սակայն նա մշտական է և մահից հետո բոլոր մահացածները կանգնում են նրա առջև, որպեսզի Աստված գիտության համաձայն նրանց հետ վերաբերվի: Այստեղ ներկաների ու ապագայի միջև տարբերություն չկա, որովհետև Աստծո առջև ներկան ու ապագան իմաստ չունեն: Նրա համար ամեն ինչ պարզ է: Աստված ոչ անցյալն է մոռանում և ոչ էլ որևէ բան կա, որ նրա համար անհասկանալի լինի: Ուստի նա գիտի նաև ապագայի մասին:
Այս այաներից սովորում ենք
1, Կյանքի ընթացքն Աստծո գիտության համար որևէ դերակատարություն չունի: Նրա գիտությունն անցայլի, ներկայի ու ապագայի մասին, նույն արժեքն ունի:
2. Պետք է բարի գործեր անենք, որպեսզի դրանք մեզանից ժառանգություն մնան և որպեսզի դրանք դատաստանի օրը մեզ պետք գան:
3, Աստծո իմաստնության համաձայն, մահածացները հանդերձյալ կյանքում հարություն են առնում: Որովհետև եթե մարդու գործը մահով վերջանա և այդտեղ ոչ մի հաշիվ չլինի, արարչագործությունն անիմաստ կլինի:
Մինչ այլ հանդիպում և այլ մեկնաբանություն՝ ձեզ հաջողություն: