Տնտեսական հանդես
-
http://parstoday.com/hy
ԱՄՆ-ի կառավարությունն ու գանձապահության նախարարությունը վերջին ամիսներին առերևույթ հավակնում են, որ շրջափակումներն առկախվել են, սակայն միևնույն ժամանակ այլ երկրներին ազդարարում են, որ Իրանի հետ կապված որևէ հարց չի լուծվել և նույնիսկ նոր շրջափակումների օրինագիծ են ներկայացրել:
Այս թեմային է անդրադառնում մեր հաղորդման առաջին զրույցը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը Վաշինգտոնում միջուկային անվտանգության նստաշրջանում Իրանի հետ միջուկային համաձայնությունը կարևոր ու պատմական համարելով տեղեկացրեց որոշ առևտրական փոխանակումներում Իրանի՝ դոլարից ու ԱՄՆ-ի բանկային համակարգից օգտվելու հնարավորության մասին, սակայն այն ինչ գործնականում տեղի է ունեցել վկայում այն մասին, որ ԱՄՆ-ն շարունակում է Իրանի պարագային միակողմանի քայլերը:
ԱՄՆ նախագահն այս ուղղությամբ ակնարկելով այսպես կոչված Իրանի անկայունացնող քայլերին, ասաց. «ԱՄՆ կառավարությունը շարունակելու է գործադրել ահաբեկչությանը հովանավորելու, մարդու իրավունքների ոտնահարման և բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված Իրանի շրջափակումները և դա ԱՄՆ-ի քաղաքականության մաս է կազմում»:
Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը գործադրման հանձնվելուց ի վեր Վաշինգտոնը տարբեր պատրվակներով նոր շրջափակումներ է սահմանում Իրանի դեմ: Այս կապակցությամբ նոր պատրվակը Իրանի հրթիռային փորձարկումն է: ԱՄՆ-ի ԶԼՄ-ներ հավակնում են, թե այդ փորձարկումները դեմ են 2231 բանաձևին, որպեսզի այդպիսով պատրվակ ստեղծվի Իրանի դեմ նոր շրջափակումների համար:
------------------------
Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդն Իրանի տարեսկզբին Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանի հազարավոր ուխտավորների հավաքում համաշխարհային կայսերապաշտության վարած ներկայիս քաղաքականությունների վերաբերյալ ասաց. «Ներկա պայմաններում համաշխարհային կայսերապաշտության և հատկապես ԱՄՆ-ի քաղաքականություններն Իրանի ժողովրդին դրել են ԱՄՆ-ի հետ համերաշխության կամ նրանց ճնշումներին ենթարկվելու երկընտրանքի առջև»:
Մեծարգո Առաջնորդը հավելեց. «Այս երկընտրանքը նշանակում է, որ կամ պետք է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել , կամ համբերել ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով առաջացող դժվարություններին և Իրանի ժողովուրդը պետք է ընտրի այդ ճանապարհներից որևէ մեկը, իսկ երկրում ոմանք հավատում այս երկընտրանքի գոյությանը և փորձում են ուրիշներին համոզել այս հարցում»: Նա նշեց. «Սրանք ասում ե, որ Իրանի տնտեսությունը մեծ պոտենցիալներ ունի և դրանց օգտագործումը միայն միջուկային համաձայնությամբ հնարավոր չէ և ԱՄՆ-ի հետ այլ խնդիրներ կան, որոնք մասին երկրի պատասխանատուները պիտի որոշում ընդունեն և քայլեր վերցնեն»:
Նա ասաց. «Միջուկային համաձայնությամբ հանդերձ մեր բանկային փոխանակումները բարդության առջև են կանգնած և մեր փողերը չեն վերադարձնել, քանզի արևմտյան երկրներն ու նրանց ազդեցության գտնվող այլ երկրներ սարսափում են ԱՄՆ-ից»:
Հեղափոխության առաջնորդն ակնարկելով թշնամու կենտրոնացմանը շրջափակումների հարցի վրա, ընդգծեց, որ միայն երկու ընտրություն գոյություն ունի: Կամ հանդուրժել շրջափակումներից ակունք առնող բարդությունները և կամ հիմնվելով դիմադրողական տնտեսության վրա դիմադրել ու հաղթահարել բարդություններին:
Նա ապա դիմադրողական տնտեսության գործադրման ուղղությամբ քայլ վերցնելու և աշխատանք տանելու համար մի քանի հիմնական առաջարկներ է ներկայացրել: տնտեսության գործունեության վրա կենտրոնանալը, ներքին արտադրության վերակենդանացումը, ներմուծումների հետևանքով ներքին արտադրության չթուլանալուն ուշադրություն դարձնելը, ֆինանսական ռեսուրսների կառավարումը ,որը հավանաբար միջուկային բանակցությունների արդյունքում կազատականացվի, տնտեսական կարևոր բաժինների ներառյալ նավթի ու գազի բաժինների գիտահեն դառնալը տեխնոլոգիայի փոխադրման պայմանով արտաքին գործարքների իրականացումը , կոռուպցիայի դեմ պայքարը, էներգետիկ արդյունավետությանը բարձրացումը և աշխատատեղեր ստեղծելու նպատակով փոքր ու միջին արդյունաբերության ամրապնդումը տարվա կարգախոսի, այսինքն «Դիմադրողական տնտեսություն՝ քայլ և աշխատանք»-ի իրագործման համար մեծահարգ առաջնորդի ներկայացրած լուծումներից է:
