Ելք դեպի լույս 445
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 38 և 39-րդ այաներ
وَأَقْسَمُوا بِاللَّهِ جَهْدَ أَیْمَانِهِمْ لَا یَبْعَثُ اللَّهُ مَنْ یَمُوتُ بَلَى وَعْدًا عَلَیْهِ حَقًّا وَلَکِنَّ أَکْثَرَ النَّاسِ لَا یَعْلَمُونَ ﴿۳۸﴾
لِیُبَیِّنَ لَهُمُ الَّذِی یَخْتَلِفُونَ فِیهِ وَلِیَعْلَمَ الَّذِینَ کَفَرُوا أَنَّهُمْ کَانُوا کَاذِبِینَ ﴿۳۹﴾
Նրանք երդվում են Աստծո անունով, ամենաահավոր երդումով, թե Աստված երբեք հարություն չի տալու մեռածներին: Անմիտներ, սա Աստծո վճռական խոստումն է: Բայց մարդիկ մեծ մասամբ չգիտեն:
Որպեսզի (Աստված) ցույց տա այն (ճշմարտությունները), որոնց մասին վիճաբանում էին, և որպեսզի անհավատներն իմանան, որ իրենք ստախոսներ էին:
Այս այաներն ասում են, որ անհավատների առաջնորդները կարծրամտորեն չեն ընդունում ճշմարտութունը և ոչ մի հնարավորություն չեն թողնում առաջնորդվելու համար: Նրանք համոզված են, որ մահը կյանքի ավարտն է և ասում են, որ Աստված մահացածներին պատժելու համար հարություն չի տալիս: Նրանք համոզված են, որ մահով մարդու կյանքը վերջանում է: Այդ մարդիկ նույնիսկ երդվում են, որ դա այդպես է: Եթե մարդը ճիշտ պատկերացում չունի Աստծո մասին, նրան վերածում են մի էակի, որը կարծում է, թե կուռքերի միջոցով պետք է պաշտել Աստծուն ու մերձենալ նրան: Բնականաբար, նման Աստվածը նույնիսկ աշխարհիկ կյանքում ոչ մի դեր չունի մարդու կյանքում: Նա միայն արարել է մարդկանց ու տիեզերքը և չի կառավարում դրանք: Ուստի մահից հետո էլ ոչ մի ուրիշ կյանք չկա մարդու համար: Աստված ասում է. Հանդերձյալ կյանքում միայն կպարզվի, ով էր ստում՝ նրանք,ովքեր այն ճշմարտությունը հերքում էին, թե՞ մարգարեները, որոնք խոսում էին դրախտի ու դժոխքի մասին: Այնտեղ է, որ ճշմարտությունը պարզ է դառնում, սակայն այլևս վերադարձի ճանապարհ չկա:
Այս այայից սովորում ենք
1. Աստված հարություն է տալիս հավատացյալներին: Դա աստվածային խոստում է և հավատքի անքակտելի մասը:
2 . Մարդկանց մի մասը, լինելով թշնամաբարո, ժխտում է այն փաստը, որ մենք բոլորս վերադառնում ենք դեպի Աստված: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր տեղյակ չեն այդ մասին և դրա համար են ժխտում դա:
Նահլ սուրայի 40-րդ այա
إِنَّمَا قَوْلُنَا لِشَیْءٍ إِذَا أَرَدْنَاهُ أَنْ نَقُولَ لَهُ کُنْ فَیَکُونُ ﴿۴۰﴾
Երբ մենք մի բան ցանկանանք, միայն կասենք եղիցի և կլինի:
Այս այան Ղուրանի կարճ, սակայն բովնադակալից այաներից է: Այն ցույց է տալիս Աստծո կամքը արարածների արարման գործում: Աստված ն որևէ բան արարելու համար ցանկանում է և դա ստեղծվում է: Այն, որ այս այան նշում է թե. Աստված ասաց ` Եղիր և եղավ, դա միայն նրա համար է, որ մեր միտքը լուսավորվի: Քանի որ Աստված կարիք չունի նման բան ասել:
Այս այայից սովորում ենք
1. Չպետք է կասկածել հարությանը և դեպի Աստված վերադառնալուն: Աստված կարող է վերակենդանացնել ամեն ինչ:
2. Այն Աստված, որն արարածներին ոչնչությունից վերակենդանացնում է, արդյոք չի կարո՞ղ մի նյութից մեկ այլ նյութի վերածված էակներին վերդաձնել իրեն նախկին վիճակին:
Նահլ սուրայի 41 և 42-րդ այաներ
وَالَّذِینَ هَاجَرُوا فِی اللَّهِ مِنْ بَعْدِ مَا ظُلِمُوا لَنُبَوِّئَنَّهُمْ فِی الدُّنْیَا حَسَنَةً وَلَأَجْرُ الْآخِرَةِ أَکْبَرُ لَوْ کَانُوا یَعْلَمُونَ ﴿۴۱﴾
الَّذِینَ صَبَرُوا وَعَلَى رَبِّهِمْ یَتَوَکَّلُونَ ﴿۴۲﴾
Մենք աշխարհի վրա մի պատվավոր բնակավայր կտանք նրանց, ովքեր անարդարորերն հալածվելու համար լքեցին իրենց տներն ի պաշտպանություն հավատքի: Բայց հանդերձյալ կյանքի վարձատրությունը շատ ավելի շքեղ է լինելու:Եթե գիտենային:
Նրանք, ովքեր համբերում են դժվարություններին և իրենց հույսը դնում են Աստծո վրա:
Իսլամի պատվիրաններից մեկը եղել է այն, որ հավատացյալներն իրենց կրոնը և հավատքը պահպանելու համար պետք է գաղթեն երկրից: Հավատացյալ մարդը չպետք է կուլ գնա բռնատեր հասարակությանը, կամ թույլ տա նվաստացնել իրեն: Նա պետք է պայքարի բռնատիրության դեմ, կամ գաղթի այդ երկրից` իր կրոնը և հավատը պահպանելու համար: Այդպես մուսուլմանները Մեքքայից գաղթեցին Մեդինա: Նրանք դիմացան բոլոր դժվարություններին, ապավինեցին Աստծուն և հաղթեցին անհավատներին: Աստված այս այայում ասում է. Նա ով գաղթում է հանուն Աստծո, և' աշխարհիկ կյանքում է բարեկեցիկ կյանք ունենալու և' իր դիմադրության ու տոկոնության համար հանդերձյալ կյանքում մեծ վարձատրության է արժանանալու:
Այս այաներց սովորում ենք
1. Եթե չենք կարող կանգնել բռնատիրոջ դեմ, չպետք է ընդունենք նրա իշխանությունը և ասենք, թե այլ ելք չկար: Ելքը գաղթն է:
2. Բռնատերերի դեմ պայքարում պետք է ապավինենք Աստծուն, ոչ թե այլ ուժերին:
3. Չնայած գաղթը միշտ էլ դժվար է, սկայն դա ելք է` փրկության համար: Եվ սա Աստծո պատվիրանն է:
Աստված Ձեզ պահապան