Ողջույն բարեկամ
Ապրիլ 11, 2016 08:31 Asia/Yerevan
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ Եղիշե Չարենց Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին: Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...
Պիտակ