Նա ընդգծեց. «Տրամաբանական ու հեղափոխական մի շարժման գործադրման պարագային այլևս որևէ մեկը չի սասանի շրջափակումների դիմաց և ԱՄՆ-ի շրջափակումները կանխելու համար կարիք չի լինի հրաժարվել սկզբունքներից ու արժեքներից և Իրանի կարմիր գծերից»:
-----------------------
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է, որ մինչև շրջափակումներից առաջ գոյություն ունեցող մակարդակի վերականգնումը շարունակվելու է Իրանի միջոցով նավթի արտադրությունն ու արտահանումը:
Մեր հաղորդումը շարունակում ենք այդ մասին զրույցով:
Իրանի նավթի նախարարը հավատացած է, որ արտադրության ու առաջարկի կառավարման միջոցներով հնարավոր է նավթի շուկայում գնային կայունություն ստեղծել:
Զանգանեն ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով այն կետը, որ եթե նավթի շուկան անտեսման ենթարկվի շուկայում կայունության վերականգնումը կարող է 1.5-ից 2 տարի ժամանակ պահանջի, ասել է, որ նավթ արտադրող խոշոր երկրների միջամտության դեպքում հնարավոր է մեկ տարին չգերազանցող ժամանակամիջոցում վերականգնել շուկայում կայունությունը:
Նավթի նախարարը որպես շուկայի պայմանների բարելավման ուղղությամբ առաջին քայլ ակնարկելով նավթ արտադրաչափը կայուն պահելու նախագծին, ասել է, որ սա դրական քայլ է և ողջունելի է Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ-անդամ երկրների համագործակցությունը:
Մինչ այժմ Ռուսաստանի, Օմանի ու Նիգերիայի նման երկրներ պաշտոնապես հովանավորել են նավթային արտադրաչափը անփոփոխ պահելու նախագծից Իրանի բացառումը, այդուհանդերձ որոշ արաբական երկրներ պահանջում են, որ Իրանը միանա այդ նավթային նախագծին:
«Ռոյտերզ»-ի միջոցով վերջերս իրականացված քննարկման համաձայն ՕՊԵԿ-ի արտադրության ծավալը մեծացել է մարտ ամսին՝ նրանից հետո, երբ շրջափակումների բեկանումից հետո Իրանը բարձրացրել է իր արտահանումների ծավալը: Այս քննարկման արդյունքում պարզվել է, որ ՕՊԵԿ-ի կողմից նավթի առաջարկը փետրվար ամսվա օրական 32 միլիոն 370 հազար բարելից մարտին հասել է օրական 32 միլիոն 470 հազար բարելի: Այս արտադրաչափի բարձրացման գլխավոր մասը բաժին է հասել Իրանին, որի դեմ շրջափակումները բեկանվեցին անցած հունվարին:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն Իրանը դեկտեմբեր ամսին իր արտադրության ծավալը օրական 230 հազար բարելով մեծացրել է:
Մինչև շրջափակումների գործադրումը Իրանն օրական արտադրում էր 3 միլիոն 600 հազար բարել նավթ, սակայն վերջին տարիներին դա իջել էր 2 միլիոն 800 հազար բարելի: Օրական երկու միլիոն բարել արտահանումն էր իջել էր կեսի: Այժմ շրջափակումների բեկանումից հետո Իրանի միջոցով նավթի արտադրության ծավալը կրկին մեծացել է:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ավագ տնօրենների նիստում ակնարկելով անմշակ նավթի արտահանմանը զարկ տալու ուղղությամբ կառավարության ջանքերին, ասաց. «Անմշակ նավթի արտահանման ծավալը բարձրացրել ենք օրական 2 միլիոն բարելի և ձգտում ենք մեծացնել մեր քվոտաները»:
Ռոհանին ի դեպ, ընդգծել է նավթին կախվածությունը կրճատելու ուղղությամբ կառավարության ջանքերն ու ավելացրել է. «Այս տարվա բյուջեում կրճատել ենք նավթին կախվածությունը, այնպես որ մեր ոչ-նավթային արտահանումների արժեքն իրանական 1394 թվականին վերջին տարիներում առաջին անգամ, գերազանցել է ոչ-նավթային ներկրումներին»:
«Անցած տարի 42 միլիարդ դոլար ոչ-նավթային արտահանում և 41 միլիարդ դոլար ոչ-նավթային ներկրում ենք ունեցել»,-ասել է Ռոհանին ակնարկելով Համատեղ ակտի համապարփակ ծրագրից հետո ստեղծված մթնոլորտին և ներդրման ներգրավման անհրաժեշտությանը:
-------------------
Պարսից ծոցում Իրանի նավթային պաշարների ծավալը հասել է 100 միլիարդ բարելի:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, վերջին գնահատումներով այս պահին Պարսից ծոցում Իրանի անմշակ նավթի պաշարների ծավալը հասել է շուրջ 100 միլիարդ բարելի:
Իրանի մայրցամաքային ծանծաղուտի նավթի ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Հաֆեզին ակնարկելով այն կետին, որ Իրանի անմշակ նավթի արտահանման ընդունակ պաշարների ծավալը շուրջ 16 միլիարդ բարել է, ընդգծեց. «Այդուհանդերձ օգտվելով նոր տեխնոլոգիաներից փորձ է կատարվում մեծացնել պաշարներից անմշակ նավթի արտահանման գործակիցը»:
Այս պահին Պարսից ծոցի արտահանման ընդունակ պաշարներից 7 միլիարդ 800 միլիոն բարելն արտահանվել է: