Ելք դեպի լույս 448
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 53 և 54-րդ այաներ
وَمَا بِکُمْ مِنْ نِعْمَةٍ فَمِنَ اللَّهِ ثُمَّ إِذَا مَسَّکُمُ الضُّرُّ فَإِلَیْهِ تَجْأَرُونَ ﴿۵۳﴾
ثُمَّ إِذَا کَشَفَ الضُّرَّ عَنْکُمْ إِذَا فَرِیقٌ مِنْکُمْ بِرَبِّهِمْ یُشْرِکُونَ ﴿۵۴﴾
Ձեր ողջ ունեցվածքը Նա է տալիս: Երբ դժբախտությունն այցելի ձեզ, Իրեն եք ուղղելու ձեր աղաչանքը:
Բայց ձեզ դժբախտություններից ազատվելուց հետո, ձեզանից շատերը նորից կգնան խունկ ծխելու կեղծ աստվածների համար:
Այս այաները կարևորում են երկու խնդիր: Առաջինն այն է, որ բոլոր բարիքներն ու հարստությունն Աստծո կողմից են: Դա կարող է լինել և ֆիզիկական և անհատական: Կան նաև այնպիսի բարիքներ, ինչպես` հողը, ջուրը, կենդանիները, երկինքն ու երկիրը: Ուրեմն ինչու՞ պետք է որև է մեկին Աստծուն հավասար դասել ու հնազանդվել նրան: Երկրորդ հերթին, բնական աղետների, հիվանդության կամ դժբախտության պատճառով մարդն անհանգստանում է և դիմում Աստծուն, որպեսզի օգնի իրեն: Սական երբ խնդիրն անցնում է, մարդն Աստծուն մոռանում է և շնորհակալություն հայտնում ուրիշներին:
Այս այաներից սվորում ենք
1. Աստվածային բարիքնեը վայելելիս չպետք է մոռանանք Աստծուն:
2. Հավատքը պետք է շարունակական լինի և ոչ թե ժամանակավոր:
Նահլ սուրայի 55-րդ այա
لِيَكْفُرُوا بِمَا آتَيْنَاهُمْ فَتَمَتَّعُوا فَسَوْفَ تَعْلَمُونَ ﴿۵۵
Մեր շնորհները նրանց ապերախտ են դարձնում: Այժմ վայելեք, քիչ հետո կտեսնեք:
Այս այան ասում է, որ եթե մարդն ապերախտի լինի Աստծո նկատմամբ և ուրիշներին շնորհակալություն հայտնի Աստծո բաիքների համար, կենթարկվի աստվածային պատիժի և՛ աշխարհիկ և՛ հանդերձյալ կյանքում: Այան հավելում է, որ նույն բարիքները, որ Աստծո կողմից շնորհվել են մարդուն, նրան կարող են ոչ միայն երջանկություն բերել, այլ նաև դժբախտացնել ու նրան դեպի մոլորություն տանել:
Այս այայից սովորում ենք
1. Աստվածային բարիքների նկատմամբ ապերախտությունն անհավատության նշան է:
2. Աստված ապերախտ մարդկանց ժամանակ է տալիս, որպեսզի փորձի նրանց:
Նահլ սուրայի 56 և 57-րդ այաներ
وَيَجْعَلُونَ لِمَا لَا يَعْلَمُونَ نَصِيبًا مِمَّا رَزَقْنَاهُمْ تَاللَّهِ لَتُسْأَلُنَّ عَمَّا كُنْتُمْ تَفْتَرُونَ ﴿۵۶﴾
وَيَجْعَلُونَ لِلَّهِ الْبَنَاتِ سُبْحَانَهُ وَلَهُمْ مَا يَشْتَهُونَ ﴿۵۷﴾
Նրանք մեր տված հարստության մի մասը նվիրում են անծանոթ (չաստվածներին): Երդվում եմ Ամենակարողով, որ ձեր հնարած ստերի համար պատասխան եք տալու:
Նրանք ասում են, թե Աստված աղջիկներ ունի: Հեռու իրենից այս նախատինքը: Իրենք այլ ցանկություններ ունեն:
Այս այաներն անդրադառնաով անհավատների սնահավատությանն ասում են, որ նրանք աստվածային բարիքներից մի մասը հատկացնում են կուռքերին ու իրենց պաշտամունքի վայրերին: Մոռանալով, որ չի կարելի աստվածային բարիքները ծախսել անհավատության համար: Այնուհետև այաներն ասում են. Անհավատները հրեշտակներին համարոմ են Աստծո դուստրեր: Սակայն այդ կարծիքի մեջ կա առնվազն երեք մոլորություն:
.Նրանք ասում են, որ Աստված զավակ ունի, ինչը սխալ է:
. Նրանք հրեշտակներին համարում են աղջիկներ, այն դեպքում, երբ հրեշտակները ոչ աղջիկներ են, ոչ էլ` տղաներ :
. Անհավատներն աղջիկ ունենալը համարում էին դժբախտություն և աղջիկ երեխաներին կենդանի թաղում էին: Ուրեմն ինչպե՞ս կարելի է այս ամենից հետո ասել, որ Աստված աղջիկ ունի:Սա անհեթեթություն է: Այս ամենը սուտ է և անհավատնրը չեն կարող պաշտպանել իրենց սուտը:
Այս այաներից սովորում ենք
1. Աստվածային բարիքները չպետք է ծախսել մի բանի համար, ինչը դեմ է Աստծո ցանկությանը:
2. Չի կարելի կապվել այն մարդկանց կամ իրերին, որոնք ապագայի մասին տեղյակ չեն:
3. Աստվածային բարիքները բոլորին են պատկանում, նույնիսկ մոլորվածներին: Աստված երբեք որևէ մեկին չի զրկում իր բարիքներից:
Աստված Ձեզ պահապան