Հունվար 05, 2020 12:02 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի սպառազինական նոր գնումներին, Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինն անփոփոխ մնալուն և ԼՂ-ի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը:

 

Իրանի հյուսիս արևմտյան Թավրիզ քաղաքը Հայաստանի սահմանին միացնելը, մեծ նշանակություն ունի ողջ երկրի համար: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին հավելելով.«Եթե Թավրիզի ճանապարհը միացնենք Հայաստանի սահմանին, Հայաստանը ևս կկառուցի մայրուղի ,որը կվերածվի միջազգային միջանցքի»:

Միանե-Թավրիզ երկաթուղու կայարանի հիմնարկեքի արարողությանն ունեցած ելույթում անդրադառնալով Իրանի արևելյան Ատրպատական նահանգի տարանցիկ հնարավորությանը, Խեյրոլլահ Խադեմին ասել է.«Տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում շատ բան է արվել և ելնելով առկա  հնարավորություններից, այս նահանգին մեծ ուշադրություն է ցուցաբերվում»:

Նշելով, որ ողջ երկրում գործադրման փուլում է գտնվում մոտ հազար 160 կիլոմետր մայրուղու կառուցումը, Խադեմին հավելել է.«Արևելյան Ատրպատական նահանգում 300 կիլոմետր մայրուղի կկառուցվի, որը բավականին երկար ճանապարհ է և կազմում է երկրի բոլոր մայրուղիների մեկ չորրորդը»:

-----------------------

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ի ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրին՝ նշելով, թե դա ինչպիսի կարևորություն ունի նաև Հայաստանի հանրապետության համար:

----------------------

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են ժամանակակից ռուսական հրթիռային համակարգերով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. որ հայկական բանակն այս հրթիռային համակարգով զինելը հանդիսանում էր Երևանի այս տարվա գլխավոր ձեռքբերումներից մեկը:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին (2020) հայկական բանակը ռուսական «Սուխոյ -30» կործանիչ ինքնաթիռներով համալրելու մասին:

Հայկական բանակը սպառազինւթյուն է  ձեռք բերում հիմնականում Ռուսաստանից:

Հայաստանն իր ԶՈՒ-երը նոր սարքավորումներով է  համալրում այն պայմաններում, երբ Ադրբեջանի հետ այդ երկրի հակամարտությունը շարունակում է մնալ  չկարգավորված: Բաքուն նույնպես իր հերթին, միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնում: Երկու երկրների միջև ընթանում է սպառազինական մրցավազք:

Թե Հայաստանը և թե Ադրբեջանը, փորձում են ապահովել իրենց անվտանգությունը: Անվտանգություն, որը խաթարվել է կողմերի միջև տարիներ տևած հակամարտության արդյունքում: Այս տարիների ընթացքում, ԼՂ հակամարտության շրջանակներում, Հայաստանն ու Ադրբեջանը բարձրացրել են իրենց կանխարգելիչ ու զսպիչ կարողությունը:

Կարելի է  ասել, որ երկու երկրները հասել են մի փուլի, երբ միմյանց զսպելուց առավել, փորձում են դառնալ հակամարտության հաղթողը: Սակայն դա կարող է հանգեցնել ռազմական դիմակայության: Իսկ դրա համար կարող է հիմք հանդիսանալ կողմերի միջև առկա սպառազինական մրցավազքը: Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ձեռք են բերել սպառազինություն, որը նախատեսված է ոչ թե ինքնապաշտպանության ու զսպման, այլ՝ հարձակման համար: Պաշտպանվելու համար նախատեսված զինտեխնիկան կարող է կայունացնել իրավիճակը: Հակառակ դրան, հարձակողական սպառազինությունը կարող է դառնալ կողմերի համար մտահոգության պատճառ և սրել անկայունությունը:

Այս պայմաններում, անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայունությունը պահպանելու և վիճելի տարածքներում  լարվածությունը կանխելու նպատակով, իրենց կարողություններն ամրապնդեն փոխհամաձայնեցված ձևով: Բացի այդ, անհրաժեշտ է նաև ստեղծել մեխանիզմներ, որպեսզի տվյալ տարածաշրջանի բնակիչները կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել: Քանի որ ԼՂ  հակամարտության շարունակվելը սպառնալիք կդառնա տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար:

-------------------------

Չնայած Երևանի իշխանություններից Մոսկվայի դժգոհությանը Ռուսաստանը որոշել է չբարձրացնել Հայաստան արտահանվող գազի գինը:

«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև հավելյալ համաձայնագիր է ստորագրվել։

«Գազպրոմ» ընկերությունը 2020 թվականին կշարունակի գազը Հայաստան մատակարարել հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով։ Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

«2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանին կպահպանվի 2019 թվականի մակարդակում»,– նշված է հաղորդագրության մեջ։

2019 թվականի հունվարի 1–ից Հայաստանը սահմանին Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։

------------------------

 

Բաքվի լրատու աղբյուրներ տեղեկացրել են 2019 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի և Սիոնիստական ցեղապաշտ ռեժիմի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման մասին:

Բաքվի ԶԼՄ-ներում հրապարակված լուրերի համաձայն 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմի հետ Ադրբեջանի առևտրաշրջանառության ծավալը հատել է մեկ միլիարդ 246 միլիոն 300 հազար դոլարի սահմանագիծը, որտեղ Ադրբեջանից Իսրայել նավթի արտահանումը խոշոր տեղ է զբաղեցնում:

Բաքու-Թելավիվ առևտրական համագործակցությունների կապակցությամբ հրապարակված վիճակագրական տվյալները վկայում են այն մասին, որ Սիոնիստական ռեժիմը տեղավորվում է Ադրբեջանի խոշոր առևտրակիցների շարքում և զբաղեցնում է 7-րդ տեղը:

Վերջին տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմի լրատու աղբյուրներ իրենց հաղորդումներում ընդգծել են, որ անմշակ նավթին Իսրայելի կարիքների 65 տոկոսն ապահովվում է Բաքվի կողմից: Իլհամ Ալիևի իշխանությունը ռազմական ու անվտանգային ոլորտներում էլ ընդլայնված համագործակցություն ունի Իսրայելի հետ:

Չնայած Ղոդսը բռնազավթած ռեժիմի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Բաքվի իշխանությունների ջանքերին, Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը շարունակ ընդդիմացել է հիշյալ քաղաքականությանը: 

-----------------------

Իլհամ Ալիևն ընդգծեց, որ ԼՂ-ն համարվում է Ադրբեջանի անբաժանելի մասնիկը:

Ադրբեջանի նախագահը 2020 թվականի Ամանորյա իր ուղերձում ԼՂ-ն համարելով Ադրբեջանի անբաժանելի մասնիկն ասաց. «ԼՂ-ի շուրջ Հայաստանի հետ հակամարտության հարցում Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ և այս հակամարտությունը պիտի կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջագծում»:

Իլհամ Ալիևն, ի դեպ, Երևանի իշխանություններին ամբոխահաճո հայտարարություններ կատարելու մեջ մեղադրելով ընդգծեց. «Չկա Հայաստանի Ղարաբաղ, այն ինչ գոյություն ունի դա Ադրբեջանի Ղարաբաղն է»:

Չնայած Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա այդ երկրի պաշտոնատարների և մասնավորապես նախագահի դրած շեշտին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահների ու նաև Հայաստանի վերջին քայլերը վկայում են ազերի պաշտոնատարների այդ տեսակետի հետ հակառակության մասին: Միևնույն ժամանակ վերջին տարիներին ԼՂ-ն Ադրբեջանին պատկանելու հարցի վրա Բաքվի իշխանությունների դրած շեշտը ոչ միայն չի օգնել այս հակամարտության կարգավորմանը, այլև հակամարտող կողմերն առավել քան երբևե ընդգծում են այդ հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումները:

-------------------

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ առաջիկա տարիների ընթացքում Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ լավատես է:

Թուրքիայի նախագահության աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հայտարարության համաձայն այդ երկրի նախագահ Ռեջիբ Թայիբ Էրդողանը Ղազախստանի նախկին նախագահ և ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահ Նուրսոլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցում նշել է, որ առաջիկա տարիներում Անկարա-Նուրոլթան հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ լավատես է:

Թուրքիայի նախագահն այն պայմաններում է հեռախոսային զրույց ունեցել Ղազախստանի նախկին նախագահի հետ, երբ այս պահին Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ղասեմ Ջումարթ Տուկաևը: Թեև Ղազախստանի նախկին նախագահի հետ Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը կարելի է Նուրսոլթան Նազարբաևի հանդեպ Ռեջիբ Թայիբ Էրդողանի հարգանքի արտահայտությունը համարել, սակայն անկասկած դա ինչ-որ կերպով հեղինակազրկում է Ղասեմ Ջումարթ Տուկաևին:

Ի դեպ, Ղազախստանի Սահմանադրությունն այնպիսի լիազորություններով է օժտել Նուրսոլթան Նազարբաևին, որ նա այդ երկրի ներքին օրենքներից ու պետական պաշտոններից վեր է դասվում: