Ապրիլ 11, 2016 22:47 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ, «Առողջ ընտանիք»-ը 24 թողարկումներից բաղկացած հաղորդաշար է,որի առաջին զրույցը հատկացված է սննդի անվտանգությանն ու ապահովությանը:

Մարդու համար սնունդը համարվում է ամենաէական ու նշանակալից կարիքներից մեկը, որը նրան ուղեկցում է ծննդյան օրից մինչև մահ: Ֆիզիկական աճը, կյանքի տևողությունը, առողջությունը, նյարդերի և հոգեկան անդորրը, տրամադրությունն ու վարք ու բարքը, կարողությունն ու ֆիզիկական ուժը և սերնդագործությունն ինչ-որ կերպ առնչվում են առողջ սննդին և առողջ սնունդը կախված է սննդի անվտանգությունից: Աննդի անվտանգություն է կոչվում այն, որ կյանքի ընթացքում հասարակության յուրաքանչյուր անդամին հասանելի լինի բավարար չափով առողջ սնունդ: Իհարկե սննդի անվտանգությունը ապահովվում է այն ժամանակ, երբ ընտանեկան պարենային զամբյուղի պարունակության ընտրությունը կատարվի և հայթայթվի ճիշտ եղանակով, որպեսզի բոլոր սննդանյութերն ու անհրաժեշտ քիմիական տարրերը հասնեն մարմնի բոլոր բջիջներին: Սննդի անվտանգությունից բացի այսօր նաև մեծ նշանակություն ունի սննդի ապահովությունը: Սննդի ապահովությունը այն է, որ յուրաքանչյուր անհատ վստահ լինի սննդի առողջության ու աղոտատվածությունից զերծ լինելու վերաբերյալ: Աղտոտվածությունները կարող են լինել՝ մանրեական, մակաբուծական կամ էլ քիմիական: Գիտական հետազոտությունները պարզել են, որ վերջին տասնամյակների ընթացքում տեխնոլոգիաների զարգացումը և հավելանյութերի, թունաքիմիկատների, հակաբիոտիկների ու հորմոնների օգտագործման ավելացումը անհերքելի բացասական ազդեցություն են թողել մարդու առողջության վրա: Այս աղտոտվածությունների բերումով հատկապես մանուկների մոտ առաջանում են տարբեր տեսակի ի ծնե արատներ ու քաղցկեղներ: Պաշտոնական տվյալների համաձայն զարգացող երկրների մեջ սննդի աղտոտվածությունից առաջացած թունավորումները 13 տոկոսով գերազանցում են արդյունաբերական երկրներին:

---

Առողջ սնունդը կամ ավելի ճիշտ առողջ սնվելը, ֆիզիկական առողջության կարևորագույն և հիմնական ելքն է համարվում: Չնայած որ այն նաև ազդում է հոգեկան առողջության վրա: Սննդաբանները շարունակ հորդորում են կիրառելով սննդային ճիշտ կենսակարգ, ֆիզիկական անհրաժեշտ էներգիան ապահովելուց բացի նաև հեռու մնան հիվանդություն առաջացնող գործոններից: Առողջապահության միջազգային կազմակերպությունը շարունակ կարևորում է սննդի առողջ և անվտանգ լինելու անհրաժեշտությունը: Այնպիսի սնունդ, որ պատրաստվում է առողջ ու վնասակար տարրերից զերծ սննդամթերքից: Իհարկե սննդի առողջության համար անհրաժեշտ է պատրաստման, բաժանման և սպառման փուլերի ընթացքում նկատի առնվեն առողջապահության սկզբունքները, քանի որ եթե նշված փուլերից մեկը ճիշտ եղանակով չգործադրվի մյուս փուլերի վրա էլ է ազդելու: Առողջ սննդամթերքի մի այլ յուրահատկությունն էլ այն է, որ հնարավորինս մոտ լինի սննդանյութի բնական ձևին և նվազագույն չափով վերամշակված լինի, որպեսզի օգտակար տարրեը և սննդային մանրաթելերը չոչնչանան:

---

Սննդաբանների կարծիքով, անառողջ սնունդը կարող է հանգեցնել մի շարք առողջապահական խնդիրների այդ թվում՝ փորլուծության, վիրուսային հիվանդությունների, մանուկների թերաճության, սերնդագործության խնդիրների և տարբեր քաղցկեղների: Անառողջ սնունդը առաջացնում է հիվանդություններ ու թերասնում և ազդում է հատկապես մանուկներին, տարեցներին և հիվանդություններից տառապողներին: Այդ պատճառով էլ առողջապահության միջազգային կազմակերպությունը կարևորում է սննդի անվտանգության բարելավման անհրաժեշտությունը՝ արտադրության առաջին փուլից մինչև սպառում:

Սննդաբանները սննդի անվտանգության համար ներկայացրել են հինգ կարևոր կետեր: Առաջինը՝ հիգենիայի պահպանումն է: Հատկապես խոհանոցները պիտի հեռու պահել տարբեր տեսակի միջատներից ու կենդանիներից, սնունդը պատրաստելու ժամանակ լվացել ձեռքերը: Երկրորդ կետը՝ հում և եփված սննդանյութերը իրարից հեռու պահելն է: Սննդի առողջության համար պիտի հում միսը, հավի միսը և ծովամթերքը առանձնացնել մյուս սննդանյութերից և պահել առանձին ամաններում: Սննդի անվտանգության համար մյուս կետն այն է, որ սնունդը ամբողջությամբ պիտի եփել և այն պահել համապատասխան ջերմաստիճանում: Չի թույլատրվում 2 ժամից ավել եփած սնունդը պահել սենյակի ջերմաստիճանում: Այն սնունդը, որ պահպանվում է այդ եղանակով սպառելու համար պիտի տաքացնել: Եվ վերջին կետն այն է, որ կերակուր պատրաստելու համար միշտ պիտի օգտագործել առողջ ջուր և սննդանյութ: