Հունվար 30, 2020 06:31 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նահլ սուրայի 48-րդ այա

أَوَلَمْ يَرَوْا إِلَى مَا خَلَقَ اللَّهُ مِنْ شَيْءٍ يَتَفَيَّأُ ظِلَالُهُ عَنِ الْيَمِينِ وَالشَّمَائِلِ سُجَّدًا لِلَّهِ وَهُمْ دَاخِرُونَ ﴿۴۸﴾

 

Չե՞ն տեսնում նրանք , որ Աստծո ստեղծած արարածների ստվերները աջ ու ձախ են գնում` խոնարհվելով Աստծո առջև Նրան պաշտելու համար:

Այս այան բոլոր իրերի ստվերը նմանեցնում է խոնարհումին, ասելով, որ ոչ միայն Ասծո արարածները, այլ այն ամենն ինչ ստեղծել է Նա և նույնիսկ նրանց ստվերները, խոնարհվում են Աստծո առջև: Պարզ է, որ  բոլոր արարածները ենթարկվում են որոշակի օրենքների և չեն կարող հեռանալ այն ամենից, ինչ Աստված որոշել է իրենց համար: Այլ խոսքով, պետք է լինել Աստծուն հնազանդ առանց որևէ շեղման: Երբ իրերը ենթարկվում են Աստծո կամքին, ուրեմն դրանց ստվերները նույնպես ենթակվում են որոշակի օրենքների, որոնք Աստված է սահմանել:

Այս այայից սովորում ենք

1. Ողջ բնությունը, տիեզերքը և այն ամենն ինչ գոյություն ունի, ենթարկվում է  Աստծո հրամանին:

2. Ողջ տիեզերքը խոնարհվում է Աստծո առջև: Ուրեմն մարդն ինչու՞ պետք է դուրս գա այս համակարգից ու հրաժարվի Աստծուն պաշտելուց:

Նահլ սուրայի 49 և 50 -րդ այաներ

وَلِلَّهِ يَسْجُدُ مَا فِي السَّمَاوَاتِ وَمَا فِي الْأَرْضِ مِنْ دَابَّةٍ وَالْمَلَائِكَةُ وَهُمْ لَا يَسْتَكْبِرُونَ ﴿۴۹﴾

يَخَافُونَ رَبَّهُمْ مِنْ فَوْقِهِمْ وَيَفْعَلُونَ مَا يُؤْمَرُونَ ﴿۵۰﴾


Երկինքներում և երկրի վրա գտնվող բոլոր արարածներն ու հրեշտակները երկրպագում են Աստծուն և չեն գոռոզանում:

Նրանք բոլորը վախենում են Աստծուց, որ իշխում է նրանց վրա և կատարում են նրա հրամանները:

Այս այան ասում է, որ ոչ միայն երկնային էակները, այլ նաև այն ամենն ինչ ստեղծել է Աստված և երկնային էակները, խոնարհվում են նրա առջև ու չեն ըմբոստանում: Որովհետև Աստված նրանց համար մշտապես առկա է և նրանք երբեք իրենց թույլ չեն տալիս խախտել աստվածային օրենքները: Գոյություն ունի երկու կարծիք այն մասին, որ բոլոր արարածները խոնարհվում են Աստծո առջև: Առաջին կարծիքի համաձայն` այդ խոնարհումը նշանակում է հնազանդվել արարչագործության օրենքներին: Մյուս տեսակետն ասոմ է, որ այդ խոնարհումը բխում է բանականությունից , որքան էլ դա ընկալելը մեզ համար դժվար լինի: Քննարկելով Ղուրանի այաները, կարելի է հասկանալ, որ այս սուրբ գիրքը  հակված է երկրորդ տեսակետին: Ղուրանն ասում է.  Դուք չեք կարող հասկանալ, թե ինչու են բոլոր էակները խոնարհվում Աստծո առջև: Այստեղ խոսքն ավելի շատ այն խոնարհման մասին է, որն իրականացվում է բանականության շնորհիվ և ոչ թե ձեռքբերովի է:

Այս այաներից սովորում ենք

1. Ոչ միայն երկիր մոլորակում, այլ նաև այլ մոլորակներում ապրում են էակներ, ինչի մասին խոսվում է  Ղուրանի տարբեր այաներում:

2. Աստվածավախությունը մեր մեղքերի համար է: Սակայն հրեշտակների աստվածավախությունը բխումէ  Աստծո վեհությունից: Մարգարեների սրտում նույնպես կար այդ երկյուղածությունը:

3.  Հրեշտակներն Աստծո ծառաներն են, ովքեր ամեն ինչ անում են ճիշտ:

Նահլ սուրայի 51-րդ այա

وَقَالَ اللَّهُ لَا تَتَّخِذُوا إِلَهَيْنِ اثْنَيْنِ إِنَّمَا هُوَ إِلَهٌ وَاحِدٌ فَإِيَّايَ فَارْهَبُونِ ﴿۵۱﴾

 

Աստված պատվիրել է. երկու պաշտելի(ձեզ համար) մի նշանակեք: Ձեր պաշտելին միակ Աստված է , վախեցեք միայն ինձանից:

Այան ասում է. Ինչու՞ եք դուք ուրիշ էակի, նույնիսկ որոշ մարդկանց, Աստծուն հավասար դասում : Բոլորիդ Աստվածը մեկն է և նրանից բացի ոչ մեկին,  չպետք է պաշտել: Եթե մարդը միայն Աստծուն պաշտի, իր սրտում երկյուղածություն կունենա: Իսկ դա պատճառ կդառնա, որ մարդն իր պարտականությունները ճիշտ կատարի և գնա դեպի կատարելագործում: Այդպես աշակերտը վախենում է իր ուսուցչից և դա պատճառ է դառնում, որ նա առաջ գնա գիտական առումով և զարգանա բարոյապես:

Ասյ այայից սովորում ենք

1. Սխալ է կարծել, թե գոյություն ունի երկու իրարամերժ արարիչ, որոնցից մեկը բարի է և մյուսը` չար: Ամեն ինչ կառավարվում է  Աստծո կողմից:

2. Չպետք է վախենալ Աստծուց բացի այլ էակից: Դա կռապաշտություն է համարվում և հավատացյալը երբեք նման քայլի չի դիմի:

Նահլ սուրայի 52-րդ այա

وَلَهُ مَا فِي السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَلَهُ الدِّينُ وَاصِبًا أَفَغَيْرَ اللَّهِ تَتَّقُونَ ﴿۵۲﴾

 

Նա երկնքների ու երկրի վեհապետն է:Նրան է պատկանում մշտագո կրոնը:Դուք Աստծուց բացի երկնչելու՞ եք ուրիշից:

Այս այան ասում է, որ արաչագործությունն Աստծո ձեռքերում է: Նա է արարել ամեն ինչ և սահմանել օրենքներն ու պատվիրանները: Ուրեմն ինչու  որոշ մարդիկ առաքինի ու աստվածավախ չեն դառնում, սակայն վախենում են ուրիշ արարածներից:

Այս այայից սովորում ենք

1. Պետք է պաշտել միայն Աստծուն և հրաժարվել այլ էակներին ենթարկվելուց: Եթե ուրիշներին հնազանդվելն Աստծո պատվիրան չէ, անթույլատրելի է:

2. Արարաչագործության համար օրենքներ սահմանում է նա, ով ինքն է արարել ամեն ինչ:

Աստված Ձեզ պահապան